«Հայանտառ»-ը պատասխանում է Թաթիկյանի ահազանգին

«Հայանտառ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Պետրոսյանը «Առավոտ»-ին բացատրություններ է ներկայացրել Տավուշի մարզում Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում ապօրինի անտառհատումների վերաբերյալ Վահրամ Թաթիկյանի ահազանգին:

Պարզաբանման մեջ նշվում է, որ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղին 2010 թվականի համար հատկացվել է ընդամենը 4374 խմ խնամքի եւ սանիտարական հատումների պլան, որից 678 խմ՝ շինափայտ եւ 3696 խմ՝ վառելափայտ:

Խնամքի եւ սանիտարական հատման համար ընտրվել են 7 հատատեղեր, որոնցից 5-ի փայտանյութը անտառից դուրս է բերվում հրապարակման հեղինակի կողմից վկայակոչված տարածքի մոտակայքով անցնող միակ ճանապարհով:

Նկատի ունենալով, որ «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղը չունի սեփական բեռնատար ավտոմեքենաներ, փայտանյութի՝ անտառից դուրսբերումն ու մթերումը իրականացվել է եւ ներկայումս էլ իրականացվում է մասնավոր անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա՝ վերջիններիս բեռնատար ավտոմեքենաներով:

«Հայանտառ»-ի պարզաբանումը ներկայացրած «Առավոտ»-ը նկատել է, որ տարածված լուսանկարներում հստակ երեւում է, որ փայտանյութով բեռնված մեքենաները համարանիշ չունեն եւ որ այդ մասին «Հայանտառի» պատասխանում ոչինչ ասված չէ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

13 Responses to «Հայանտառ»-ը պատասխանում է Թաթիկյանի ահազանգին

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Փաստորեն էլի նախապես պատրաստված պատասխաններով թեթրին մեկնաբանությունները տրվել են: Հետաքրքիր է նաև, որ մեքենաները համարանիշ չունեն և թերթի լրագրողը չի ստացել դրա համար մեկնաբանություն: Այ ահստեղ կարելի է ,,պոչից,, բռնել և դա հենց թաքնված պատասխանն է, որ չեն տվել անտառտնտեսությունում:

    • Armediablogասում է՝

      ինչքան որ ես եմ հասկանում «Հայանտառ»-ը ուղղակի գրավոր պարզաբանում է ուղարկել «Առավոտ»-ին; Ճշտող հարց տալու հնարավորություն առանձնապես չի եղել:

  2. Arsenասում է՝

    Noric galis em ayn ezrakacutyan vor amen inch ushacaca!!! Iharke misht kareliya gtnel patasxan!!! anhrajesht e mi marmin ir operativ ardzaganqman xmbov ov arag kardzaganqi nmanatip depqerin ev kunena tej gic!!! Da karox e linel HKneri himqi vra kamel petakan orinak ecologiakan vostikanutyan tesqov!!! te che hetagayum arden animast e darnum pntrel mexavornerin!!! indz tvuma ays uxutyamb petq e hamaxmbvel, patrastel cragir ev nerkayacnel karavarutyan@ kamel donor kazmakerputyunnerin!!! sa karox e linel hasarakakan monitoringi kentron.
    spasum em ardzaganqneri!!!

    • Vahram Tatikyanասում է՝

      Էկոլոգիական ոստիկանության ստեղծումը լավ գաղափար է, բայց հայ հասարակության պարագայում իդեալիստական, որովհետև բազմաթիվ հարցեր են ծագում նրա կարգավիճակի,ենթակայության, ֆինանսավորման, զինման, և այլն։ Այն կարող դառնալ անտառը պաշտպանելու կոչված, բայց իրականում դրա շահագործմամբ զբաղված անտառապահպանների կցորդը, ու նրանց բաժինը կիսող մի օղակ դառնալ, կաշառքի մի նոր հմարավորություն։ Ուրեմն` պետք է նախ կրթել հասարակությանը, իսկ դրա համար Ազգային հեռուստատեսությունը պետք է ունենա մշտական հաղորդումներ, որը չի անի, քանի որ նա չի զոհի իր ոչ մի շոու։ Այլ լուծում է պետք,արմատական։

  3. Armediablogասում է՝

    Արսեն ջան,
    դե, օրինակ նույն kanach.am-ը թեժ գծի պես մի բան է, բայց դեռ լավ չի աշխատում:
    Էկոլոգիական ոստիկանությունը` չգիտեմ… գուցե անտառապետերի աշխատավարձն է պետք բարձրացնե՞լ

    • Arsenասում է՝

      Asem inchova animast antarapet pahel@! nax ete nuynisk ashxatavardz@ bardzrana apa ka canot -axper-@nker kap vor@ chi toxnum vor nuyn gyuxum aprox antarapah@ brni hamagyuxacu kam nuyn marzi bnakchi dzerq@!!! da lurj hogebanakan paha vori hamar es chem mexadrum antarapeterin!!! petqa nergravvac linen mardik voronq kap chunen hamaynqi het. ev asenq es zangeci ayd heraxosahamarov ev inch??? mexanizm@? incha texi unenum heto? nuynpisi heraxosahamar ka naev Bnapahpanutyan naxararutyunum dranic ban chi poxvum xosq@ hstak gorcox xmberi masin e voronq 1-3 jamum klinen taracqum ev iravakan tesankyunic graget kgorcen ev kstipen petakan mexanizm@ ashxatel! nman mexanizm ka mardu pashtpani grasenyakum!

