Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել

Հայաստանում շեշտակիորեն աճել է հրդեհների թիվը։ Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներից առավել տուժել են Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը։ Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով 1 զոհ է գրանցվել:
«Հունիս ամսից արդեն զգացել ենք այդ տարբերությունը։ Եթե 2009 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տեղի էր ունեցել 131 հրդեհի դեպք, ապա այս տարվա հունիսին արդեն 348 էր։ Այսինքն 217-ով արդեն ավելացել է», — չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը:
Ընդ որում, ամփոփված տվյալները վերաբերում են մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածին, մինչդեռ, ինչպես փաստում են պատկան մարմինները, այս տարի գրանցված հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսին։

«Ադրբեջանական կողմը դիտավորյալ այրում է»

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը նշեց, որ հրդեհների մեծ մասը տեղի է ունենում մարդկային գործոնի ազդեցությամբ, ընդ որում, պաշտոնյայի խոսքով, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ հրդեհները Հայաստան են ներթափանցել Ադրբեջանի տարածքից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համոզված է, որ ադրբեջանական կողմը դիտավորյալ է այրում սահմանային խոտածածկ տարածքները:

«Մեր անձնակազմի, մեր քաղաքացիների, մեր անտառտնտեսության աշխատակիցների փորձերը՝ մարելու այդ հրդեհը, դիմավորել են կրակոցներով եւ թույլ չեն տվել հանգցնել։ Ստիպված ենք եղել սպասել, որպեսզի հրդեհը մոտենա մեր տարածքում ավելի անվտանգ տեղերի, եւ նոր հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնենք», — ասաց Գյոզալյանը:

Պավել Գյոզալյանը պարզաբանեց նաեւ, թե ինչպես պետք է վարվել հրդեհի բռնկման դեպքում. — «Առաջին հերթին՝ ահազանգ ուղարկել հրշեջ ծառայությանը 101 հեռախոսահամարով։ Երկրորդը՝ ձեռքի տակ եղած միջոցներով, որը կարող է լինի կանաչ մի ծառի ճյուղ, ծածկոց, գործվածք՝ հարվածել, ոչ թե փռել կրակի վրա։ Անհրաժեշտ է մինչեւ հրշեջների գալը օգնություն կանչել։

Օթերեւութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 6-ին ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով` ինչից հրդեհների բռնկման վտանգն ավելի է մեծանում:

Հովհաննես Շողիկյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.