«20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան». Համաշխարհային բանկ

Հատված ծառ։ Լուսանկարը՝ ԷկոԼուրի

Մասնագետների վկայությամբ, 20-րդ դարի սկզբին Հայաստանի տարածքի 25 տոկոսը անտառածածկ էր: Այժմ այն հասելէ 8-9 տոկոսի:

Հայաստանում անտառահատումների մեծ ծավալները գրանցվել են 1992-1995թթ. էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ հատումները և անտառածածկ տարածքների կրճատումը շարունակվում է` հասնելով մտահոգիչ ծավալների:

Ըստ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի, Հայաստանում տարեկան օգտագործվում է 500 000 մ3 փայտ միայն որպես վառելիք, այսինքն միայն այս նպատակով ամեն տարի հատվում է 4 000 հա անտառ, չհաշված այլ նպատակներով փայտի օգտագործումը:

Համաշխարհային Բանկի հաշվարկների համաձայն, եթե հատումները շարունակվեն այս ծավալներով, ապա 20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ն ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջարկում է նվազեցնել բնակչության շրջանում փայտանյութի պահանջարկը` առաջարկելով մատչելի այլընտրանք, օրինակ բնական գազի մատակարարում։ Բացի այդ, պետք է մշակել և կիրառել անտառների կայուն կառավարման ազգային ծրագիր, որը կօգնի ընդարձակել Հայաստանի անտառային տարածքը:

Մանրամասները այստեղ՝ ԷկոԼուրի հոդվածում։

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to «20 տարի անց Հայաստանում անտառները կվերանան». Համաշխարհային բանկ

  1. Քյառթասում է՝

    yete yeghanaknery himikva nman chorayin mnan, mi 2-3 taruc hayastanum antarnern el kveranan, mardik el :)

  2. Ararat Alikhanayanասում է՝

    Hamalir lutsum e petq ev orensdrakan dashti katarelagortsum: Inchpes naev qaxaqakan u qaxaqaciakan kamq

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Գազը թանակացել է, իսկ բնակչության սոցիալական վիճակը չի փոխվել: Ինչպես կարող է թանկացած գազը քիչ աշխատավարձ ստացող բնակիչը օգտագործել տաքանալու կամ տարրական կենցաղային կարիքները հոգալու համար??? Պետությունը պետք է ձեռնարկի շտապ քայլեր, որ կրկին ժողովորւդը հայացքը չսևեռի անտառաների վարա, ինչպես դա արեց վերջին տասնամյակներին: Այն ժամանակ գազ ցչկար: Հասկացանք, դժվար էր: Բա հիմա??? հիմա էլ հո կա: Բայց վճարունակ չէ նույնիսկ արդեն միջին եկամուտներ ունեցողը: Մենուր թանկացումներ են: Պետությունը պետք է բարձրացնի որքան հարավոր է թոշակները, նպաստները, աշխատավարձերը, որպեսզի մարդը կարողանա օգտվի գազից ու չհատի անատառները: Դեռ ինչքան մարդ է ձերբակալվելու անտառների հատման պատճառով, կերևա առաջիկայում և թե ինչքան անտառ է ապօրինի հատվելու , էլի կտեսնենք, և թե ինչքան մարդ է հարստանալու անտառների հաշվին, իչնչպես հարստացավ անցյալ տարիներին, էլի կտեսնենք; Փաստորեն վերադառնում է անտառասպանդների երանելի ժամանակները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.