Հանքարդյունաբերական ընկերությունները նաեւ անտառների հաշվին են շահույթ ստանում

Սյունիքի մարզի քարտեզը

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզում գործող հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը, արդյունաբերական ծավալների աճից ելնելով, անտեսում են անտառների դերն ու կարեւորությունը եւ ոչնչացնում են տարածաշրջանի ծառապատ տարածքները:

Արծվանիկի պոչամբարը (թափոնավայրը) գտնվում է Սյունիքի մարզի Արծվանիկ, Սեւաքար, Աճանան եւ Սյունիք համայնքների տարածքում եւ պատկանում է Քաջարանում գործող «ԶՊՄԿ» ՓԲԸ–ին: Պոչամբարի շրջակայքում 10 հեկտար ծառապատ տարածքներ կան եւ ընկերության արդյունաբերական ծավալների աճից ու պոչամբարի մակարդակի բարձրացումից հետո ծառապատ տարածքները աստիճանաբար սկսեցին վերանալ` դա երեւում է նաեւ անզեն աչքով:

Այդ չարիքին չեն անդրադառնում, ոչ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ,ոչ էլ Սյունիքի պետական բնապահպանական տեսչությունը:

Գեղանուշի պոչամբարը (թափոնավայրը) գտնվում է Սյունիքի մարզի Կապան եւ Գեղանուշ համայնքների տարածքում եւ պատկանում է Կապանում գործող «ԴԳՄՔ» ՓԲԸ–ին: Պոչամբարի շրջակայքում 20 հեկտար անտառներ կային: Պոչամբարի վերագործարկման ժամանակ մեծամասամբ ոչնչացվեցին այդ անտառները եւ դա արձանագրվել էր «Հայանտառ»–ի կողմից:

Միգուցե ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ էլ Սյունիքի պետական բնապահպանական տեսչությունը կստիպեն ընկերությանը վերականգնել անտառային ֆոնդը, բայց ինչո՞ւ ոչնչացման ժամանակ ոչ ոք չի հայտնվում եւ չի կանգնեցնում այդ բարբարոսական արարքը։

Հետաքրքիր է, որ այս մեծ խնդիրները թողած՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը ընդգծված ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի արգելանոցներին։ Մի տեսակ, կասկածներ են առաջանում՝ գուցե նախարարության այս ուշադրությունը նպատակ ունի շեղե՞լ հանրության ուշադրությունը հանքարդյունաբերական ընկերությունների էկոլոգիական խնդիրներից…

Մտածում եմ՝ գուցե դա ձեռնատո՞ւ է ոմանց, միգուցե անտառային ֆոնդի վերականգնման գործընթա՞ցն է հրապուրում` գործ է էլի…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Կարծիք-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.