Թեղուտում արդեն 55 հեկտար անտառ է հատվել

Անտառահատում Թեղուտում

Թեղուտի ծրագրի վարկավորման շուրջ «Վալլեքս» ընկերության եւ ՎՏԲ բանկի միջեւ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով Թեղուտում ղեկավարում է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքները:

Առայսօր Թեղուտի հանքավայրի ծրագրի իրականացման համար ծախսվել է 40 մլն ԱՄՆ դոլար, որը «Վալլեքսի» ներքին ռեսուրսների հաշվին է: Ներկայումս Թեղուտում աշխատում է 560 մարդ:

«Աշխատողների մեջ ամբողջ Հայաստանից ընդգրկված մարդիկ կան: Թեղուտ գյուղից մեզ մոտ աշխատում են 150 աշխատողներ, Շնող գյուղից` 140, Ալավերդուց` 150, մնացածը հանրապետության այլ բնակավայրերից են: Ունենք աշխատողներ Երևանից ու Վանաձորից»,- «Հետք»-ին ասել է Ռուբեն Պապոյանը:

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև հանքավայրի ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց ի վեր գյուղում լուծվել են սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ, այդուհանդերձ, գյուղում բնապահպանական լուրջ խնդիր է դառնում փոշու տարածումը:

Ռուբեն Պապոյանը տեղեկացրել է, որ Թեղուտում այս պահի դրությամբ նախատեսված 60 հա անտառներից հատվել է 55 հեկտարը: Մնացած տարածքում անտառահատման աշխատանքները շարունակվում են:

Խոսելով Թեղուտի հանքավայրի ծահագործմանը դեմ արտահայտվող հասարակական շարժման մասին, Պապոյանն ասել է. «Ճիշտն ասած` վերջին շրջանում այդ շարժումները թուլացել են ահագին: Բայց հետաքրքրվողներ կան: Շատ բարեխիղճ ձևով գալիս են, տեսնում են, նաև մեր հոգսերից են հարցնում: Վերջերս էլ «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն էր մեզ մոտ: Կարծում եմ` նորմալ է»:

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև հանքավայրի ծրագրի իրականացման աշխատանքները սկսելուց ի վեր գյուղում լուծվել են սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ, այդուհանդերձ, գյուղում բնապահպանական լուրջ խնդիր է դառնում փոշու տարածումը:
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Թեղուտում արդեն 55 հեկտար անտառ է հատվել

  1. aghajanyanասում է՝

    Աման ամաաան….. ինչեր են ասում մեր մասին, չգիտեն էլ, որ շաաաատ թեժ աշունա իրանց սպասում…. :Ճ

    55 հեկտարի մասին էլ որ ասում են… նկարի վրա երևում է ծառահատումների ծավալը, իսկ գյուղացիներն էլ ասում են, թե այդ դաշտ բերել լցնելուց բացի նաև անտառում են պահում հատված ծառերը…

  2. Ծանուցում՝ Armenian environmentalists make their case though protests | The Armenian Observer Blog

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.