      • մարիամասում է՝

        ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, մենք նույնպես գրի ենք առնում ինչ կատարվում է, ուղարկում ենք մեդիաներին, զանգում ենք նախարարություն, բայց ավել արդեն պետք է մի մարմին` ակտիվիստների, ՀԿների , իրավապաշտպանների մի խումբ, ով ընթացք կտա արձագանքմանը:
        Այս պահին ուսանողական այգում համար կոլեկտիվ հայցը պատրաստ է , դիմում ենք դատարան:
        Ինչպես նաեվ Թեղուտի հարցը դատարանումա, ինչպես նաեվ քննարկվում է Օրհուսի կոմիտեյի կողմից Ժնևում, բայց խնդիրները բազմազան են, ու հենց էս հարցի շուրջ ՊԵՏՔԱ ՄԻԱՆԱԼ~~

  4. Ararat Alikhanayanասում է՝

    Աշխատավարձ բարձրացնելը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմ չի ծառայում,որովհետև այդ չարիքը բոլոր ոլորտներում արմատացածժ կենցաղ է դարձել: Առաջին հերթին հասարակությունը պետք է գիտակցի , ու նոր գործի:

    • Armediablogասում է՝

      Ի դեպ, «Հետք»-ում նույնպես հոդված կա այս թեմայով։ Սևքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանն է պարզաբանումներ ներկայացրել։
      Մասնավորապես, ցածր աշխատավարձի մասին ասել է.
      «Ընդհանուր առմամբ, ցանկացած ոլորտում բարձր աշխատավարձը բարձրացնում է աշխատողի պատասխանատվությունը: Բայց քանի որ իրավիճակն այդպիսին է, հարմարվում ենք»:

      Հոդվածում նաեւ առանց համարանիշների փայտ տեղափոխող մեքենայի մասին կա

      Հարցնում եմ Վահրամ Թաթիկյանի լուսանկարած, վառելափայտով բեռնված մեքենաների, նաև այն մասին, թե ինչո՞ւ բեռնատարներից մեկն առանց պետհամարանիշերի է: Գլխավոր անտառապետ Մ. Մադաթյանը բացատրում է. «Այդ նկարներում պատկերված, վառելափայտով բեռնատարները օրինական փաստաթղթերով են եղել, մեկը` «ԶԻԼ-157» մեքենա, մյուսն էլ` «ԳԱԶ-66»: Առաջին մեքենայի տարողությունը` 8, երկրորդինը 6 խ.մ. է: «ԶԻԼ-157»-ը համարանիշեր ունի, վարորդի խոսքերով` անտառի ցեխի միջով, խորդուբորդ ճանապարհներին դրանք վնասվում են: Նաև մեքենայի առաջից շղթաներ են կախած. դրանք էլ մեքենայի ցնցումների ժամանակ խփում են համարանիշին: Ուստի, անտառում համարանիշը հանում են»:

      Ահա հոդվածի լինքը.
      http://hetq.am/am/ecology/antartntesutyun/

  5. Arsenասում է՝

    Es karcum em vor mardkanc gitakcutyan vra huys dnel petq chi!!! Petqa naxapatrastel hstak mexanizm hamaxmbvel ev payqarel vor ayn gorci!!! ete cragir@ lav@ lini donor-kazmakerputyunneric kareliya stanal finansakan ajakcutyun vor karavarutyun@ chasi vor pox chka ev ayn nerkayacnel karavarutyan@! ete hamaxmbven HKner@ ev ayl shahagrgir koxmer@ apa hnaravor klini uxaki barcradzayneluc ancnel gorci!! es arden barcradzayneluc hognel em qani vor verjnakan ardyunq da chi talis!!!

  6. Arsenասում է՝

    Mariam jan voxj xndir@ nranum e vor datakan hamakarg@ ardyunavet che ev erb kan mec poxer apa mer erkrum vochmi dataran drakan vchir chi kayacni! Isk inch verabervuma europakan dataranin kam Aarhus-in apa var orinaka A1+ vorn voroshum@ dzer@ vochmi ban chi karoxanum anel!!! ev minchev tariner anc voroshum lini arden meka ush klini!!! Cav@ nranum e vor hasarakutyun@ tqac uni! Nuyn usanoxakan aygu hamar 20 000 mard storagrec isk ov ekav ev ter kangnec ir storagrutyan@???? 50-60 mard!! ete hasarakutyun@ tqac uni apa da mahapatji pes mi bana!!!

  7. Ararat Alikhanayanասում է՝

    Լիովին համամիտ եմ, որ պետք է առաջնային կրթել ու դաստիարակել էկոլոգիական կրթությամբ, որ գիտակցությունը բարձրանա , որ բնապահպանական յուրաքանչյուր խնդիր մի հոգու կամ մի քանի հոգու գործը չէ: Այ այստեղ է ամենամեծ բացը, որովհետեև ամենևին էլ ոչ բոլորին է հետաքրքիր այս կամ այն վայրում անօրինական քայլերը բնության հանդեպ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.