«168 Ժամ». «Սանիտարական» անվան տակ անտառը «մորթվում է»

«168 Ժամ»-ը հոդված է հրապարակել Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների մասին:

«Սանիտարական» անվան տակ անտառը «մորթվում է»

Եթե ամբողջ աշխարհում մարդիկ անտառին առանձնակի խնամքով են վերաբերվում, ապա մեզանում այն շարունակում է մնալ իբրեւ բնափայտի աղբյուր ու «լավ քեֆ» անելու տեղ:

Օրեր առաջ «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գրասենյակում Հայաստանում ENPI FlEG ծրագիրը «Հայաստանում անտառային ոլորտը» թեմայով սեմինարներ էր կազմակերպել: Երկօրյա սեմինարին հետեւեցին մեդիա-շրջայցերը դեպի Տավուշի մարզ: Անտառային ոլորտի գերատեսչական մարմիններն ամեն կերպ փորձում էին ծածկել ապօրինի անտառահատման դեպքերը: Ավելին, այդ գործին լծվել էին անգամ տեղի բնապահպանները, ինչպես, օրինակ, Դիլիջանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը: Վերջինս փորձում էր հավաստիացնել, որ Տավուշում որեւէ ապօրինի անտառահատում չի կատարվել, եւ որ 1990-ականների համեմատ իրավիճակը կտրուկ փոխվել է:

«Բայց այսօր արդեն անտառների կառավարման համակարգը լրիվ այլ է եւ տարբերվում է նախկին տարիների իրավիճակից, քանի որ վերահսկողությունը գտնվում է այլ հիմքերի վրա»,- ասաց Ա. Ալիխանյանը` ավելացնելով, թե մինչ օրս ապօրինի հատումների մասին բնակիչներից ահազանգեր չի ստացել: «Պարկի տարածքը մեծ է, եւ եթե հատումներ են լինում, պարկի տնօրենը զգուշացնում է, որ դրանք լրիվ սանիտարական հատումներ են, այսինքն` դրանք գտնվում են լրիվ օրինական դաշտում: Մենք այդպիսի գործնական գործընթաց չենք իրականացրել, որ գնանք-տեսնենք` որտե՞ղ են կատարվում ապօրինի ծառահատումներ: Բնակիչների կողմից էլ մենք ահազանգ չենք ստացել»,- ասում էր «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգողը` նշելով, որ ապօրինի ծառահատումների հետքերով գնալն իրենց գործառույթի մեջ չի մտնում: Եթե այսպիսի պատասխան է տալիս քաղաքի բնապահպանական խնդիրներով զբաղվող կենտրոնը, ապա լիովին պարզ է «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության դիրքորոշումը: «Հատումների վերաբերյալ մենք ունենք տվյալներ 2000թ.-ից սկսած: Նախկին տվյալները չեն պահպանվել: Հատումների քանակը մեզ մոտ նվազել է, բայց օր օրի վախ ա առաջանում մեզ մոտ, որ գազի գնի թանկացումը կավելացնի ապօրինի հատումների թիվը»,- նկատում է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը: Ըստ նրա` նախորդ տարի ապօրինի հատումների 37 ակտ է գրանցվել, որոնք մեծամասամբ կատարել էին տեղացիները: «Արդեն 2-3 տարի է` հատատեղերի գնորդներ չունենք: Վառելափայտի գնորդ ունենք, բայց արտադրական նպատակով գնորդ չունենք: Պատճառն այն է, որ շինարարությունները պակասել են, մարդիկ ավելի շատ եվրոդռներ են դնում, պարկետի փոխարեն էլ` լամինատ»,- ընդգծեց Ա. Դավթյանը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս են որոշում տվյալ տարածքի սանիտարական հատումների թիվը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը պատասխանեց. «Դա մենք չենք որոշում: Կառավարության կողմից մեզ տրվել են քառակուսիներով սահմանված տեղեր, թե որտեղ են գերհասուն եւ հիվանդ ծառերը: Մենք միայն կատարում ենք Կառավարության որոշումը: Մենք որոշելու իրավունք չունենք: Հանրապետության ամենասակավ ապօրինի հատումները «Դիլիջան» ազգային պարկում են: Մենք ոչ մեկին չենք խնայում: Ով հատում է, նրան անմիջապես ակտավորում ենք»: Մյուս հարցին, թե քանի՞ բիզնեսմենի են ակտավորել, եւ ՀՀ իշխանություններից ովքե՞ր են պարկում տարածքներ վարձակալել, Ա. Դավթյանը պատասխանեց. «Ինչքան ակտ կա, հիմնականում բիզնեսմեններն են, իսկ վարձակալների անունների համար կարող եք հետաքրքրվել Կադաստրում»: Այնինչ, Իջեւանի անտառատնտեսության աշխատակիցներն ամեն կերպ փորձում էին վստահեցնել, որ անտառագողերը գյուղացիներն են: «Անտառահատումներով զբաղվում են միայն գյուղացիները` էն էլ վառելիքի նպատակով: Բիզնեսմենը ի՞նչ գործ ունի էս անտառում»,- ասում էր Վազաշենի անտառապետ Գեղամ Քոքոբելյանը: Ի դեպ, նշենք, որ որոշ աղբյուրների համաձայն, Վազաշեն գյուղին պատկանող պանսիոնատը սեփականաշնորհվել է ՀՀ նախագահի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի կողմից, ով, բնականաբար, այն գրանցել է ոչ իր անունով: 1980-ականներին կառուցված պանսիոնատը գտնվում է Վազաշենի անտառի, այսպես ասած` սրտում` ունի հսկա մարզադաշտ, լողավազան: Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ այն ավերվեց:

