Դսեղցիները 30 աշխատատեղի համար համաձայնեցին վտանգավոր նախագծին

Դսեղ գյուղի համայնապատկերը

Եթե Կառավարությունը դրական գնահատի հանքարդյունաբերության ընկերության նախագիծը, Դսեղում առաջիկա 25 տարում շահագործման կհանձնվի, այսպես կոչված, դոլերիտային բազալտի հանքավայրը:

Հանքավայրը շահագործելու հայտ ներկայացրած «Գայանե Նաղդալյան» ՍՊԸ-ն Դսեղում հասարակական լսում էր կազմակերպել՝ ակնկալելով բնակչության համաձայնությունը: 1700 ընտրող ունեցող գյուղից 20 մարդ մասնակցեց լսմանն ու առանց նախագծին ծանոթանալու՝ համաձայնություն տվեց:

Ընկերության նախագահ Արտյոմ Ադամյանին հասարակական լսման մասնակիցները վստահեցնում էին, թե հանուն 30 նոր աշխատատեղի իրենք եւս կաջակցեն նրան:

Ընկերությունը շուրջ 4 հեկտար տարածքում հանքը բաց եղանակով է շահագործելու:

Բնապահպաններն հանքի շահագործման բաց տարբերակը, որն էժան է, քան՝ փակ մեթոդով հանքավայրը շահագործելը, համարում են շրջակա միջավայրի համար վտանգավոր:

«Շրջակա անտառը կհատվի, աղբյուրները կցամաքեն, կենդանական աշխարհը կանհետանա»,-ասում է «Կանաչների կուսակցության նախագահ» Արմենակ Դովլաթյանը:

«Գայանե Նաղդալյան» ընկերության նախագիծը դեռ պետք է ուսումնասիրի ու գնահատի նաեւ բնապահպանության նախարարությունը:

Հանքավայրը շահագործելու վերաբերյալ ընկերությունը արտոնագիր է ստացել Էներգետիկայի եւ բնակական պաշարների նախարարությունից:

Լուսանկարը՝ http://photo.unicode.am բլոգից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Դսեղցիները 30 աշխատատեղի համար համաձայնեցին վտանգավոր նախագծին

  1. Solpugaասում է՝

    “Որտեղ հաց, այնտեղ ել կաց” — այդպես կարելի է բնութագրել տիրող իրավիճակը մեր համայնքներում: Ամենաառջին տեղում արագ ստացվող շահույթն է: Դսեղ համայնքում հատկապես աշխատում եմ արդեն մոտ 8 տարի, սակայն չեմ հիշում որ համայնքը ցանկություն ունենար ինչոր խելամիտ ընտրություն կատարելու համար, ոչ թե այն պատճառով որ չի ընկալում, կամ չի գիտակցում հետևանքների մասին, կամ որ ձայն չի տրվում, այլ համայնքին ՄԻԵւՆՈՒՅՆ Է: Յուրաքանչյուր ապրում է իր կյանքով, ու միշտ դժգոհում, փնովելով կառավարությանը, նախագահին, ՀԿ-ներին (որոնք ինչ որ “ծրագրերն են անում առանց իրենց”) և այլն: “Էդ ծրագրերի փողերը որ մեզ տան, էնա մենք ել կանենք էլի”: Սա է վերաբերմունքը, եվ ցավոք, ոչ միայն Դսեղում:

  2. Solpugaասում է՝

    Կրկին “Ամենաառաջին տեղում արագ ստեղծվող շահույթն է”: )
    Իհարկե, նմանատիպ առաջարկը համայնքը չի մերժի: Կենտրոնը դեռ չկառուցած, Դսեղցին արդեն գումար է վաստակում քնելու և նախաճաշի (B&B) տուրիզմի միջոցով, որն արդեն այսօր է եկամուտ բերում, չնայած այդ տեսակի տուրիզմը ճիշտ հիմքերի վրա դնելու համար համայնքին դեռ շա~ա~ա~տ կա հասնելու: Եվ դեռ պարզ չէ, թե որոնք կլինեն այդ տուրիզիմի հետևանքները, չէ որ ցանկացած ծրագիր, նույնիսկ “ամենաբարի նպատակներով”, ունի բնությանը վնաս հասցնելու իր լուման, հատկապես եթե այն արվում է անգրագետ ձևով ու դրդվաց այսօրվա շահույթ ստանալու միակ գաղափարով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.