Գուգարքի անտառում սղոցի ձայնը չէր կտրվում

Վանաձորից շուրջ 10 կիլոմետր հեռու՝ «Լոռի» հանգստյան տունն է: Այն գտնվում է հենց անտառի բերանին ու անտառ բարձրանալը ինչպես մարդկանց, այնպես էլ ավտոմեքենաների համար դժվար չէ:

Անտառ մտնող ճանապարհը նեղ է, բայց ոչ անհարմար ավտոմեքենաների համար: Դեռ չխորացած անտառի մեջ՝ լսվում է սղոցի հռնդյունը: Մինչ շարժվում ենք դեպի սղոցի ձայնը՝ ողջ ճանապարհին հատված ծառերի կոճղերն են ու դես-դեն գցած  ճյուղեր:

3-4 կիլոմետր գնալով՝ աչքի է զարնում ծառերի արանքում կայանած ավտոմեքենան՝ առանց պետհամարանիշերի: Ավտոմքենայում ու դրա շուրջ մարդ չկա: Այն սպասում է բեռնվելուն: Ավտոմեքենայի տերերը քիչ հեռու՝ գետակի մյուս կողմով վերեւ են բարձրացել՝ ծառեր են հատում ու գլորելով գցում ցած՝ գետը:

Առանց պետհամարանիշերի հանգամանքը կարեւոր է այնքանով,  որ անտառային տնտեսությունների մասնագետները, երբ ներկայացնում են օրինական հատումների ընթացակարգը, հատուկ նշում են, որ հատատեղի թույլտվության մեջ նշվում է այն ավտոմեքենայի տվյալները, որով ծառերը դուրս են բերվելու անտառից:

Հատուկ նշում են անտառի մասնագետները, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենայով անտառ մտնել ու ծառ կտրել չի թույլատրվում:

Միեւնույն ժամանակ, մասնագետներն ասում են, որ օրինականորեն հատված ծառերը՝ մինչ հատելը, համակարալվում են կոճղի հատվածում, ու հատվելուց հետո կոճղի վրա նշումը երեւում է:

Մինչդեռ ոչ մի կոճղ հահամարակալված չէր:

Ու՞ր էր անտառապահը: Օրը  ցերեկով, անտառի մասնագետների քթի տակ, մատչելի վայրում, որտեղ հասնելը դժվարություն չէ, մարդիկ ծառ են կտրում ու վերեւից գցում գետը:

…իսկ «Գուգարքի» անտառտնտեսությունում տեղյակ չէին այս ամենին…

https://antarner.files.wordpress.com/2010/08/forartur.mp3″
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Տեսանյութեր-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

7 Responses to Գուգարքի անտառում սղոցի ձայնը չէր կտրվում

  1. Գևորգ Ավետիքյանասում է՝

    Կողքի գյուղում էլ հորեղբայրս է նույն ձևով «յոլա» գնում: Միայն էս փոքր նյութը գրելով ու անտառի համար ցավալով բանը չի վերջանում: Շատերն ուղղակի այլ ելք չեն էլ տեսնում: Կարելի է մի մեծ հաղորդում պատրաստել նույնիսկ էս թեմայով Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Դեբեդ և այլ գյուղերի բնակիչների մի մասի հետ:

  2. Ծանուցում՝ Tweets that mention Գուգարքի անտառում սղոցի ձայնը չէր կտրվում | Հայաստանի անտառներ -- Topsy.com

  3. d.o..ասում է՝

    xaytarakutyuna

  4. Reporter_Armասում է՝

    Այս պատմությանը կրկին անդրադարձել է «Էկոլուր»-ը…
    Ահա լինքը
    http://ecolur.org/hy/news/2010-09-01/1352/

  5. Ծանուցում՝ Վահագնաձորի գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար | Հայաստանի անտառներ

  6. Ծանուցում՝ Վահագնաձոր գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար | Հայաստանի անտառներ

  7. Ararat Alikhanayanասում է՝

    Այ հարգելիներս, կարողա սրա դեմ պայքարելը դժվաարա???? Պետք է միայն օրենքի ուժը կիրառել: ՄԻ լավ տուգանել կամ նստացնել, որ իմանան թե ինչ արժե ծառի իրական գինը: Անատառները ոչնչացնում են, հարստանում , իսկ սերունդներին թողնում ածխաթթու գազով հարուստ մթնոլորտ, այլանդակված անտառատեղեր ու քայքայված երկիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.