Ցավալին այն է, որ անտառի թվացյալ պաշտպանները` անտապահներն ու նրանց պետերը, պատրաստ են կոծկել օլիգարխիկ համակարգի կողմից կատարված անտառահատման բոլոր դեպքերը, սակայն կազմ-պատրաստ են ներկայացնելու խեղճ գյուղացիների անուններ, ովքեր «հանդգնություն» են ունեցել մտնել անտառ ու ապօրինի ծառ կտրել: Ավելին, գյուղացիները անտառից թափուկներ հավաքելու համար պետք է ունենան համապատասխան փաստաթուղթ, որի համար վճարում են 1200 դրամ: Հարց է ծագում, եթե գյուղացին անտառ մտնում է օրինավոր կերպով եւ զուտ թափուկներ հավաքելու նպատակով, ապա ինչպե՞ս է հեկտարներով անտառը ոչնչացվում: «Դե անխիղճ մարդիկ կան, որ գալիս են ու ծառեր են կտրում»,- նկատեց Գ. Քոքոբելյանը` ավելացնելով, որ իր կողմից վերահսկվող անտառում ապօրինի հատումները կարելի է մատների վրա հաշվել: «Անտառից տարվում են միայն թափուկները»,- շարունակեց Իջեւանի անտառտնտեսության գլխավոր անտառապետ Վարդան Առուստամյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ են «սանիտարական հատումների» անվան տակ շատերը զբաղվում առողջ ծառերի «մորթով», Վ. Առուստամյանը պատասխանեց, թե առողջ ծառը երբեւիցե չի կարող ենթարկվել սանիտարական հատման, եւ դա սխալ տեղեկատվություն է: «Դե մեքենաներով տանում են, ո՞վ չգիտի»,- միանշանակ ասացին Տավուշի մարզի բնակիչները` մի տեսակ վախվորած ու հուսահատ: «Էսօր մեր խնդիրը դաժե էդ անտառները չեն, տո ինչ ուզում են անեն, մենակ թե սողանքների մասին մտածեն: Ամբողջ մի թաղամաս ա գտնվում էդ գոտում: Վախով ենք ապրում»,- վրդովված նշեց դիլիջանցի կանանցից մեկը: «Անտառների կորուստը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի տնտեսական ու սոցիալական բարեկեցության վրա: Այդ խնդիրներից են` հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիան, սելավներն ու սողանքները, կլիմայի փոփոխությունը, որը բերում է ջրային պաշարների կորստի, անապատացման եւ էքստրեմալ եղանակի, հողերի բերրիության անկումը, բերքատվության նվազումը, եւ այլն»,- նշեց «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը: Ըստ նրա` թեեւ Հայաստանում անտառահատումների մեծ ծավալները գրանցվել են 1992-95թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ հատումները եւ անտառածածկ տարածքների կրճատումը շարունակվում է` հասնելով մտահոգիչ ծավալների: «Համաշխարհային բանկի հաշվարկների համաձայն` եթե հատումները շարունակվեն այս ծավալներով, ապա 20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան»,- շարունակեց Ն. Վարդանյանը, ում ներկայացրած անտառային տեղեկագրի համաձայն` Հայաստանում անտառահատումները շարունակվում են էժան վառելիքի մեծ պահանջարկի եւ անտառային անկատար օրենսդրության պատճառով: Այլ վտանգներից են համարվում նաեւ առավել թանկարժեք ծառատեսակների ապօրինի հատումը կոմերցիոն նպատակներով, ինչպիսիք են շինարարությունը, կահույքի արտադրությունը եւ արտահանումը: Ըստ Ն. Վարդանյանի` անտառահատումները հիմնականում կատարվում են 3 ճանապարհով` թույլատրված հատումներ, անօրինական հատումներ բիզնեսի համար եւ հատումներ անհատների կողմից:

