Անտառտնկում` Լոռու մարզում

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում իրականացվում է 630 հա ընդհանուր մակերեսով հսկայածավալ անտառատունկի ծրագիր։

Ծառատունկն իրականացվում է «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասում անտառների լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է կովկասյան 3 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ նպատակ ունի վերականգնել անտառային էկոհամակարգերը։

Հայաստանում շեշտը դրվել է ոչ թե անտառվերականգնման, այլ անտառտնկման վրա:

Ծառատունկն իրականացվում է տարածաշրջանի հատկապես այն տարածքներում, որտեղ 90-ականներին մեծամասշտաբ անտառհատումներ են կատարվել:

Տնկվել են կաղնու, բոխու, վայրի տանձի, խնձորենու 1մլն. 200հզ.-ից ավելի տնկիներ: Այս տարվա աշնանը ծառատնկման համալրում է նախատեսվում: Մասնագետները 60-90 տոկոս կպչողունակություն են խոստանում`կախված տարածքից:

Նոր տնկարանի հիմնման, տնկանյութի աճեցման, ծառատնկման, ցանկապատման աշխատանքներում ներգրավված են անտառագոտու մերձակա համայնքների մոտ 400 բնակիչներ, ովքեր նախապես մասնակցել են կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ կազմակերպված իրազեկման սեմինարներին:

Ծրագիրն իրականացվում է գերմանական KFW զարգացման բանկի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Հայանտառ»-ի եւ «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Անտառտնկում` Լոռու մարզում

  1. Observerասում է՝

    Հազիվ մի լավ բան իմացա…

  2. Arminéասում է՝

    Ծրագիրը շարունակական է լինելու: Երկրորդ փուլում նախատեսվում է արդեն իսկ տնկված տարածքների մաքրման և խնամքի աշխատանքներ:

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Շատ լավ է, որ գոնե միջազգային կազմակերպությունները կարողանում են որևէ բան անել: Թե չէ մեր որոշ անպատասխանատու և ոչ սրտացավ պաշտոնյանները չեն մտածում, նույնիսկ չկատարելով իրենց ֆունկցիաները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.