Մեկ շաբաթվա ընթացքում բնությանը պատճառվել է 875 հազար դրամի վնաս

Թեղուտի՝ արդեն հատված անտառը

«Հետք» էլեկտրոնային հանդեսը պարբերաբար հրապարակում է բնությանը պատճառված վնասի մասին ամփոփ տվյալներ: Ահա այս հոդվածում էլ մեկ շաբաթվա կտրվածքով են տվյալները ներկայացված։ Մեջբերում.

«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայացրել են 16 վարչական որոշում` 1.14 մլն դրամ գումարով և հաշվարկել բնությանը պատճառված վնաս` 872.5 հազ. դրամի չափով»:

Մի բան էլ՝ պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.58 մլն դրամ:

Ու այստեղ մի հարց է առաջանում. իհարկե շատ լավ է, որ պետբյուջե գումար է մտնում, բայց դրանով բնության պատճառված վնասի «փոխհատուցումը» ո՞նց է տեղի ունենում: Էտ գումարից ո՞ր մասն է հետագայում գնում բնությունը վերականգնելու` թեկուզ ասենք կտրված ծառերի փոխարեն նորերը տնկելու վրա:

Համալսարանում մի դասընթացի եմ մասնակցել (հենց այդ դասընթացն էլ  կյանքս ամբողջովին փոխեց), որի ընթացքում փորձում էինք հասկանալ, թե ոնց են հաշվում բնությանը պատճառված վնասը, ինչ տարբեր մեթոդներ կան ու արդյոք ընդհանրապես կարելի՞ է այդ վնասը հաշվել: Ասեմ ձեզ, ՇԱՏ բարդ գործ է:

Օրինակ, ինչպե՞ս կարելի է հաշվել մեկ գետի գինը, չէ ՞ որ դա մի ամբողջ էկո համակարգ է:

Իսկ մեր սիրելի հայրենիքում մասնագետները «բնությունը հաշվարկելու» մեծ վարպետության են հասել, այդ հարցը շաաաատ հեշտ ու հանգիստ լուծում են:

Գիտեմ որ Թեղուտի անտառի դեպքում, գետի արժեքը գնահատել էին ըստ գետում լողացող ձկան շուկայական արժեքի, ինչը աբսուրդ է:  Նման պրակտիկան շատ բացասական և վախենալու հետևանքներ էլ կարող է ունենա:

Օրինակ հիմա շատ սովորական բան է դառնում գետերի առանձնացումը/տեղափոխումը հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից, ասելով որ այս կերպ պահպանվում է գետը ու հնարավորություն է լինում զարգացնել տնտեսությունը:

Բայց դրա հետևանքով բնությանը պատճառված իրական վնասի մասին ոչ ոք չի խոսում, հաշվարկներն էլ շատ մակերեսային են արվում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Մեկ շաբաթվա ընթացքում բնությանը պատճառվել է 875 հազար դրամի վնաս

  1. Ծանուցում՝ Tweets that mention Մեկ շաբաթվա ընթացքում բնությանը պատճառվել է 875 հազար դրամի վնաս | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.