Անխնա ոչնչացվում է Տավուշի մարզի անտառը…

Տավուշի մարզի 4 քաղաքներից Դիլիջանը միշտ համարվել է հանգստի և առողջարանային քաղաք, եզակի բնակլիմայական պայմաններով: Դիլիջանի մասին մտածելիս առաջինը մտածում ես հսկայական սաղարթախիտ անտառի, մաքուր օդի և հանգստության մասին:

Միևնույն ժամանակ մութ ու ցուրտ տարիներին առաջինը հարվածի տակ ընկան հենց անտառները:  Ինչ որ տեղ սա կարող եմ հասկանալ` ապրուստի միջոց չունեցող դիլիջանցին այլընտրանք մի գուցե և չուներ:  Բայց ի~նչ է կատարվում այսօր, ինչու է վերականգնվելու փոխարեն անտառի տարածքը տարեցտարի նվազում:

Անտառի ներկան ու ապագան…

Վերջերս Տավուշի մարզի անտառների անխնա ոչնչացման հետ կապված ահազանգեր հնչեցվեցին:  Այս մարզը կարծեմ ամենա անտառածածկն է` 51%-անտառածածկ մակերեսով: Այստեղ, ինչպես ՀՀ ցանկացած այլ անտառում ապօրինի ծառահատման հետքեր կարելի է տեսնել` կացնի կամ դռուժբայի ձայնը միշտ անպակաս է :  Դիլիջանի, Գոշավանքին կից գյուղի բնակիչները ասում էին, թե միշտ անխնա կտրում են:  Գյուղացիներից մեկն էլ ասեց թե հենց գյուղում էլ սղոցարան են կառուցել, տեղում կտրում և բեռնատարներով ուղարկում են: Այդ գյուղացին շատ վախեցած էր, պատկան մարմիններին տեղեկացնելու մասին չէր էլ մտածում: Անտառն էլ իր համար ապրուստի միջոց էր, բայց հաշվեհարդարի վախը փաստորեն շատ ավելի մեծ է:

Այդ փոքր գյուղում երկու տան մոտ հետևյալ տեսարանը տեսա:

Գոշ գյուղի բակերից մեկը

Մտքովս անցավ որ վառելու համար են կտրել, բայց կենդանի ծառեր էին, երբ անտառը լի էր չորացած, մահացած ծառերով:   Նույնիսկ եթե վառելու համար էին հատել, արդարացում չունեն:

Անտառը դեռ կանգուն է, բայց առանց մեզնից յուրաքանչյուրի օգնության, մեր անտարբեր հայացքների ներքո կոչնչանա:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Լուսանկարներ, Կարծիք-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անխնա ոչնչացվում է Տավուշի մարզի անտառը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.