Դսեղի աթոռագործները

Տասնամյակներ առաջ էր, երբ Դսեղի հարակից տարածքներում տնկվեցին հաճարենիները։ Ծառատունկից մեկ տարի հետո պարզվեց, որ հազարավոր տնկիներից 20-ը չէին կպել։ Հաճարենիները տնկած անտառապետը դատապարտվեց երկու տարի ազատազրկման:

Հետաքրքիր է, իսկ ինչու դա այսօր այդպես չէ… Ով ցանկանում է «բարեգործություն» անել, ծառատունկ է կազմակերպում, որից անմիջապես հետո շուրջպար բռնում և անգամ չմտածում թե այդ տնկիներից քնաիսն կպչողականություն կապահոովեն:

Դսեղի հաճարենիները հայտնի են Լոռու տարածաշրջանում, որոնք

Մշակված փայտանյութը արտադրամասի մոտ

այս օրերին դուրս են բերվում և օգտագործվում կահույքագործության արտադրությունում:

Դսեղցիները պատմում են, որ խորհրդային ժամանակահատվածում իրենց մոտ գործում էր կահույքի ֆաբիկա , որտեղ աշխատում են ավելի քան 200 մարդ:

Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը նշում է, որ ինքը գյուղը կառավարում է սկսած  1987 թվականից, սակայն չգիտի, թե ովքեր են սեփականաշնորել կահույքի գործարանը. «Այդ ֆաբրիկայում աշխատածները արդեն մասնագիտացվել էին աթոռագործության մեջ և սեփականաշնորման գորընթացը մղեց այդ մասնագետներին ունենալու իրենց սեփական գործը»:

Գյուղապետարանի տվյալներով ներկայումս գյուղում գրանցված է

Աթոռագործական արտադրամասում աշխատանքներն ընթացքի մեջ են

20-ից ավելի փայտավերամշակման արտադրամաս, որոնցից յուաքանչյուրում աշխատում է 3-ից մինչև 5 մարդ։ Նրանք վերամշակում են հենց Դսեղի անտառներից բերված հաճարենիների փայտը:

«50-60 տաիր մեր ժողովուրը արդեն սովորել է և զբաղվում է փայտավերամշակմամբ: Անտառը մերն է, փայտը տանից է և ինչով պետք է զբաղվենք, եթե ոչ կահույքագործությամբ»,- ասում է փայտավերամշակման արտադրամասի տնօրեն Փաշիկ Խառատյանը և հավելում, որ  անտառանյութի պահով խանգարող հանգամանք չկա. «Փարք Աստծուն, փողին մուննաթ մեզ  անտառանյութը տալիս են, ուղակի արտադրանքը լավ չի իրացվում ու դա է միայն պրոբլեմը»:

Զրուցակիցս  ասում էր, որ եթե իր արտադրամասը ամբողջ հզորությամբ աշխատի իր աշխատողները կստանան 50-60 հազար դրամ, իսկ այսօր նրանք չաշխատելու պատճառով ստանում են այդ գումարի կեսը:

Դսեղցի փայտավերամշակողները նույնպես գիտեն, որ հաճարենին ողջ աշխարհում համարվում է ամենաարժեքավոր փայտը կահույքագործության մեջ, որ իրենց անտառից մեկ պահեստային մետրը գնում են 12 հազար դրամով:

«12 հազար դրամով գնում ենք, բայց մինչև տեղափոխում ենք այստեղ արտադրամաս, մեզ վրա մեկ պահեստային մետր փայտանյութը նստում է  17- 20  հազար դրամ»,- իր խոսքում նկատում է դսեղցի Փաշիկը ու հետն էլ պնդում, որ փայտը ձեռք են բերում անտառտնտեսության կողմից օրինական սանիտարական հատումներից առաջացած մասայից, օրինական ձևով:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ,  եթե մեր կահույքագործներն անտառից հաճարի խ.մ.-ը գնում են 40-50  ԱՄՆ դոլարով, ապա հարևան Թուրքիայում նույն տեսակի փայտանյութն արժեե 1000 ամերիկյան դոլար:

Մեկ պահեստային մետր փայտից աթոռագործները արտադրում են 40 աթոռ, իսկ, օրինակ Փաշիկի արտադրամասը տարեկան կարող է արտադրել 4000-ից մինչև  5000 փոքր, միջին և մեծ աթոռներ, որոնք վաճառվում են  3500-4500  դրամով:

«Տարեկան կտրվածքով ես կարող եմ մշակել մինչև  50 խմ հաճարենի»,- ասում է Փաշիկը:

Այսպես, եթե հաշվարկների համաձայն այսօր Դսեղում գրանցված է 20  արտադրամաս, ապա դրանք միասին տարեկան կտրվածքով անտառից գնում և  մշակում են 1000 խմ հաճարենի:

Աթոռագործական արտադրամաս Դսեղում

Արտադրանքի իրացման շուկայից աթոռագործները գոհ են։ Նրանք պատմում են, որ իրենց արտադրանքը իրացվում է, ինչպես ՀՀ մարզերում այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Կահույքագործները միայն դժգոհում են, որ իրենց համար դեռ տնտեսական ճգնաժամը չի ավարտվել և այս տարի նույնպես իրենց արտադրանքը չեն կարողանում լավ իրացնել:

Կահույքագործները կցանկանային, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեին, որպեսզի  իրենց որակյալ հաճարենուց պատրատված աթոռները արտահանվեն գոնե ԱՊՀ երկրներ:

«Ախր այդ երկրները դրա կարիքը շատ ունենք»,- պնդում է աթոռագործ Փաշիկը:

Ինչպես զրուցակիցս է ասում, ինքը հին ու մաքուր մարդ է և թեեւ մեկ աթոռից պետությունը իրենից ուզում է 200  դրամ ինքը խելոք դա տալիս է, բայց դրա հետ մեկտեղ նշում, որ իր վելուծության համաձայն մեր երկրում մի քանի հարյուր հազար մարդ աթոռի կարիք ունի, սակայն հնարավորություն չունի այն գնելու:

Գալուստ Նանյան

Դսեղ-Երևան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to Դսեղի աթոռագործները

  1. Reporter_Armասում է՝

    Գալուստ ջան,
    հիմա լա՞վ է, որ էտ արտադրամասրը կան, թե՞ ոչ… Նկատի ունեմ՝ անտառների պահպանման տեսակետից, էլի…

  2. Galustասում է՝

    Ete hayreni ishxnautyunner@ barbajumen, mer antarneric artadrakan hatumner chen irakanacvum, bayc miayn Dsexi atoragortsner@ masin tarekan mshakum en 1000 Xorhanard metr hachareni da arden mtatselu teghiq e talis…

  3. aghajanyanասում է՝

    Թումանյանը Դսեղից էր, գիտեք? Հենց իրան էլ հիշեցի այս գրառումը կարդալուց…. փաստորեն հայի մտածելակերպը չի փոխվել :Ճ լրիվ “էս սարը իմն է, էս ծառը իմն է” վիճակ… անտառը բոլորինն է, այլ ոչ թե միայն Դսեղցիներինը… հիմա մի րոպե պատկերացնենք, որ անտառի մոտ ապրող բոլոր քաղաքացիները/գյուսացիները որոշեն որ անտառը իրենցն է….

  4. Observerասում է՝

    Մի տեսակ նեղվեցի էս պատմությունից… այդքան անտառի հերն անիծում են, ու մեջը նույնիսկ փող չկա՝ 60 հազար էլ չեն ստանում։ Սա, ախր, լրիվ հիմարություն է… ինձ մնա՝ ընդհանրապես կարգելեմ ծառ կտրելը։ Որ հող մշակեն, հաստատ ավելի շատ եկամուտ կունենան…

  5. Reporter_Armասում է՝

    20 արտադրամաս մի գյուղում)))
    կահույքի մի փոքր գործարան լիներ՝ համապատասխան պարտավորություններով, ցիվիլ, դրսի կապիտալով, էլի ոչինչ… բայց չէ՝ 20ն են սարքել, որ ոչ մեկն էլ կարգին չաշխատի։

    Հաճարենու գների մասին էլ չեմ ասում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.