Բնապահպանները Սերժ Թանկյանին դիմավորում են «հեծանվաBOOM»–ով

Չորեքշաբթի երեկոյան Երեւանի կոնսերվատորիայի մերձակա այգուց մեկնարկեց «ՀեծանվաBOOM»-ը՝ բնապահպան ակտիվիստների հեծանվարշավը, որը կազմակերպել են Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբն ու «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը:

Խմբի անդամները հեծանիվներով շարժվելու են դեպի օդանավակայան՝ հանրահայտ սփյուռքահայ երաժիշտ, System of a Dawn խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին դիմավորելու։ Այսօր երեկոյան Թանկյանը ժամանում է Երեւան՝ վաղը այդքան սպասված համերգը ունենալու համար:

Ռոք երաժշտին բնապահպանները «էկոհերոս» են համարում՝ քանի որ նա իր երաժշտության մեջ հաճախ է անդրադառնում բնապահպանությանը։ Բացի այդ, այս տարվա սկզբին Թանկյանը աջակցություն է հայտնել Թեղուտի պաշտպանության խմբին։

Բնապահպանները գնում են Թանկյանին դիմավորելու ոչ թե որպես սոսկ երկրպագուներ, այլ որպես համակիրներ։ Բնապահպաններն հավատում են, որ Սերժ Թանկյանի ձայնը լսելի կլինի նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումը թույլատրած կառավարությանը, մանավանդ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի է որպես ռոք երաժշտության երկրպագու։

Տաթեւիկ Լազարյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Բնապահպանները Սերժ Թանկյանին դիմավորում են «հեծանվաBOOM»–ով

  1. aghajanyanասում է՝

    Ի դեպ երկու ժամ սպասելուց հետո հաջողվեց մի քանի րոպեով հանդիպել! Հալալա, մարդը երկար ճանապարհից հետո չալարեց հյուրանոցից դուրս եկավ հանդիպման համար :)

  2. Reporter_Armասում է՝

    Դե լավ է, որ ստացվել է հանդիպումը Մարիա ջան…
    Գուցե մանրամասներ գրե՞ս, նկար փոսթե՞ս

  3. Ծանուցում՝ Ինչ էին անում մարդիկ բնության համար վերջին մի ամսում. Հայաստան | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.