Lragir.am. Փայտը տանում են Տանզանիա

Lragir.am-ի հոդվածը ապօրինի ծառահատումների մասին։

Փայտը տանում են Տանզանիա

Հայաստանը 20-րդ դարի սկզբին ունեցել է 25 տոկոս անտառածածկ տարածք: Մեկ դարի ընթացքում անտառածածկ տարածքը նվազել է 5-6  տոկոսի: Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, եթե այսպես շարունակվի, 7-8 տարվա ընթացքում մեր անտառները իսպառ կվերանան: Ըստ Հայաստանի անտառներ հ/կ նախագահ Նազելի Վարդանյանի` մենք այս տարիների ընթացքում այնքան ենք հատել, որ անտառը կորցրել է ինքնավերարտադրման ֆունկցիան: Նազելի Վարդանյանը առաջարկում է գոնե 5 տարի սառեցնել հատումները, քանի որ այսօր սանիտարական հատումների անվան տակ հիմնականում կտրվում են առողջ ծառեր:

Նազելի Վարդանյանը նշում է, որ ամբողջ Խորհրդային Միության ժամանակահատվածում ոչ մի խորանարդ մետր Հայաստանից փայտանյութ չի արտահանվել, անգամ էներգետիկ ճգնաժամի տարիներին: Այնինչ հիմա Հայաստանից  արտահանում ենք Ռուսաստան, Թուրքիա, Իրան, անգամ Տանզանիա: Նա զարմանում է`ուրիշները Աֆրիկան են գնում, կտրում օգտագործում, մենք Աֆրիկա ենք տանում և ավելացնում, որ բիզնեսի դեմ պայքարել հնարավոր չէ, պարզապես պետք է օրենսդրորեն պայքարել, ոչ շահութաբեր դարձնել, այստեղ երկու կոպեկ տալիս են, սանիտարական հատման թուղթ են ստանում, և մաքսատուրք էլ չկա, գրեթե ձրի անցնում են սահմանը: Ըստ Նազելի Վարդանյանի` Հանրապետության տարածքների 80 տոկոսը ենթակա է անապատացման, և մենք արդեն դասվել ենք անապատացող երկրների շարքին:

Անտառների գույքագրում 1993-ից մինչև այսօր չի իրականացվել այն դեպքում, երբ ըստ բանախոսի, ամեն ինչի համար գումար կա. նույնիսկ անտառ են տնկում ճապոնական գրանտերով, բայց գույքագրում չեն անում, որովհետև միշտ մութ ջրում ձուկ բռնելը հեշտ է:

Դիլիջանում ինչ կա չկա

Դիլիջանցի Սուրեն պապը հիշում է 90-ականների Դիլիջանը և ցույց տալիս փողոցը, որտեղ ամեն վայրկյան անտառից դուրս եկած մեքենաներն էին անցնում և կամ սահնակներ. «Բա հո չէի՞ թողնի երեխես մեռներ ցրտից, հա էն ժամանակ հասկացանք, բա հիմա ինչի են տանում, բիզնե՞ս են անում, բայց էն ժամանակ էս երկիրը բոլորինս էր, հիմա մենակ մի քանիսինն է, իրանք էլ գալիս են կտրում», ասում է Սուրեն պապը, հետո ավելացնում, որ էլի է ծառ կտրելու. «Գազի գին են թանկացնում, մի մտի՞կ են արել` ոնց ենք ապրըմ»:

Դիլիջանում չես գտնի մի դիլիջանցու, որ վստահորեն չասի` Դիլիջանում անտառահատումներ շատ կան, իհարկե բացառությամբ «Օրհուս» բնապահապանական տեղեկատվության հասարակական կենտրոնի տնօրեն Արարատ Ալիխանյանի, ով մեր հարցին` ահազանգ չե՞ք ստանում, ապօրինի հատումներ չկա՞ն, ասում է` ոչ, ահազանգեր չկան: Մեր այն հարցին` արդյոք կենտրոնի գործառույթների կամ հետաքրքրությունների շրջանակում չէ գնալ, տեսնել ինչ է կատարվում, Արարատը պատասխանեց, որ դա հետաքրքության շրջանակ է, բայց գործառույթ չէ, որ ասեմ` պետք է գնամ անպայման ստուգեմ: Փաստացի անտարբերության մատնված կազմակերպություն, որի իրական գործառույթն այդպես էլ անհասկանալի մնաց, թեև մյուս մարզերի «Օրհուս» կենտրոնները ահազանգում են, հետևողական աշխատանք իրականացնում:
Այսօր Դիլիջանի ազգային պարկը կազմում է  33 հազար 765 հեկտար: Դիլիջան ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը 2000 թվականից սկսած ծառահատումների նվազում է է նկատում, բայց նշում է, որ քանի որ գազի գները թանկացել են, անտառահատումները կարող են ավելանալ. “Մենք այս տարի մի քիչ վախով ենք ապրում, չգիտենք` ինչ կկատարվի: Իսկ համեմատած 2003-04 թթ.-ի` ապօրինի հատումները պակասել են»:

