Ոստիկանություն. 2010թ.-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 28 դեպք

Լուսանկարը՝ Լիլիթ Յոլչյանի

Տավուշի մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը։ «Սրոցի մատ»կոչվող անտառամասում հայտնաբերել են ապօրինի հատված հաճարենիներ։ Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 1962 թ. ծնված Գերասիմ Հ.-ն:

Այս մասին հաղորդում են ոստիկանությունից։

Հուլիսի 27-ին, ժամը 09.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի բաժնի և Արծվաբերդի անտառտնտեսության աշխատողները համատեղ ստուգայցի ընթացքում Նավուրի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Սրոցի մատ»կոչվող անտառամասում հայտնաբերել են հաճարենիների ապօրինի հատման 4 դեպք։

Պետությանը պատճառված նյութական վնասի և ծառերի սակագնային արժեքը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Ըստ ոստիկանության` ձեռնարկվում են միջոցառումներ Գերասիմ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ընդհանրապես, ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ս/թ հունվարի 1-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ապօրինի ծառահատման 28 դեպք:

Հատվել է 41 սոճի, 405 եղևնի, 74 բարդի, 41 բոխի, 22 հաճարենի, 32 լորենի, 8 տանձենի, 10 կաղնի, 5 թխկի և 2 ընկուզենի: Հայտնաբերվել և առգրավվել է նաև 33 խորանարդ մետր վառելափայտ: Պետությանը պատճառվել է մոտ 10 միլիոն 267 հազար 100 դրամի նյութական վնաս:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ոստիկանություն. 2010թ.-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 28 դեպք

  1. Reporter_Armասում է՝

    դե, գրեթե նույն ինֆոն է.. ամբողջ հարցն այն է՝ իրականում նման դեպքերի քանի՞ տոկսոն է հայտնաբերվում, քանի՞ նման հատումների դեպքեր չեն բացահայտվում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.