Բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց

Հիշում եք, գրել էի թեժ աշուն է լինելու.. ահա և առաջի քայլերը:  Օգոստոսի 31-ին, ժամը 12.45-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց (Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1):

Եկեք բոլորս միասին մեր բողոքը արտահայտենք ու ՊԱՀԱՆՋԵՆՔ որ մեր հայրենիքը ավիրողները խելքները գլուխները հավաքեն :Ճ  EBRD-ն զարգացման բանկ է, մենք էլ որպես Հայաստանի քաղաքացիներ եկեք միասին ասենք որ հանքարդյունաբերությունը չի մեր երկրի զարգացման ճանապարհը:

Չեմ հիում սա ով էր ասել

Բնական ռեսուրսների սպառման վրա հիմնված տնտեսությունը կսպառի ինքն իրեն

2009թ-ի հունվարին կնքված պայմանագրի համաձայն EBRD-ն 10 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Ինչպես հայտնի է, ՎՏԲ բանկը պատրաստվում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Էյ-Սի-Փի ընկերությանը` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: Մեր տեղեկությունների համաձայն` ավելի վաղ EBRD-ն հրաժարվել էր վարկավորել այդ նույն ծրագիրը` հաշվի առնելով վերջինիս հսկայական բացասական բնապահպանական հետևանքները: Սակայն շարունակելով համագործակցել ՎՏԲ-ի հետ, EBRD-ն փաստորեն անուղղակիորեն հովանավորում է Թեղուտի անտառի ոչնչացման աղետաբեր ծրագիրը:

EBRD-ն զարգացման բանկ է, որը բացառիկ բնապահպանական մանդատ ունի: Մենք պահանջում ենք EBRD-ից հարգել իր սեփական սկզբունքները` հստակ դիրքորոշում արտահայտելև դատապարտել իր գործընկեր ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հակառակ դեպքում պահանջում ենք կասեցնել վերջինիս վարկավորումը: ՎՏԲ-ի հետ շարունակվող համագործակցությունը կդիտարկվի որպես քաղաքական աջակցություն նման անօրինական, բնապահպանական իմաստով ավերիչ և սոցիալական իմաստով անպատասխանատու ծրագրին, և ՎՏԲ-ի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հավասարապես հասցեագրված կլինեն նաև EBRD-ի նման հեղինակավոր ֆինանսական հաստատությանը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզում ոչնչացվելու է ավելի քան 1000 հա անտառ, վերանալու են բացառիկ բուսական ու կենդանական տեսակներ, էկոհամակարգեր, աննախադեպ մեծ չափի հասնող պոչամբարում տեղակայվելու են 500 մլն տոննա պոչանքներ և 600 միլիոն տոննա թունավոր թափոններ, թունավորման վտանգի առաջ են կանգնելու գետեր ու ջրագոյացման աղբյուրներ: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներից պետական գերակա շահի անվան տակ հողը խլվել է 1խմ ընդամենը 40 դրամով: Հանքարդյունաբերական ծրագրի անօրինականությունը վիճարկվում է ՀՀ դատարանում և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում:

Թեղուտի պաշտպանության խումբ

teghut2009@gmail.com

093 080485, 091 309574

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց

  1. Ծանուցում՝ Թեղուտ. Բողոքի ցույց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.