«Ապօրինի ծառահատումներ» թեմայով բազմահեղինակ բլոգի նախագիծ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը նախաձեռնում է Հայաստանի տարածքում ապօրինի ծառահատումների խնդիրները լուսաբանող բազմահեղինակ բլոգի նախագիծ։

Նախագծի առաջին փուլում բլոգի հեղինակները կմասնակցեն Երեւանում կայանալիք 4-օրյա դասընթացին, որի ընթացքում նրանք կտիրապետեն ինտերնետում գրելու, լուսանկարներ եւ վիդեո նյութեր տեղադրելու, ինչպես նաեւ նոր ինտերնետային մեդիաների, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը տարածելու տեխնոլոգիաներին։ Դասընթացի ավարտին կստեղծվի www.antarner.net բազմահեղինակ բլոգը, որը վարելու են հենց դասընթացի մասնակիցները։ Նախագծի ընթացքում առավել ակտիվ եւ արդյունավետ աշխատող հեղինակները խրախուսական մրցանակներ կստանան։

Ինտերնետ մեդիաների դասընթացը կանցկացվի 2010թ-ի հուլիսի 15-18-ին  Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։ Տեղերը սահմանափակ են։ Դիմել կարող են լրագրողները, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվ քաղաքացիները, ովքեր մտահոգված են ապօրինի ծառահատումների խնդրով։

Դիմողները պետք է իրենց ինքնակենսագրությունը (resume) մինչեւ 2010թ-ի հուլիսի 8-ը ուղարկեն antarner@gmail.com էլեկտրոնային փոստով։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Գեղամ Վարդանյանին՝ հեռ. 091401469։

Դասընթացը կազմակերպվում է  ENPI FLEG (European Neighborhood Policy Initiative Forest Law Enforcement and Governance) ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արեւելյան  Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման  կայուն մեխանիզմների մշակմանը։ Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to «Ապօրինի ծառահատումներ» թեմայով բազմահեղինակ բլոգի նախագիծ

  1. A.A..ասում է՝

    Իսկ ուր են բլոգի հեղինակների անունները և նյութերը???

  2. Reporter_Armասում է՝

    Բլոգի հեղինակները բլոգի աջ կողմում են, սյունակով ներկայացված են: Ու ամեն մի նյութ նշվում է, թե որ հեղինակինն է; Եթե հեղինակի վրա սեղմեք, կտեսնեք նրա բոլոր նյութերը:

  3. d.o..ասում է՝

    Shnorahakalutyun

  4. Ծանուցում՝ Տարեվերջյան «անտառային» գրառում :) | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.