«Ուսանողական այգու» շինարարությունը կվիճարկվի դատարանում

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Facebook-ում ունի մոտ 3600 աջակից

Երեւանի «Ուսանողական այգում» շինարարության դեմ քաղաքացիական պայքարը շարունակվում է: Պատրաստ է Երևանի քաղաքապետարանի գործողությունները ՀՀ վարչական դատարանում  վիճարկելու համար կազմված հայցը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով բոլոր հետաքրքրվածներին հրավիրում է հանդիպման, որտեղ կքննարրկվեն քաղաքապետարանի դեմ հայցի մանրամասները:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

Մենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու հայցը ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ: Հայցի նախապատրաստումը մի փոքր ուշացավ` կապված ամառային արձակուրդների հետ, սակայն դա որևէ կերպ չի ազդել մեր ռազմավարության և մինչև վերջ պայքարելու` բոլորիս վճռականության վրա!

Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:

Կանխատեսելով, որ հայցի հետ կապված կծագեն բազմաթիվ հարցեր, մենք կազմակերպում ենք երկու հանդիպում` ներկայացնելու հայցը և պատասխանելու հետաքրքրող հարցերին: Այն կկայանա «Ոսկե միջին» (Common Ground) սրահում, հասցեն` Տպագրիչների 9:

Հանդիպումների ժամերն են`

ս.թ. օգոստոսի 27-ին, ուրբաթ, ժամը 18:00-ին
և
ս.թ. օգոստոսի 28-ին, շաբաթ, ժամը 13:00-ին:

Հայցին միանալու որոշում ընդունած մեր բարեկամներին խնդրում ենք գալ անձնագրային տվյալներով` հայցադիմումը ստորագրելու համար:
Լրացուցիչ հարցերով խնդրում ենք դիմել Արթուր Ավթանդիլյանին` 093 230074 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին` kanachaygi@gmail.com:

Սիրելի՛ ընկերներ: Մենք թևակոխում ենք «Ուսանողական այգու» փրկության համար մղվող պայքարի վճռական փուլերից մեկը: Եկեք միասին ապացուցենք, որ պատրաստ ենք գնալ մինչև վերջ` հանուն մեր քաղաքի և մեր երեխաների առողջության!

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.