Մարինե Մարտիրոսյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

17 Responses to «168 Ժամ». «Սանիտարական» անվան տակ անտառը «մորթվում է»

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Lragrox Marine Martirosyani ajs ,,hianalai u vosketar,, mitqy ev Orhus kentroni himnarar gortsaruytin lriv antexjakutyuny ,,park u pativ berec nran,,: Zarmanum em, inchpes kareli e aranst irazekvats linelu ev Orhus kentron Dilijanum hyurnkalveluc heto nman stahod texekatvutyun hraparakel,te ibr kentroni hamakargoxy ltsvel e anorinakan antarahatumnery tastkelu gortsin: Vorqan gitem, lragroxy iravunq chuni sepakan kartsiky patatel kardacoxi vzin: Orhus kentrony himnakanum gortsum e MAK-i evropakan tntesakan handznajoxovi ,,Shrjaka mijavajr Evropaji hamar,, naxararneri 4-rd konferansum yndunvats Orhusi konvenciaji himnarar drujynery texakan u azgajin makardaknerum irakanacnelu npatakov: Isk Marine MArtirosyany kartsum e, vor Orhus kentroni gortsaruyty hents ir mtacats ,,axmuk,, barcracneln e: Bacarcakak stahod e nra hodvatsi indz veraberox ,, paylatakats,, mexadranqy ev nujnisk im gravor namakin 168-i xmbagrutyuny chi patasxanel: Nra ajcy uxxvats er aporini antarahatumner bacahajtelun, sakajn handznins indz informaciaji axbjur chgtnelov(1-in dzerqic, wev nawev vor es karox em havastiacnel irok, vor cankaxcats tsarahatum Azgajin Parky himnavorum e orinakan kargov), ev qani vor nra ajci npataky miajn parzvec, erb harcazrujcy arants orakargi u motivaciaji sksvec wev anhajoxutyan matnvec hents ir araqelutyuny, pastaci tirax darcrec im gortsunweutyny ew indz andzamb: Orhus kentrony 1.5 tarum ajnqan ashxatanq e tarel, vor txrahrchak lragroxuhin chi el patkeracni, ete imanar, vor amboch gortsuneutyuny katarvum e miajn im koxmic: Cavum em, bajc media-shrjayc katareluc araj lragroxneri masnagitakan karoxutyunnery stugven u naev bacatrvi, vor xosqi azatutyuny bacarcak iravunq che, ajl ajn chi kareli gerazancel, qani vor kan naev ajloc iravunqnery hargelu ev pahpanelu skzbunqy: Ete , iharke nman dzeragri unecox lragroxy nvirvats e qaxaqaciakan hasarakutyan kajacman veh gortsin: Naev sheshtem, vor media-shrjayci shrjanaknerum Orhus kentron ajceleluc araj , xndreci kazmakerpichnerin indz uxarkel orakargy , te kentronum inchpisi format e unenalu handipumy ev i zarmans indz, staca shrjaycin naxordats lragroxneri verapatrastman 2-orya seminari ` voch indz hetaqrqir orakargy:
    Hetevutyunnery toxnum en dzer datin……

