Նոր մանրամասներ հատված 48 ծառերի գործով

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժիններում 48 ապօրինի հատված ծառերի գործով:

«Օգոստոսի 4-ին, ժամը 13.30-ին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ ս/թ հուլիսի 19-ին «Հայանտառ»-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում բնապահպանական պետական տեսչության կողմից կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 905.000 դրամի նյութական վնաս:»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 12-ին, ժամը 22.15-ին, ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում` Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկվել 1983 թ. ծնված Հովհաննես Մ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» և 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները, որոնց թափքում հայտնաբերվել են մոտ 2-ական խ.մ. ծավալով փայտանյութ, որի ձեռքբերման վերաբերյալ վերջիններս որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոհիշյալ 48 ապօրինի հատված ծառերից 2-ը հուլիսի սկզբին հատել է Հովհաննես Մ.-ն:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ գործով կատարվում է հետաքննություն

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.