Ասք ռոմանտիկայի մասին…

Բարի գալուստ Գյումրու Հաղթանակի զբոսայգի: Սա, իհարկե, քաղաքի կենտրոնական զբոսայգին չէ՝ բայց գտնվում է Գյումրու առանցքային փողոցներից մեկում, բոլորի աչքի առաջ։

Երանելի ժամանակներում սա գյումրեցիների ամենասիրելի անկյուններից մեկն էր. կոկիկ, մաքուր, չկոտրված նստարաններով ու աշխատող շատրվանով: Գիշերային զբոսանքների ժամանակ այստեղ աստղերի փայլով էլ կարելի էր հիանալ, նայել «կտոր մը երկնքին», որ թափանցում էր, թերեւս, Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում տնկված մի քանի աժդահա ծառերի սաղարթի խորքից։ Միջավայրը տրամադրող էր սիրո խոստովանության առաջին անհամարձակ քայլերն անելու համար…

Կարճ ասած` ռոմանտիկա կար…

Կար… …իսկ այ, հիմա՝ խորհուրդ չի տրվում ուշք ու միտքն աստղերին տալ, հակառակ դեպքում դուք բառիս բուն իմաստով կհայտնվեք աղբակույտում, բազմաթիվ կոտրված տարաների կտրվածքներից էլ հաստատ զերծ չեք մնա…

Այգում առավել տուժվածի դերում են ցրտի ու մթի տարիներին հրաշքով փրկված մի քանի ծառերը. դրանք նախ մի լավ օգտագործվում են որպես սեռական ցանկությունների եւ բնական կարիքների հոգալու թաքստոց, ապա ճյուղերը անխնա կոտրում են արածների հետքերը թաքցնելու համար…

Կարճ ասած՝ ռոմանտիկա չկա…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.