    • Observerասում է՝

      Արարատ, շնորհակալություն Ձեր դիտարկումների համար։ Կփորձենք Ձեր բարձրացրած խնդիրը ուսումնասիրել։

      Հ.գ. կարծում եմ Ձեր դիտողությունները ավելի ընթեռնելի եւ հասկանալի կլինեին, եթե օգտագործեիք հայերեն տառեր։ Լատիներեն տառերը հայերենի ձեւափոխելու համար կարող եք օգտվել, օրինակ՝ այս կայքից. http://am.translit.cc/

    • Observerասում է՝

      Ներկայացնում եմ Արարատ Ալիխանյանի մեկնաբանությունը՝ հայերեն կոնվերտացված տարբերակով.

      «Լրագրող Մարինե Մարտիրոսյանի այս ,,հիանալի ու ոսկետար,, միտքը եւ Օրհուս կենտրոնի հիմնարար գործառույտին լրիվ անտեխջակուտյունյ ,,պարկ ու պատիվ բերեց նրան,,: Զարմանում եմ, ինչպես կարելի ե արանստ իրազեկվատս լինելու եվ Որհուս կենտրոն Դիլիջանում հյուրնկալվելուց հետո նման ստահոդ տեխեկատվուտյուն հրապարակել,տե իբր կենտրոնի համակարգոխյ լտսվել ե անորինական անտարահատումներյ տաստկելու գորտսին: Վորքան գիտեմ, լրագրոխյ իրավունք չունի սեպական կարտսիկյ պատատել կարդացոխի վզին: Որհուս կենտրոնյ հիմնականում գորտսում ե ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանդզնաջոխովի ,,Շրջակա միջավաջր Եվրոպաջի համար,, նախարարների 4-րդ կոնֆերանսում յնդունվատս Որհուսի կոնվենցիաջի հիմնարար դրուջյներյ տեխական ու ազգաջին մակարդակներում իրականացնելու նպատակով: Իսկ Մարինե ՄԱրտիրոսյանյ կարտսում ե, վոր Որհուս կենտրոնի գորտսարույտյ հենտս իր մտացատս ,,ախմուկ,, բարցրացնելն ե: Բացարցակակ ստահոդ ե նրա հոդվատսի ինդզ վերաբերոխ ,, պայլատակատս,, մեխադրանքյ եվ նուջնիսկ իմ գրավոր նամակին 168-ի խմբագրուտյունյ չի պատասխանել: Նրա աջցյ ուխխվատս եր ապորինի անտարահատումներ բացահաջտելուն, սակաջն հանդզնինս ինդզ ինֆորմացիաջի ախբջուր չգտնելով(1-ին դզերքից, ւեվ նաւեվ վոր ես կարոխ եմ հավաստիացնել իրոկ, վոր ցանկախցատս տսարահատում Ազգաջին Պարկյ հիմնավորում ե որինական կարգով), եվ քանի վոր նրա աջցի նպատակյ միաջն պարզվեց, երբ հարցազրուջցյ արանտս որակարգի ու մոտիվացիաջի սկսվեց ւեվ անհաջոխուտյան մատնվեց հենտս իր արաքելուտյունյ, պաստացի տիրախ դարցրեց իմ գորտսունւեուտյնյ եւ ինդզ անդզամբ: Որհուս կենտրոնյ 1.5 տարում աջնքան աշխատանք ե տարել, վոր տխրահրչակ լրագրոխուհին չի ել պատկերացնի, ետե իմանար, վոր ամբոչ գորտսունեուտյունյ կատարվում ե միաջն իմ կոխմից: Ցավում եմ, բաջց մեդիա-շրջայց կատարելուց արաջ լրագրոխների մասնագիտական կարոխուտյուններյ ստուգվեն ու նաեվ բացատրվի, վոր խոսքի ազատուտյունյ բացարցակ իրավունք չե, աջլ աջն չի կարելի գերազանցել, քանի վոր կան նաեվ աջլոց իրավունքներյ հարգելու եվ պահպանելու սկզբունքյ: Ետե , իհարկե նման դզերագրի ունեցոխ լրագրոխյ նվիրվատս ե քախաքացիական հասարակուտյան կաջացման վեհ գորտսին: Նաեվ շեշտեմ, վոր մեդիա-շրջայցի շրջանակներում Որհուս կենտրոն աջցելելուց արաջ , խնդրեցի կազմակերպիչներին ինդզ ուխարկել որակարգյ , տե կենտրոնում ինչպիսի ֆորմատ ե ունենալու հանդիպումյ եվ ի զարմանս ինդզ, ստացա շրջայցին նախորդատս լրագրոխների վերապատրաստման 2-որյա սեմինարի ` վոչ ինդզ հետաքրքիր որակարգյ:
      Հետեվուտյուններյ տոխնում են դզեր դատին……»