Ինչ վերաբերում է սանիտարական հատունումներին, ապա Աշոտ Դավթյանի խոսքերով`դրանք սահմանված են կառավարության պլանով և 2007-11 թթ. հինգ տարվա համար սահմանված է 7000 խորանարդ մետր, սակայն նշում է, որ անտառահատումների  տեղերը ոչ միշտ են ճիշտ ընտրվում:
Իսկ ապօրինի հատումներ արձանագրելու դեպքում ներակայացնում են բնապահպանական պետական տեսչություն, արդեն տույժերն այնտեղ են գանձում: Այս պահի դրությամբ 37 ակտ է կազմվել, հիմնականում տեղացիներն են, որոնք բիզնես նպատակով են անտառահատում իրականացրել: Տույժը մեկ ծառի դիմաց կազմում է  100-200 հազար դրամ:

Ըստ տնօրենի` արդեն 2-3 տարի է հատատեղ ցանկացողներ չունեն, գնող չունեն` կապված ճգնաժամի հետ, նաև եվրադռների, լամինատի լայն տարածման հետ: «Հանրապետոության ամենասակավ ապօրինի հատումները Դիլիջան ազգային պարկում են իրականացվում: Սակայն այս տարի վառելափայտը կրկնակի, եռակի է հետաքրքրելու», նկատում է տնօրենը, իսկ այդ դեպքում տնօրինությունն ինքն էլ չգիտի ինչ է անելու, ինչպես տուգանել դիլիջանցուն, ով փայտը տուն է տանում տաքանալու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to Lragir.am. Փայտը տանում են Տանզանիա

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Nujn dzeragriy inch 168 jamum:

