Օրենքը ճնշում է անտառներին

Լուսանկարը՝ Լիլիթ Յոլչյանի

Անտառների վրա գործադրող ճնշումը մեծ է, ինչը և արագացնում է գյուղական բնակչության եկամուտների աղբյուրների ոչնչացման գործընթացը: Դա համատարած աղքատության, էլեկտրաէներգիայի և հումքի բարձր պահանջարկի ու տնտեսական կտրուկ աճի արդյունք է:

Համայնքներում տնտեսապես եկամտաբեր բիզնեսը հիմնված է անտառների վրա, հատկապես սահմանամերձ տարածքների սահմաններում և դրանց շուրջը, և հետևաբար դիտվում է որպես անտառներին սպառնացող երևույթ:

Անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունը 1993 թ-ին Միացյալ Ազգերի Կազմակերպությունում ազդարարեց կենսաբազմազանության պահպանման կարևորության մասին և ստորագրեց կոնվենցիան` ստանձնելով դրանում ամրագրված բոլոր պարտավորությունները կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով:

Պետությունը պետք է ստեղծի կենսաբազմազանության կայուն օգտագործման համար քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ բարենպաստ պայմաններ և դա կարող է լինել միայն օրենսդրական փոփոխություններից հետո:

Անտառների պահպանության համար պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացվեն և բնավճարներ չպետք է գանձվեն անտառից գոյացած բերք ու բարիք հավաքողներից այսինքն գյուղական բնակչությանից:

Անտառահատումները հանդիսանում են գյուղական բնակչության եկամուտների աղբյուր և օրենսդրական փոփոխություններ իրականացնելուց հետո անտառների պահպանությունը կիրականացնեն հենց իրենք` գյուղական բնակչությունը, որպեսզի անտառից գոյացած բերք ու բարիքը առատ լինի:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Օրենքը ճնշում է անտառներին

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Որքան կոնվենցիաներ է ստորագրել ՀՀ-ն, միեվնույն է, իրավիճակը չի փոխվում: Այսօր քիչ ուշադրության է արժանանում բնապահպանական ոլորտը: Մենք անտառներով սակավ երկիր ենք, և գյուղը չէ որ պետք է իր եկամուտները ապահովի անտառահատումներով: շատ եմ զարմանում, երբ գյուղացին ստիպված ասում է այդ մասին, որ իր եկամտի միակ աղբյուրը հանդիսանում է բնափայտը: Ի?նչ է մեր իշխանությունները պետք է գյուղին ապահովեն եկամտաբերություն անտառների հաշվին?? Միանշանակ ոչ: Դե, գյուղացին էլ ստիպված այդ քայլին է դիմում: Գյուղի զարգացման համար անհրաժեշտ է համաչափ զարգացման հստակ քաղաքականություն իրագործել և գյուղացու համար տանելի պայմաններ ստեղծվեն , որ նա զբաղվի միայն գյուղատնտեսությամբ: Ահա, սա է պետք ի նկատի առնել, որ գյուղացին ստիպված անտառին իր երեսը չհառի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.