«Հայանտառ»-ում մտածում են անտառին մոտ ապրողներին կես գնով փայտ վաճառելու մասին

Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի (c)

Անտառներում ապօրինի հատումների ծավալները նվազեցնելու յուրօրինակ որոշում է ծրագրավորվում ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում։ Նախատեսվում է անտառամերձ բնակավայրերի բնակիչներին անտառանյութը վաճառել կես գնով:

«Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը կարծում է, թե այս կերպ անտառում իսկապես կնվազեն ապօրինությունները եւ անտառը, որոշ չափով, կփրկվի կացնից ու սղոցից:

«Հայանտառը» պատրաստվում է նամակներով դիմել գյուղապետերին՝ բացատրելով, թե ինչ է սպառնում անտառի վրա ձեռք բարձրացնողին եւ զգուշացնելով պատժաչափերի մասին: Մարտուն Մաթեւոսյանը անտառամերձ հատվածների բնակիչներին համարում է անտառի հատման առաջին մեղավորներ:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն իր Վանաձոր կատարած այցելության ժամանակ այլ կարծիքի էր եւ մեղադրում էր հենց անտառապահներին: Անտառահատները, ըստ նախարարի, սովորաբար անտառում գործում են անտառապահների իմացությամբ ու նաեւ մասնակցությամբ:

Անտառապետերի մասնակցությամբ ապօրինի անտառհատումներից ամենահայտնին Վահագնի գյուղի եւ Ստեփանավանի անտառտնտեսության դեպքերն են։ Վահագնիում 78 տարբեր տեսակի ծառեր էին հատվել «Վահագնի» անտառապետության անտառապետ Կ. Աքուլյանի հովանավորությամբ։ Ստեփանավանում էլ անտառապետ Հովիկ Զալինյանը կազմակերպել էր 337 ծառի ապօրինի հատում։

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը եւս այն կարծիքին է, թե անտառներում առանց անտառապետերի անհնար է հատումներ կատարել: Դատախազը բացառում է, որ Վահագնիի անտառապետը որեւէ մեկի պատվեր կատարած լինեն եւ իրենք հայտնվեն անազատության մեջ՝ չբացահայտելով  անտառի իրական ոչնչացնողներին:

Ինչու՞ են անտառի պահապաններն իրենք հատում իրենց պահպանածը: Գուգարքի անտառտնտեսության նախկին տնօրեն, անտառագետ Վահան Մխիթարյանն ասում է, որ անտառապահներին մեղադրելն իրականում անիմաստ է՝ ցածր աշխատավարձի պայմաններում նրանք լինում է, որ 1-2 ծառ են հատում:

Բնապահպանական տեսչության Լոռու մարզային կառույցի տվյալներով,  2009-ին ապօրինի անտառհատման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 12  մարդ՝ 2 միլիոն 330.000 դրամի վնաս պատճառելով անտառին: Ընդ որում, այս 12-ը հասարակ բնակիչներ են:  Վիճակագրությունը նաեւ վկայում է, որ բացի անտառապետերից ու հասարակ մարդկանցից որեւէ այլ մեկը՝ ասենք փայտանյութի բիզնեսով զբաղվողը, պատասխանատվության չի ենթարկվել:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to «Հայանտառ»-ում մտածում են անտառին մոտ ապրողներին կես գնով փայտ վաճառելու մասին

  1. Ծանուցում՝ Tweets that mention «Հայանտառ»-ում մտածում են անտառին մոտ ապրողներին կես գնով փայտ վաճառելու մասին | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.