  2. Ararat Alikhanayanասում է՝

    Խորհուրդ կտամ ,,փաստացի շատ,, զբաղված լրագրող Սիրանույշ Պապյանին, որ առաջին հերթին ծանոթանար Օրհուս կենտրոնի կանոնակարգին, և նոր երևակայական ենթադրություններ անել Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողի գործունեության վերաբերյալ: Նախևառաջ, Ձեզ, ,,հարգարժան,, լրագրողուհի, կառաջարկեի, որ գալուց առաջ ներկայացնեիք ձեր օրակարգը, կոնտակտները, որոնք բացակայում էինցուցակում, երևի նախապես որոշելով, որ կարող է աշխատանքի պահով հետադարձ կապ չպահպանել, այլ ոչ թե միանգամից սկսեիք նրանից, թե ինչպես ես պետք է կազմակերպեի հանդիպումը: Հետաքրքիր էր նաև այն, որ Օրհուս կենտրոնում պարզվեց Ձեր ողջ նպատակը` այն է, համակարգողին միանգամից բերել անակնկալի և օգտագործել որպես ,,թանկարժեք,, ինֆորմացիայի աղբյուր և ,,գիդ,, դեպի անտառներ: Կարծեմ , ես ներկայացրի նաև Դիլիջանի էկոլոգիական խնդիրները, որոնք լուծման կարիք ունե, իսկ դուք չեք ներառել հոդվածում: Դե իհարկե, դա ձեր առաքելության մեջ չէր մտնում: Իսկ ինչ մնում է, թե Օրհուս կենտրոնը հարցեր չի բարձրացնում, պատասխանեմ, որ չարաչար սխալվում եք: Անտեղյակ եք: Ի տարբերություն ձեզ, մենք մեր աշխատանքում օգտագործում ենք երկխոսության սկզբունքը, հավասարակշռությունը, որից շահում ենք, այլ ոչ թե զրպարտանքն ու աղմուկը, որն արդեն ձեր ձեռագիրն է: Կառաջարկեմ նաև այցելել մեր կայքը, ծանոթանալ, կարդալ հաշվետվությունները ու անեն ինչ պարզ կլինի: Զավեշտալի է, իսկ մյուս կողմից ողբալի, որ անտեղյակ Օրհուս կենտրոնի գործառույթներին, գրում եք այն, ինչը ,երևի ձեր վառ երևակայության հետևանք է: Եթե իմանայիք, թե ինչպես եմ վերջին տարում, երբ սկսեցի ղեկավարել կենտրոնը, աշխատել, ուղղակի գրելու բնույթը կփոխեիք: Չեմ մեղադրում, քանի որ սեմինարի կազմակերպիչներին պետք է ցույց տայիք արդյունքներ, բայց ստացվեց մանավանդ ձեր մոտ տխրահռչակ ու ստահոդ տեղեկատվություն` իմ հանդեպ: Բրավո…….ես ձեր գրած հիմնազուրկ ու անտաղանդ հոդվածը ցույց եմ տալիս բոլորին, կայքի հասցեն ուղարկում բոլորին, որ նայեն ու խղճան , որ լրագրողական էթիկա չպահպանող լրագրողուհին կարող է մի գրված տողով ,,սևացնել,, պատասխանատու աշխատող անձին: թողնում եմ Ձեր խղճի վրա: ես մեծահոգի եմ, ուշադրություն չեմ դարձնում ինձ չճանաչող մարդկանց կողմից ինձ վրա թափվող անհիմն արտահայտություններին, քանի որ արվածի համար խիղճս հանգիստ է: Հասարակական դաշտում արդեն 10 տարի աշխատում եմ, և միայն ,,սևացնող,, լրագրողների դուրը չեկա: Ցավում եմ և ցանկություն չունեմ խնդրելու, որ հերքեք: Ձեր հացն եք վաստակում: Ես այն մարդկանցից եմ, որ արտասահմանյան տարբեր հեղինակավոր կազմակերպություններում գեորազանց սովորելուց, քննություններ հանձնելուց ու վերապատրաստվելուց հետո վերադարձել եմ Հայաստան, որ ներդրում ունենամ ժողովրդավարության կայացման գործում: Իմ սովորած տարիների ծավալով հաստատ լրագրողը անցած չի լինի: Բայց և կարողանում է անտեղյակության շնորհիվ հասարակական կարծիք ձևավորել: Փառք Աստծուն, կարևորում եմ իմ անձը և արհամարում անշրջահայաց մարդկանց: Ինչպես ուզում եք հասկացեք: Նշեմ, որ տիրապետում եմ ցանկացած իրավական մեխանիզմների (մասնագիտությամբ պատմաբան, իրավագետ), որոնք կարող են հարցը լուծել, սակայն չեմ ցանկանում ավելորդ շփման մեջ մտնել և նյարդեր քայքայել: Խոսքի ազատություն դեռ չի նշանակում ոտնահարել ուրիշի իրավունքները: Հարգում եմ այդ արժեքը, սակայն կա սահման ու հասարակ տրամաբանություն: Աստված Ձեզ հետ……………

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Հետաքրքիր է նաև,թե որտեղից գտավ լրագրողուհին, որ անտառափայտը տանում են Տանզանիա: Միգուցե, հաջորդ սեմինարից հետո գնաք Տանզանիա, Աֆրիկա: Չմոռանաք, գոնե ձեր ,,նոր զոհին,, ներկայացնել իրական օրակարգը, այլ ոչ սեմինարի օրակարգը, որի վերջնաարդյունքում գրելու եք ,, փայլուն,, հոդվածը:

  4. Ararat Alikhanayanասում է՝

    http://www.aarhus.am ,, հառգելի լրագրողուհի, այցելեք այս կայքը, կտեսնեք նաև Դիլիջան բայինը, սեղմեք և կարդացեք մեր աշխատանքները և կզարմանաք, որ Օրհուս կենտրոնի ունենալով մեկ աշխատող, կատարում է այդքնա աշխատանքը: Դիտեք և մեկնաբանեք: Չնայած , կասկածում եմ անկողմնակալությանը…………………..չեմ հավատում…………

  5. Ararat Alikhanayanասում է՝

    ես ունեմ իրավունք հակադարձել նման մարդկանց գործելակերպին ու պաշպանել սեփական գործարար համբավը: Այնպես որ, կցանկանայի բազմակարծությունը խրախուսվեր նաև Ժամանակ թերթում Լրագրի-կայքում, որտեղ չես կարողանում մեկնաբանություններ գրել: Իսկ բլոգը թույլ է տալիս: Հասկացա, որ նման լրատվամիջոցներին ,որոնք թվարկեցի, ձեռնտու չէ , որ կարդացողը նաև մեկնաբանություն գրի, քնաի որ շատ բան ջրի երես դուրս կգա: Շնորհակալություն այս կայքին ու բլոգի հեղինակներին, որ հնարավորություն են տալիս արտահայտվելուն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.