Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիան ավարտվեց քաշքշուկով

Բնապահպանների բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց, Երեւան, 22-ը հուլիսի, 2010թ.

«Ամոթ ՎՏԲ», «Բոյկոտ ՎՏԲ», «Մտածենք առողջ ապագայի մասին», «Թեղուտի անտառների սպանդի գլխավոր հովանավորը ՎՏԲ բանկն է» պաստառներով եւ Թեղուտում կատարված ծառահատումների լուսանկարներով այսօր ՎՏԲ բանկի դիմաց ակցիա էին կազմակերպել Թեղուտի պաշտպանության խմբի անդամ երիտասարդներն ու բնապահպանները:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ֆինանսավորումը ստանձնած բանկի մուտքի առջեւ մեկնարկած բողոքի ակցիան շարունակվեց բանկի շենքի ներսում: Բանկի ղեկավարության կամ որեւէ ներկայացուցչի հետ հանդիպում պահանջող բնապահպան ակտիվիստները պաստառներով մտան բանկի նախասրահ, սակայն որեւէ ներկայացուցչի կողմից ընդունելության չարժանանալով, դուրս եկան, նստեցին բանկի մուտքի դիմացի աստիճաններին` խափանելով բանկի հաճախորդների եւ աշխատակիցների ելումուտը:

Ակցիայի սկզբում տարածքում գտնվող ոստիկանների թիվը որոշ ժամանակ անց հասավ մի քանի տասնյակի եւ նրանք, համապատասխան հրահանգ ստանալով, ուժ կիրառեցին եւ քաշքշելով աստիճաններից հեռացրեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում` կանանց եւ աղջիկներին:

Ակցիայի մասնակից, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը քաշքշուկի ընթացքում ոտքի վնասվածք ստացավ:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ով զրուցելով մասնակցիների եւ ոստիկաններ հետ, ասաց, թե կզեկուցի Օմբուդսմենին:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամները ցրվեցին` հայտարարելով, թե կշարունակեն ՎՏԲ բանկի դեմ ուղղված ակցիաները, քանի դեռ բանկի ներկայացուցիչները չեն հանդիպել իրենց հետ:

Թեղուտի պաշտպանության խումբը ահազանգում է, որ ռուսական ՎՏԲ բանկը Аrmenian Cooper Program` ACP ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստվում է այս տարի տրամադրել շուրջ 300 միլիոն դոլար վարկ Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:

Ծրագրով նախատեսվում է հատել 357 հեկտար անտառ, ինչը, բազմաթիվ բնապահպանների գնահատականով, խիստ վտանգավոր բնապահպանական հետեւանքներ կունենա:

Այսօր իրականացված ակցիայով Թեղուտի պաշտպանության խումբը ՎՏԲ բանկից պահանջում է «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը, հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները»։

Աղբյուրը՝ Հասմիկ Սմբատյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիան ավարտվեց քաշքշուկով

  1. Ծանուցում՝ Ինչ էին անում մարդիկ բնության համար վերջին մի ամսում. Հայաստան | Հայաստանի անտառներ

  2. Ծանուցում՝ Russian Bank Delays Funding For Armenian Mining Project | The Armenian Observer Blog

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.