Ինչ էին անում մարդիկ բնության համար վերջին մի ամսում. Հայաստան

«SOS Խոսրով» աշխատանքային խումբը պայքարում է Կառավարության` 3 տարի առաջ կայացրած որոշման դեմ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան-Բայբուրդ հատվածը արգելոցից անջատելն ու որպես «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին այդ որոշումը աղետալի է:

«Մենք այն ժամանակ երեւի թե չմտածեցինք, թե ինչի հետ է կապված նման մոտեցումն ու այն ժամանակ չարձագանքեցինք: Բայց հիմա այնտեղ կառուցվում է ռեստորան: Դուք մտնում եք արգելոց, հետո, անցնելով որոշակի տարածք, մտնում եք արգելավայր, ու այնտեղ ճաշակում եք չգիտեմ-ինչ կերակուրներ»,- նշում է «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի փոխնախագահ Մարինա Օգանեզովան: Բնապահպանները բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահին:

2010 թ. հունվարի 1-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ապօրինի ծառահատման 28 դեպք: Հատվել է 41 սոճի, 405 եղևնի, 74 բարդի, 41 բոխի, 22 հաճարենի, 32 լորենի, 8 տանձենի, 10 կաղնի, 5 թխկի և 2 ընկուզենի:
Հայտնաբերվել և առգրավվել է նաև 33 խորանարդ մետր վառելափայտ: Պետությանը պատճառվել է մոտ 10 միլիոն 267 հազար 100 դրամի նյութական վնաս:
Հուլիսի 27-ից օգոստոսի 9-ը ապօրինի ծառահատման 5 դեպք է միայն գրանցվել:

ՎՏԲ բանկի գլխավոր մասնաշենքի մուտքը հուլիսի 28-ին որոշ ժամանակով փակ էր քաղաքացիների համար, քանի որ բանկը պատրաստվում է ֆինանսավորել 357 հեկտար անտառի հատումը` Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը: Թեղուտի պաշտպանության խմբի անդամները պահանջում էին «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը»:

Վճռաբեկ դատարանը հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի`ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցի դատական նիստը: «Էկոդար» ՀԿ-ն Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր կազմակերպության` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունների դադարեցման պահանջով հայցադիմումը:

ՀեծանվաBOOM-ը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին. Թեղուտի պաշտպանության խումբը եւ «Հեծանիվ+» հ/կ-ն կազմակերպեցին հեծանվաերթ` նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ` էկոհերոս Սերժ Թանգյանի Հայաստան ժամանմանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խումբը այս ամիս սկսեց պայքարել նաեւ Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջև գտնվող այգում նախատեսվող առեւտրի կենտրոնի շինարարության եւ Մ. Նալբանդյանի արձանի հետնամասի ծառածածկ տարածքի դիտավորյալ չորացման դեմ: Նախաձեռնող խմբի նպատակն է Երեւանը դարձնել քաղաք-այգի:

Վահրամ Թաթիկյանն ականատես լինելով Տավուշի անտառների ոչնչացմանը` կիսեց իր խոհափիլիսոփայական մտորումները բնապահպանության եւ բնաշահագործման մասին: Թերեւս կարմրատառ նկարները թույլ չեն տա, ոչ պատկեր տեսնել, ոչ էլ առանց նյարդայնանալու կարդալ նյութը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , , , , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.