Ով ցանկանում է, կարող է միանալ «Ուսանողական այգու» շինարարության դեմ հայցին

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ բոլոր ցանկացողները կարող են միանալ «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի գործողությունները վիճարկող հայցին, որը ներկայացվելու է ՀՀ վարչական դատարան:

Ներկայացնում ենք նախաձեռնության հայտարարությունը։

Մենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու հայցը ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ: Հայցի նախապատրաստումը մի փոքր ուշացավ` կապված ամառային արձակուրդների հետ, սակայն դա որևէ կերպ չի ազդել մեր ռազմավարության և մինչև վերջ պայքարելու` բոլորիս վճռականության վրա!

Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:

Հայցվորների ավարտական հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում (Կառավարության 3-րդ շենք, աջ անկյունում): Հայցին միանալու որոշում ընդունած մեր բարեկամներին խնդրում ենք գալ անձնագրային տվյալներով` հայցադիմումը ստորագրելու համար:

Լրացուցիչ հարցերով խնդրում ենք դիմել Արթուր Ավթանդիլյանին` 055 230074 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին` kanachaygi@gmail.com:

Սիրելի՛ ընկերներ: Մենք թևակոխում ենք «Ուսանողական այգու» փրկության համար մղվող պայքարի վճռական փուլերից մեկը: Եկեք միասին ապացուցենք, որ պատրաստ ենք գնալ մինչև վերջ` հանուն մեր քաղաքի և մեր երեխաների առողջության!

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
01.09.2010թ.

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.