Ոստիկանությունը հաղորդում է 48 ապօրինի հատված ծառերի մասին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում հատված ապօրինի ծառահատումների մասին:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից ստացված գրության` հուլիսի 19-ին տեսչության կողմից «Հայանտառ»ՊՈԱԿ -ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 905.000 դրամի նյութական վնաս:

Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերից 2-ը ս/թ մայիս-հունիս ամիսներին ապօրինի կերպով հատել և տեղափոխել է իր տան բակ 1980 թ. ծնված Մարտիրոս Բ.-ն:

Նշված փայտի մի մասը հայտնաբերվել է Մարտիրոս Բ.-ի տան բակում: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Իրականացվում է  հետաքննություն:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Ոստիկանությունը հաղորդում է 48 ապօրինի հատված ծառերի մասին

  1. Ծանուցում՝ Նոր մանրամասներ հատված 48 ծառերի գործով | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.