S.O.S. Թեղուտը դիմում է Մեդվեդեւին

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դիմումը նախապատրաստված է Ռուսաստանի նախագահի սույն թվականի օգոստոսի 19-21-ին Հայաստան կատարած այցի համար:

Այն մասին տեղեկացնում է «Էկոլուր»-ը, ներկայացնելով նամակի ամբողջական տեքստը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ

պարոն Դմիտրի Մեդվեդեւին

Մեծարգո պարո՛ն նախագահ,

Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ողջունում ենք շրջակա միջավայրի անվտանգության եւ կայուն զարգացման վերաբերյալ Ձեր հայտարարած քաղաքականությունը: Կարեւորում ենք, որ Ռուսաստանը, ունենալով զգալի բնական ռեսուրսներ, գիտակցում է ապագա սերունդների առաջ իր՝ կայուն բնօգտագործման պատասխանատվությունը:

Մենք Ձեզ եւ ռուս ժողովրդի հետ միասին վշտակցում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հատվածում մասշտաբային հրդեհների եւ դժվար վերականգնվող անտառային զանգվածների ոչնչացման արդյունքում մարդկային եւ բնական կորուստների համար:

Մեր առջեւ էլ են կանգնած բնական ռեսուրսները կորցնելու մարտահրավերները: Հայաստանում աղետալի տեմպերով անհետանում է անտառը, աղտողտվում են ամենամաքուր ջրի աղբյուրները: Այդ կորուստները կրում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը:

Այս առումով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ռուսական Վնեշտորգբանկի գործունեության վրա, որը մտադիր է մոտ 300 միլիոն դոլլարի վարկ տրամադրել Թեղուտի անտառում՝ Հայաստանի ամենավերջին կուսական անտառներից մեկում, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

Անկախ փորձագետները եւ հասարակայնությունը բազմիցս նշել են Թեղուտի նախագծի անհամապատասխանությունը ներպետական եւ միջազգային օրենսդրությանը, նրա տնտեսական անկարողունակությունը, էկոլոգիական անվտանգության սկզբունքների խախտումը, ջրային ռեսուրսների աղտոտումն ու կորուստը, սողանքային գործընթացների առաջացումը բարձր վտանգավորության օբյեկտների՝ պոչամբարի, թունավոր մետաղներ պարունակող լցակույտերի տեղակայման գոտում:

ՎՏԲի ղեկավարությունը հրաժարվում է երկխոսության մեջ մտնել հասարակայնության հետ, չի պատասխանում նամակներին, արհամարհում է հասարակական բողոքը՝ դիմելով ուժային մեթոդների:

Թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ՎՏԲի քաղաքականությունը բերեց նրան, որ հասարակայնության կոչով շատ կազմակերպություններ եւ մասնավոր անձինք հրաժարվում են ՎՏԲի ծառայություններից, ինչը չի կարող չազդել այդ խոշոր ֆինանսական ինստիտուտի հեղինակության վրա:

Մենք նաեւ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը եւ դրանից բխող այլ որոշումներ ներկայումս վիճարկվում են ինչպես ներպետական դատական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մեծարգո պարո՛ն նախագահ, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դա, մեր համոզմամբ, ներկայիս սոցիալտնտեսական հարաբերությունների ոչ դյուրին իրավիճակում կարող է դրական դեր խաղալ մեր երկրների միջեւ վստահության ամրապնդման գործում:

Թեղուտի նախագծի դեմ նամակը ստորագրող S.O.S. Թեղուտ խմբի եւ 5 000 քաղաքացիների անունից՝

1. Մամիկոն Ղասաբյան՝ «Թռչունների պահպանման հայկական » ՀԿ(Birdlife in Armenia)

2. Ժաննա Գալյան՝ «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ

3. Էդգար Ենգիբարյան՝ Հրազդանի Օրհուս կենտրոն

4. Նիկիտա Զառոբյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»

5. Սոնա Այվազյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»

6. Մարիամ Սուխուդյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»

7. Նելլի Գուրգենյան՝ «Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամ»

8. Սամվել Հովհաննիսյան՝ «ՀեծանիվՀԿի նախագահ

9. Վահրամ Սողոմոնյան՝ «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնող շարժում

10. Մանե Հակոբյան՝ «Ժողովուրդն է իր երկրի տերը» միության նախագահ

11. Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿի նախագահ

12. Արման Վերմիշյան՝ ««Բուրգ» Բնապահպանական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ

13. Գեւորգ Պետրոսյան՝ «Բիոսոֆիա» ՀԿի նախագահ, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող

14. Ելենա Մանվելյան՝ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

15. Սիլվա Ադամյան՝ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ

16.Գրետա Գաբրիելյան՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ

17. Հասմիկ Ասլանյան՝ «Շողեր» միություն

18. Լեւոն Մացակյան՝ Մանկական ճամբար

19. Քնարիկ Հովհաննիսյան՝ Հայ սեյսմոլոգների միություն

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.