Խոսրովի անտառ արգելոցը, ռեստորանաշինությունը ու մի քիչ բամասանք…

Վերջերս «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարական աշխատանքներ էին սկսվել, որոնք, բնապահպանների ջանքերով, ժամանակավորապես դադարեցվեցին՝ «մինչեւ կուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը»։  Դա նշանակում է, որ երբ այդ գրողի տարած փաստաթղթերը ուսումնասիրվեն՝ հազարամյա անտառ–արգելոցում նորից կարող է մեկնարկել ռեստորանաշինությունը։Հարց է առաջանում՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Ասեմ։

Կառավարության 673-Ն որոշմամբ, որ ընդունվել է երեք տարի առաջ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կազմում ստեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը՝ նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը՝ 118 հա տարածքով և 60 տարվա վարձակալությամբ:

Ռեստորանաշինություն՝ Խոսրովի անտառում

«Գիլան» արգելավայրի տարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքը տրվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որը գրանցվել է 2007-ի սեպտեմբերին, իսկ հիմնադիրները Կամո Խաչատրյանն ու Միխայիլ Բեզրուկովն են։

Ըստ ասեկոսեների, Կամո Խաչատրյանի որդու քավորը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:

Երկու խոսք Խոսրովի անտառի մասին

Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հա տարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա:

Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:

Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է:

Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն:

Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ: Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ:

«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին: Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ:

Սկզբնաղբյուրը

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Բնաշխարհ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.