Բացատրություն

Էլեկտրոնային լրատվական միջոցներում (www.1in.am և այլն) տեղադրված «Ապօրինի հատվել է 22 ծառ» հոդվածի վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը տեղեկացնում է , որ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս/թ մայիս ամսվա ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված 22 ծառերը գտնվում են ոչ թե «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի այլ Հանքավան և Մեղրաձոր համայնքների տարածքում:

Advertisements
Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում Կապանի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Հրազդանի <<անտառտնտեսություն>> մասնաճյուղերի անտառային տարածքներում վնասատուների և հիվանդությունների դեմ իրականացվելու են ավիաքիմիական պայքարի միջոցառումներ:

Աշխատանքները կատարվելու են հետևյալ ժամանակացույցով`

— <<Կապանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Սյունիքի, Դավիթ-Բեկի և Առաջաձորի անտառպետություններ` հունիսի 13-17-ը,

— <<Վայոց Ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Հեր-Հերի, Սարավանի, Արտավանի և Եղեգիսի անտառպետություններ` հունիսի 16-19-ը,

— <<Արագածոտնի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Ապարանի, Երնջատափի և Բյուրականի անտառպետություններ` հունիսի 19-22–ը,

— <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի Արզականի, Բուժականի և Ծաղկաձորի անտառպետություններ` հունիսի 21-24-ը:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը իրազեկում է քաղաքացիներին և շահագրգիռ կազմակերպություններին, որ անցանկալի երևույթները բացառելու նպատակով, անհրաժեշտ է մինչև պայքարի միջոցառումների իրականացումը մեղվաընտանիքները դուրս բերել տվյալ անտառային տարածքներից:

Միաժամանակ զգուշացնում ենք, որ արգելվում է քաղաքացիների մուտքը և անասունների արածեցումը վերը նշված տարածքներում, իսկ հատապտուղների և խոտաբույսերի հավաքումը թույլատրվում է պայքարի միջոցառումների իրականացումից 20 օր հետո:

Վերը նշված անտառային տարածքներին հարակից համայնքների բնակիչները մանրամասն տեղեկատվության համար կարող են դիմել համապատասխան <<անտառտնտեսություն>> մասնաճյուղերին:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

Բնափայտի մթերման և իրացման կանոնակարգ

Համաշխարհային Բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի §Անտառի մոնիտորինգի համակարգի զարգացման¦ դրամաշնորհի §Մատակարարման շղթայում փայտանյութի շարժին հետևելու համակարգի ստեղծում¦ երկրորդ Բաղադրիչի շրջանակներում միջազգային խորհրդատու Ա. Կուրիցինի կողմից մշակված §Բնափայտի մթերման և իրացման կանոնակարգի¦ նախագիծը դրվել է շրջանառության մեջ` շահագրգիռ նախարարությունների առաջարկություններն ու առարկությունները ստանալու համար:

§Բնափայտի մթերման և իրացման կանոնակարգը¦ հնարավորություն կտա բարձրացնել փայտանյութի մթերման և իրացման շղթայի վերահսկելիության արդյունավետությունը:

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 27-ի 1535-Ն որոշման` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից 2011 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում անտառամերձ համայնքների բնակչությունը ձեռք է բերել շուրջ 12077,4 խմ, իսկ 2012 թվականին` 2548,9 խմ անվճար թափուկ վառելափայտ:

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

Ֆլեշ մոբ Թեղուտի անտառի գերեզմանոցում

Երեկ կայացավ ճանաչողական արշավ ակցիան դեպի Թեղուտ: Բնապահպանները տեղում նաև  ֆլեշ մոբ կազմակերպեցին: Արշավի նկարները այստեղ են: 

Նկարը` Լևոն Բարսեղյանի

Հրատարակված՝ Լուսանկարներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Դբա Թեղուտ ~

Բոլոր նրանց համար, ովքել լսել են Թեղուտի մասին, հետաքրքրվել ու մտածել են թե ինչով կարող են օգտակար լինել… հունվարի 15-ին արշավ-ակցիա դեպի Թեղուտ!

Հրատարակված՝ Տեսանյութեր-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

Occupy Teghut. Հունվարի 15-ին արշավ դեպի Թեղուտ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին արշավ ակցիա է կազմակերպում դեպի Թեղուտ:

Երեւանի փողոցներում արդեն կարելի է հանդիպել «Դեպի Թեղուտ», «Թեղուտ շուտով», “Occupy Teghut” գրությունների:

Հրատարակված՝ Հոդվածներ, Տեսանյութեր-ում | Պիտակված , | 1 մեկնաբանություն

Ծառեր~~

Այս ծառերը հայտնաբերել եմ Ֆեյսբուքում, ինձ շատ դուր եկան որոշեցի կիսվել ձեզ հետ :Ճ

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Պիտակված , | Թողնել մեկնաբանություն

Ապօրինի հատումների բաց ահայտում Ճամբարակի անտ առտնտեսության աշխատակ իցների կողմից

“Ճամբարակի անտառտնտեսություն” մասնաճյուղի տնօրենի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 8-ին Գետիկի անտառպետության թիվ 2 պահաբաժնում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 29 հատ ապօրինի հատված ծառ: Տնօրենի և պահախմբի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ապօրինի հատումների հեղինակները` Այգուտ գյուղի բնակիչներ Անդրանիկ և Արա Թամրազյանները:
Տնօրենի` 2011 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 01-51 գրությամբ այդ մասին տեղեկացվել է ՄՎ Ճամբարակի ոստիկանությանը:
Կատարվում է հետաքննություն:

Հրատարակված՝ Հոդվածներ-ում | Թողնել մեկնաբանություն

Տարվա բնապատկերային լուսանկարը

Ռոբերտ Ֆուլթոնի այս աշխատանքը հաղթել է «Տարվա բնապատկերային լուսանկար» մրցույթում:

Ասեք, որ արժանի է :)

Հրատարակված՝ Հոդվածներ, Լուսանկարներ-ում | Պիտակված , , | 1 մեկնաբանություն