  2. Melineասում է՝

    Tjishtn asa& shat geghecik grva& xosqer ein,isk mite duq chgiteq,vor nman geghecik xosqer grelis nax petq e dranum 100%-ov hamozvel: es inqs nerka gtnvelov ayd amboghj gor&@ntacin,vstahabar herqum em lragroxi lusabana& tvyalner@, qani vor mexadrel Orhus kentronin trasarahatumnery tastkelu mech, apatexekatvutyun e: Kentrony ir ashxatanqy giti, ev antexjak mardy miajn karox enmann meknabanutyun anel:

    • Observerասում է՝

      Մելինե, կարծում եմ Ձեր դիտողությունները ավելի ընթեռնելի եւ հասկանալի կլինեին, եթե օգտագործեիք հայերեն տառեր։ Լատիներեն տառերը հայերենի ձեւափոխելու համար կարող եք օգտվել, օրինակ՝ այս կայքից. http://am.translit.cc/

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Շնորհակալություն արձագանքելու համար: Կարող եմ միայն ավելացնել, որ նման գրելաոճ ունեցող թերթերը երբեք իրենց լրագրողների համար պատասխան չեն տալիս, իսկ լրագրողներն էլ անարձագանք են թողնում ընթերցողի մտահոգությունը, քանի որ մտածում են, որ բազմակարծություն է և իրենք իրենց գործն են կատարում: Ընդունում եմ, որ բազմակարծությունը անհրաժեշտ է, իրոք ընդունում եմ,դրա ջատագովն եմ: Ամեն ինչ թողնում եմ լրագրողի խղճին և խորհուրդ կտամ, որ, եթե լուսաբանում է բնապահապանության կամ ընդհանրապես մեկ այլ ոլորտ, նախևառաջ լավ ուսումնասիրի տվյալ բնագավառների խնդիրները, առկա փաստերը, այլ ոչ թե 2-օրյա սեմինարից հետո գրիչը վերցնել գրել վերապատրաստման ծրագրի պայմաններից ելնելով հոդված, որը կարող է վատ անդրադառնալ պատասխանատվությամբ աշխատող կառույցների վրա, որոնք ներքին այն օղակներն են, որոնց իրավասության ու հնարավորությունների շրջանակում չի կարող տեղավորվել անտառահատումների դեմ համակարգային պայքարը: Բնապահպանական կազմակերպություն լսելով կարծում են, որ անպայման նույն գորչծառույթներն են իրականացնում, ինչպես բոլորը: Մենք գործում ենք, ինչպես նշել եի, Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում:Մենք շահագրգռված կողմ ենք այդ բարձրացված հարցերում, բայց միայն երկխոսության և բանակցությունների քաղաքակիրթ մեթոդները կիրառելով և միայն օրինականության դաշտում, քանզի հազիվ ձևավորվող քաղաքացիական հասարակության մեջ ավելորդ լարվածությունը էական փոփոխության չի կարող հանգեցնել: ես շատ ուրախ եմ, որ կա այս անկողմնակալ բլոգը, որում ես իմ կարծիքը հայտնում եմ: Քաջ հասկանալով ժողովրդավարական արժեքները , բացառում եմ ցանկացած ճնշում ու վարչական լծակների կիրառում անաչառ լրագրողի ու ազատ խոսքի հանդեպ: Անձամբ մարդու իրավունքների առաջխաղացման կողմնակից եմ ու այդ դաշտում ներդրում ունենալով հանդերձ չեմ հանդուրժում այն մարդկանց գործելակերպը, որոնք խոսքի ազատության իրավունքը և կարծիք արտահայտելու վեհ արժեքը կիրառում են սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածի ինձ վերաբերող հատվածը, որ իբր ես լծվել եմ անտառահատումները ծածկելու գործին, հակառակ հոդվածագրի սպասումների ռեզոնանս չի առաջացրել հանրության այն շրջաններում, որոնք ինձ ճանաչում են: Նույնիսկ ես եմ առաջարկել կարդալ ինտերնետում տարածված այս հոդվածը և նաև մյուս ինտերնետ կայքերում նմանատիպ ձեռագրով ,,հյուսված,, հորինվածքները, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես է հնարավոր մեկ գրչի հարվածով պախարակել բարի անուն ունեցող կենտրոնի առաքելությունը: Այնպես, որ լրագրողը կարծում եմ ուրախ պիտի լինի, որ իր գրած հոդվածը շատ մարդ է կարդացել թե ինտերնետում, թե տպագիր մամուլում և զարմացել ,,հեքիաթային ,, մասերի վրա: Բոլորի կողմից ստանում եմ բարոյական աջակցություն, հուսադրում են, որ չմտածեմ, չկոտրվեմ: Չեմ կոտրվի հաստատ, քանի որ հասարակական դաշտում արդեն 10 տարի է ինչ գործունեություն եմ ծավալում, անընդհատ վերապատարաստվում, առաջավոր փորձը ներդնում: Իմ գործունեության ընթացքում մեծ կարևորություն եմ հատկացնում հանրային կապերի ամրապնդմանը և շատ եմ լուսաբանում կենտրոնի գործունեությունը զանգվածային լրատվամիջոցներում: Եվ հաջողվում է: Ինչևէ, ամեն ինչ կարելի է ներել, հանդուրժել, սխալները ուղղել: Ուղղակի անհրաժեշտ է քայլ առաջ մտածել, հետո նոր գործել: Չէի կարող լռել, անուշադրության մատնել այս ամենը, քանի որ ջանք ես թափում դրված նպատակների համար, մոռանում քո անձնականի մասին: երևի շատ ծավալվեցի, բայց համոզված եմ, որ ամհատի արժանապատվությունը ամենառաջնային արժեքն ու դու ես քո պաշտպանը, նոր հետո բարի կամեցող ու գիտակից մարդիկ: ես ուղղակի հայտնում եմ իմ խոսքը, որի իրավունքը ունեմ և մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ: Շնորհակալություն կարծիք հայտնելու հնարավորություն ընձեռելու համար:

