-Թխկ -թխկ…

Տավուշի մարզ, գյուղ Վազաշեն։ Լուսանկարը՝ Լիլիթ Յոլչյանի

Կացնի ձայնը շարունակվում է լսվել Հայաստանի անտառներում…չնայած որ երկնագույն վառելիքը հասանելի է մեր երկրում: Ապրիլի 1-ից բնակչության համար բնական գազի գինը թանկացավ 37 տոկոսով։ Արդյո՞ք գազի թանկացումը հետ կբերի 90-ականների անխնա ծառահատման ժամանակները, ժամանակը ցույց կտա։

Կարող է թվալ, որ գազի թանկացումն այնքան էլ շոշափելի չէ, սակայն Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ Տառլան Հակոբյանը՝ ասում է. — «դե հմիկ կուզեմ ճաշ եփել, թողնում չեն գնանք փետ բերենք։ Գազը տկցելա, ինչի՞ պետությանը վեց հազար ռուբլի տամ, ենա փետ կառնեմ։ Աշխատանք չկա, թուրքի ձեռին ենք նայում։ Մի անտառն ա մերը, էտել չեն թողում…»:

Բացահայտորեն անտառահատում չկա, բայց մեքենաները շարունակում են դուրս գալ ՀՀ-ից: Այս տարածքի անտառապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։ Սակայն, ասում է, ողջ անտառին հետեւել չի հասցնում։

«Հո ես միլիոնատեր չեմ. քառասուն հազար տալիս են ու ուզում եք գիշեր-ցերեկ էստեղ լինենք տուն ենք պահում, չէ՞», — ասում է նա։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Լուսանկարներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.