Թեղուտն ավելին է, քան անտառ

Վահրամ Թաթիկյանը «Թեղուտն ավելին է, քան անտառ» վերնագրով հոդված է հրապարակել «168 Ժամ»-ում:

«Այսօր բնապահպանական խնդիրներն այնքան շատ են, որ անգամ տեսականորեն հնարավոր չէ դրանք բոլորն ուշադրության կենտրոնում պահպանել: Կարծում եմ` բնապահպանական բոլոր խնդիրների առաջացման պատճառն այն է, որ այդպես էլ ճշգրտված չէ ամենակարեւոր` սեփականության տարբեր ձեւերի հարաբերակցության հարցը:»,- գրում է Թաթիկյանը:

Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից, որն ամբողջությամբ կարելի է ընթերցել այստեղ:

Մի քանի օր առաջ Ռուսական մի ալիքով դիտում էի Մարիա Սիտտեի վարած հաղորդումը բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ, որում մի անսպասելի հայտնագործություն արեցի, որն ավելի երկարաձգեց Թեղուտի հարցերի վերաբերյալ ամիսներով խմորվող իմ հոդվածը: Հաղորդմանը մասնակցող Ռուսական Դաշնության բնապահպանության նախկին նախարար Վիկտոր Դանիլով-Դանիելյանը հարցեր բարձրաձայնեց, եւ ես հասկացա, որ Խորհրդային համակարգի փլուզումը, մեր անկախությունն ընդհանրապես առասպել է, եւ հայրենի օրենսդիրներն իրենց օրենքները ոչ թե գրում են, այլ թարգմանում են, այն էլ՝ ռուսերենի թերի իմացությամբ… Հասկացա այն խորամանկությունը, որ իրականում ստեղծվել է նորահարուստների գռփողականությանը ծառայող մի խորամանկ համակարգ, երբ բնապաշարների տնօրինությունը բաժանվել է մի քանի գերատեսչությունների, եւ որեւէ խնդրի համար չես կարող անմիջական պատասխանատու գտնել: Նույնն էլ մեզ մոտ է` բնական պաշարները տնօրինում է մի գերատեսչություն, Գյուղատնտեսության նախարարությունն իր հյութեղ պատառն ունի բնության շահագործումից, իսկ այ` Բնության պաշտպանության նախարարությունն այն տղայի դերում է, որին պետք է միշտ ծեծեն…

Էժանագին ակցիաներ են անում, տանում են ուսանողներին, որ… հատված անտառների փոխարեն կրկնակին տնկեն: Չէ, նրանք այդքան փչացած չեն, որ ստին հավատան, տարակուսած ետ են գալիս ու պատմում, թե ինչպես են ծառեր տնկում, որոնց աճելուն չեն հավատում, որովհետեւ տեսնում են, որ մի քանի տարի առաջ տնկած ծառերը խղճուկ տեսք ունեն: Հետո էլ` վալեքսազգիները նրանց տանում են Սանահինի վանքի պատերից երկու մետր հեռու… ընկուզենիներ տնկելու, ինչը հանցանք է: Ընկուզենին ծառ է, որի արմատները հողափորելով կարող են տարածվել մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գտնվող եզակի հայկական հուշարձաններից մեկի հիմքերը` դրանք քայքայելով: Իսկ նրա հոծ սաղարթն իր թավուտում կթաղի այդ հուշարձանի տեսքը: Ես, որ դողում եմ ամեն ծառի յուրաքանչյուր ճյուղի վրա, մեղքի տակ կընկնեի, գնալով ու կտրելով այդ նորատունկերը: Հարստանալու մոլուցքից կուրացածներ, ախր` ի՞նչ եք անում: Շատ լավ գիտեք, որ փրթված Թեղուտին այլընտրանք չի լինի, նոր ծառատունկը չի փոխհատուցելու նրա կորուստը: Այդ ծառերը չեն կպչելու, զի Թեղուտի հոծ անտառները հատվելով, խաթարվելու է մի հսկայական տարածքի ջրային պաշարների հաշվեկշիռը: Եվ երկրորդ` այդ դատապարտված նորատունկերի տակի հողն անզեն աչքով էլ երեւում է, որ անտառային է, այսինքն` նոր անտառը հիմնվում է ժամանակին հատված (թե ե՞րբ` ձեր պապերի շիրիմներին հարցրեք) անտառի տեղում: Տարբերությունն այն է, որ այնտեղ պետք է ջուր մղեին կողքերի սարերն իրենց արյունատար անոթներով: Ծառը ծառին է ուժ տալիս, անտառն` անտառին, սարը սարին է կապված ստորգետնյա մի խորհրդավոր ցանցով, իսկ լեռնաշղթանե՞րը, երկրնե՞րը…

Պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկիրը քաղաքացիական կազմակերպվածության, սիրո կարիքն ունի: Միայն այդ դեպքում այն կհարատեւի, թիրախ չի դառնա շարունակ մեր խոցելի տեղերը փնտրող ոսոխի համար: Թեղուտն ավելին է, քան անտառը: Դա մի փորձություն է, որին պետք է միասին դիմակայենք:

Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Թեղուտն ավելին է, քան անտառ

  1. Vahram Tatikyanասում է՝

    Երկար է, գիտեմ, բայց ինչևէ` շատ կարճ է։ Կարդացեք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.