Թեղուտ. Բողոքի ցույց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց

Այսօր Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնությամբ բողոքի ցույց անցկացվեց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց: Բնապահպան ակտիվիստները բողոքի պատճառը նախորդ տարում կնքված պայմանագիրն է, որով EBRD-ն 10 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Ակտիվիստները պահանջում են EBRD-ից չհամագործակցել ՎՏԲ բանկի հետ, քանի որ հենց այդ բանկն է մտադիր 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությանը։

Ավելի վաղ, շարժման ակտիվիստները նամակով դիմել էին EBRD-ի ղեկավարությանը` խնդրելով վերանայել իրենց որոշումը և անուղղակիորեն չհովանավորել ՎՏԲ բանկի և Էյ-Սի-Փի ընկերության աղետաբեր համագործակցությունը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նշում են, որ «EBRD-ն զարգացման բանկ է, որը բացառիկ բնապահպանական մանդատ ունի»:

Մենք պահանջում ենք EBRD-ից հարգել իր սեփական սկզբունքները` հստակ դիրքորոշում արտահայտելև դատապարտել իր գործընկեր ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հակառակ դեպքում պահանջում ենք կասեցնել վերջինիս վարկավորումը: ՎՏԲ-ի հետ շարունակվող համագործակցությունը կդիտարկվի որպես քաղաքական աջակցություն նման անօրինական, բնապահպանական իմաստով ավերիչ և սոցիալական իմաստով անպատասխանատու ծրագրին, և ՎՏԲ-ի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հավասարապես հասցեագրված կլինեն նաև EBRD-ի նման հեղինակավոր ֆինանսական հաստատությանը:

Վերակառուցման եւ զարգացման բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը հանդիպել է բնապահպանական ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Նա խոստացել է

Լուսանկարը՝ Արմինե Թոխմախյանի

մանրամասն ուսումնասիրել դիմում-նամակը և Թեղուտի հիմնախնդիրը: Բնապահպանների նամակը կփոխանցվի Լոնդոն` ուսումնասիրելու համար:

Ակտիվիստները նշում են, որ եթե EBRD-ին  չվերանայի իր դիրքորոշումը, ակցիաները ավելի մեծ մասշտաբով կկայանան եւ Երեւանում եւ Եվրոպայում` բանկերի մասնաճյուղերի առջեւ:

Նշենք, որ Թեղուտում արդեն իսկ սկսվել են անտառահատումները: Հանքավայրի կառուցման նպատակով կոչնչացվի ավելի քան 1000

Լուսանկարը՝ Արմինե Թոխմախյանի

հա անտառ, վտանգի կենթարկվի Լոռվա մարզի ամբողջ էկոհամակարգը: Թեղուտում կան բազմաթիվ բույսեր, որոնք գրանցված են կարմիր գրքում. հանքի շահագործման արդյունքում այս յուրահատուկ բույսերը ընդհանրապես կոչնչանան:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Թեղուտ. Բողոքի ցույց Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց

  1. Ծանուցում՝ Russian Bank Delays Funding For Armenian Mining Project | The Armenian Observer Blog

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.