  4. Ararat Alikhanayanասում է՝

    Կցանկանայի նաև , որ որևէ կառույցի մասին գրելիս, նաև այցելել այդ կառույցի վեբ.կայքը, ծանոթանալ գործունեության հետ, հաշվետվություններին և այլն: Առաջարկում եմ այցելել մեր կայքը, որում կարող եք ծանոթանալ Դիլիջանի Օրհուս կենտրոնի վերջին 1.5 տարվա աշխատանքներին, ամսեկան ու տարեկան հաշվետվություններին: Ինչու 1.5 տարվա: որովհետեև ղեկավարում եմ կենտրոնը անցյալ տարվա ապրիլից: Ծանոթացեք և արձագանքեք: Ահա կայքը: http://www.aarhus.am : Գլխավոր էջում կտեսնեք ,,Օրհուս կենտրոններ,, բաժինը, սեղմեք , կներկայացվի բոլոր կենտրոնները, այնտեղ կտեսնեք նաև ,,Դիլիջան,, կենտրոնի մասը, այցելեք և ծանոթացեք: Նախապես շնորհակալություն կայք այցելելու համար: Մնացեք խաղաղությամբ:

  5. Ararat Alikhanayanասում է՝

    Շատ կցանկանայի, որ մի քիչ ակտիվություն լիներ այս բլոգում, որը շատ է հետաքրքիր:

    Նաև հետաքրքիր է, թե լրագրողները այս բլոգում չեն քննարկում այն, ինչը ներկայացնում են ընթերցողին?: Ինչպես նկատեցի, այդպես էլ իմ հիշատակած ,,բազմավաստակ,, ու ,,անաչառ,, ձևացող լրագրողոհիները այդպես էլ չերևացին այս բլոգում: ՄԻգուցե ասելիք չունեն իրենց ` ինձ հասցեագրված ,,հեքիաթի,, կապացությամբ??? այսպես է պահպանվում հետադարձ կապը???? Գրել ու թաքնվել??? Ծիծաղելի է:

    Ինչու այդ նույն ,,սրտացավ,, լրագրողուհիները չեն վազում Տավուշի մարզում վերջերս ծառահատումներ նկատած հեղինակի հաղորդման հետքերով??? երևի պատվեր չունեն?? Ասյտեղ արդեն կարելի է ամնե ինցչ մեկնաբանել ու հիմնավորել, որը չի կարող հենց նրանք, որոնց ուղղում եմ իմ այս տողերը, այսինքն 168 ժամ , Լրագիր Օնլայն և Ժամանակ թերթերի ,,բազմաչարչար,, ու մեծատառով Ստախոս լրագրողուհիներին, որոնք առանց պատկերացնելու ենթադրության հիվանդագին մոտեցմամբ ,,համբավ են,, ձեռքբերում,,: Ասածս այն է, որ իրական հետքերով գնան, որպեսզի շահենք բոլորս:

  6. Ararat Alikhanayanասում է՝

    Շնորհակալություն նաև բլոգի հեղինակներին, որ տեղադրել են դեպի ,,Օրհուս կենտրոններ,, հղումը: Դա կօգնի տեղեկանալու մեր գործունեությանը և ճշմարտացի լուսաբանելուն:

  7. Ararat Alikhanayanասում է՝

    Խոսքս չի վերաբերում այն նվիրված լրագրողներին, որոնք ևս աշխատում են իմ թվարկած լրատվամիջոցներում: Այլ նրանց , որոնք միայն վերոնշյալ թերթերում իրենց հոդվածներում հիշատակել են իմ անունը և ազգանունը, իսկ գործունեությունը լուսաբանել ,,գլխի վրա շուռ տված,, ձևաչափով:

  8. Ararat Alikhanayanասում է՝

    Լրագիր Օնլայն լրատվական կայքում կարդացի , որ Դիլիջան միջազգային դպրոցը հավանական է, որ կառուցվի անտառային հատվածում, որն հարում է այն շինության տարածքին, որտեղ նախատեսված է ըստ երևույթին գլղավոր մասնաշենքը: Փաստորեն, եթե իրավացի է ահազանգը, ապա նշանակում է, որ միայն առկա շենքից (շենքի տարածքը նախկինում ծառայել է որպես տուրիստական հանգրվան) բացի, նաև կառուցապատում է լինելու հարակից անտառի տարածքում, որի հետևանքով կոչնչացվի բավականին մեծ անտառածածկ տարածք: Չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս ահազանգը, բայց եթե իրոք դա ճիշտ է, ապա իմ նեկայացրած սցենարը լիովին հավանական է: Կայքում նաև տեղադրված է անտառի նկարը այն գծված մասով, որն ըստ ահազանգողների նախատեսված է կառուցապատաման համար և այն հսկայական է երևում: Խնդրում եմ հարգելի համաքաղաքացիներ, ծանոթացեք այս լրատվությանը, որի լինքը ստորև է բերված.

    http://lragir.am/armsrc/society36927.html

  9. Ararat Alikhanayanասում է՝

    Խնդրեմ. ուղղակի ցանկալի է , որ տեղեկատվությունը հավաստի լինի, այլ ոչ մտացածին:

  10. Ծանուցում՝ Դիլիջանի դպրոցն անտառի տեղո՞ւմ | Հայաստանի անտառներ

  11. lilitասում է՝

    Ժողովուրդ ստապվեք
    -Մենք չենք ուզում Թեղուտը կրկնվի….

  12. A.A..ասում է՝

    Զարմանում եմ,. որ վերոնշյալ ,,հոդվածի,, հեղինակ լրագրողուհին(.Մ.Մարտիրոսյանը) չի հետաքրքրվում Թեղուտի խնդրով:

  13. Ararat Alikhanyanասում է՝

    168 JAm,, terty ajdpes el chparzabanec im harcadrumnerin.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.