Կհատվե՞ն Կոմիտասի 5ա շենքի բակի ծառերը

Երեւանի Կոմիտաս 5ա շենքի բակը

Կոմիտասի 5ա շենքի (Արևելյան խոհանոցի դիմացի մայթ) բնակիչները պայքարում են իրենց բակի ծառերի պահպանության համար: Բնակիչները համոզված են, որ շենքին կից տրամվայ-տրոլեյբուսների բարձր լարման էլեկտրական սնուցման ենթակայանը շրջապատող քարե պարիսպը քանդվելու է, ենթակայանը տեղափոխվելու է բնակելի շենքից մոտ 10 մետր հեռավորության վրա: Ենթակայանը կառուցվելու է բակի հատվելիք ծառերի տեղում, իսկ ենթակայանի տեղում կառուցվելու է բարձրահարկ բնակելի շենք:

«Խանգարողի վիզը կկտրենք…»- Կոմիտասի 5ա շենքի բնակիչներն ասում են, թե այս կարգախոսն են օգտագործել որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ հանդես եկած անձինք, ովքեր օգոստոսի 17-ի ուշ երեկոյան մոտ` այցելել են Կոմիտասի 5ա շենքի առաջին հարկի բնակարանները եւ տեղեկացրել շենքի բակում սպասվելիք շինարարության մասին:

Կոմիտաս 5ա շենքի բակի ենթակայանը

Բնակիչները պատմում են, որ արդեն երրորդ օրն է, ինչ իրենց բակում խումբ-խումբ մարդիկ են հայտնվում, ովքեր, չներկայացնելով որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, սպառնում են ուժ կիրառել բնակիչների հանդեպ, եթե նրանք շարունակեն խոչընդոտել ենթակայանի քանդման աշխատանքներին:

Կոմիտաս 5ա-ի բնակիչները դեմ են շինարարությանը: «Պատկերացրեք` չորս տարի մենք պետք է առաջացած շինաղբը մեր բակում ունենանք, լսենք ամբողջ օրվա աղմուկը, էլ չեմ ասում թե ինչ սարսափելի վտանգի տակ է դրվում բոլորիս առողջությունը, եթե ենթակայանը այդքան մոտեցնեն մեր շենքին»,- ասում է շենքի բնակչուհի Սուսաննա Թերզյանը:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության պետ  Ավետ Մարտիրոսյանը News.am-ին տեղեկացրել է, որ Կոմիտասի 5ա շենքի մոտ շինարարություն իրականացնելու թույլտվություն կա, բայց ոչ մի ծառ էլ չի հատվել:

«Շինարարություն իրականացնելու թույլտվություն կա այդտեղ բարձր լարման էլեկտրակայան կառուցելու համար, սակայն ոչ մի ծառ էլ չեն  հատել։ Եթե ծառերը խանգարեն էլեկտրակայանի կառուցմանը, ապա կվերանայենք կամ կտեղափոխենք։ Իսկ առայժմ մենք թույլտվություն դեռ չենք տվել ծառ հատելու եւ շինարարություն էլ  դեռ չի իրականացվում»,- ասաց Ավետ Մարտիրոսյանը: Հարցին, թե արդյոք իրենք փորձե՞լ են, բնակիչներին բացատրել, որ ծառ չի հատվելու, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասանեց. «Որ ծառ չի հատվել, ի՞նչ հանգստացնենք»:

Կոմիտասի 5ա-ի բնակիչները այնքան էլ չի վստահում քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքերին: Նրանք արդեն ստորագրահավաք են անցկացրել և դիմում-նամակներ ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մյուս մարմիններին:

Քաղաքացիները ցանկանում են տեղեկանալ.

  1. արդյո՞ք համապատասխանում է ճշմարտությանը այն տեղեկությունը, թե Կոմիտասի 5ա շենքի հարեւանությամբ տեղակայված տրամվայ-տրոլեյբուսների էլեկտրական սնուցման ենթակայանը պետք է տեղափոխվի նույն շենքին ավելի մոտ հեռավորության վրա ,
  2. արդյո՞ք համապատասխանում է ճշմարտությանը այն տեղեկությունը, թե դրա փոխարեն պետք է կառուցվի բարձրահարկ բնակելի շենք,
  3. Եթե նախորդ երկու հարցերի պատասխանը դրական է` խնդրում ենք տեղեկացնել, թե ո՞ւմ կողմից է կայացվել այդ որոշումը, ո՞վ պետք է լինի կառուցապատողը , արդյո՞ք նման որոշում կայացնելուց առաջ իրականացվել է համապատասխան քաղաքաշինական , բնապահպանական , առողջապահական եւ այլ տիպի փորձաքննություններ : Եթե այո` ապա ում կողմից է դա իրականացվել եւ ի՞նչ եզրակացություններ են տրվել:

«Մենք` Կոմիտաս 5ա շենքի բնակիչներս մեր վճռականությունն ենք հայտնում պայքարելու մեր իրավունքների համար , ներգրավվելու այս գործում բոլոր , անգամ ամենաբարձր պատկան մարմիններին , ինչպես եւ բնապահպանական եւ հասարակական կազմակերպություններին եւ թույլ չտալու մեր շենքի հարեւանությամբ որեւէ  ապօրինի  կառույցի  շինարարություն:»,- գրում են դիմումի հեղինակ քաղաքացիները:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Կհատվե՞ն Կոմիտասի 5ա շենքի բակի ծառերը

  1. aghajanyanասում է՝

    Շատ հետաքրքիրա, պարզվեց որ մամուլը հակասող տեղեկատվությունա տարածել` մի տեղ գրում են թե թույլտվություն կա մի տեղ էլ գրում են թե չկա: Քանի որ մեր թաղերն են, գնացի 5ա շենքը ման գալու… իրականում այդ շենքի հենց դիմացը կա մի տարածք որտեղ էլ հենց տեղակայված է ենթակայանը/էլեկտրատրանսպորտի լաբորատորիան (մի խոսքով, են շենքը որ նկարի վրա երևում է:)): Չեմ պատկերացնում, թե որտեղ են այն տեղափոխելու, տարածք չկա դրա համար: Նայեցի նաև թե ինչ վտանգված ծառեր կան, մի փոքր տարածք է շենքի մոտ մի քանի ծառով:

  2. aghajanyanասում է՝

    Փաստորեն Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության պետ Ավետ Մարտիրոսյանը ՍՏՈՒՄ է ասելով որ ծառ չի հատվել http://www.azatutyun.am/video/10007.htm,

  3. Reporter_Armասում է՝

    Հա, վիդեոյում պարզ երեւում է, որ ծառ են կտրում; Պարզ չէ, թե ով, բայց կտրում է)))

    Ասեմ, որ դիմումում արված հարցադրումները շատ արդիական են;

    Ու մի մտավախություն էլ կա: Խոսում են ծառերի հատման մասին, բայց հատվելիք ծառերի մասին տեղեկատվությունը մինիմալ է:

  4. Ծանուցում՝ Խոստացել են կասեցնել շինարարությունը | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.