Դսեղի անտառտնտեսությանը կից սղոցարա՞ն է գործում

Սա հիմա ի՞նչ է՝ անտառտնտեսությու՞ն, թե՞ սղոցարան: Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության շենքը գտնվում է համանուն գյուղի այն փողոցի վրա, որից մի քանի հարյուր մետր այն կողմ լսելի են փայտավերամշակման արտադրամասերի սղոցների ձայները: Պարզվում է աշխատանքային օրերին, այն էլ աշխատանքային ժամերին, անտառտնտեսությունում մարդ չես կարող գտնել:

Դսեղի անտառտնտեսության շենքը։ Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Հուլիսի 22-ն էր, երբ ցանկություն հայտնեցինք անակնկալ հյուրընկալվել այնտեղ։ Պարզվեց, որ դեռ նոր ձմերուկ վայելած Դսեղի անտառների պահապանները ավելի վաղ էին տեղեկացել գյուղ այցելած լրագրողների մասին և հասցրել էին թաքնվել անտառտնտեսության վարչական շենքում ու շերտավարագույրներից այն կողմ դիտում էին, թե ինչպես ենք լուսանակարում իրենց տարածքը:

Դսեղի անտառտնտեսության պետ Մարտուն Ավագյանը հասցրել էր կողպել իր իսկ աշխատավայրի դուռը, բայց ցավոք չէր հասցրել փակ պահել բակ մտնող դարպասները, որտեղ պարզ գրված էր «ՀԱՅԱՆՏԱՌ- Դսեղի անտառտնտեսություն»:

Անտառտնտեսությանը կից սղոցարանը։ Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Անտառնտեսության շենքի հարեւանությամբ սղոցարան կա, որի մուտքը բակի կողմից է։ Այն կողպված էր նոր կողպեքով: Լուսանկարից էլ պարզ է, որ այստեղ փայտավերամշակմաբ են զբաղվում են «Հայանտառի» ՊՈԱԿ-ի Դսեղի ներկայացուցիչները: Սղոցարանի աշխատողների հագուստերը կախված են գերանից, իսկ գետնին թափված փայտի թեփը փաստում է, այսօր էլ սղոցարանը աշխատում է ինտեսիվ կերպով, որտեղ աշխատում են 3- ից 4 մարդ:

Սղոցարանի արտադրանքը` հաճարենուց ստացված մանրահատակը գեղեցիկ ձեւով շարված էր հենց բակում: Տեսնես ու՞մ բնակարանում այն ձթով կամրացվի հատակին։ Դա էլ չկարողացանք պարզել, քանի-որ, այդ ընթացքում  անտառտնտեսության վախկոտ աշխատողները փակվել էին ներսում ու հաստատ մի տեղ մտքներում կրկնում էին. «Սրանք ձմերուկն էլ հարամ արեցին»:

Սղոցարանի արտադրանքը՝ հաճարենու մանրահատակը։ Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ, Լուսանկարներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

25 Responses to Դսեղի անտառտնտեսությանը կից սղոցարա՞ն է գործում

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Այ սա հոդված էր: Շատ շնորհակալություն հոդվածագրին: ես ցնցվեցի, որ այսպիսի բարբարոսությամբ փաստորեն ավերում են անտառը հանուն իրենց խղճուկ դրամապանակաների: Ակնհայտ է, որ անտառապետը լավ թալան է տալիս ու , կներեք արտահայտությանս, լափում է անտառը: Միգուցե կոլեկտիվ կերպով են թալանում: Բայց այսպիսի բան չէի տեսել, որ գրասենյակի մոտ այսպսի անտառի սպանդանոց գործի: Սրանց հախիծ պետք է շտապ գալ: ոստիկանության դիմել եք???? Անհրաժեշտ է անմիջապես դիմել, թե չէ էլի են շարունակելու: Իսկապես , հինալաի լրագրողական հետաքննություն է կատարված ,որի համար ես ողջունում եմ բլոգերին: Ցնցված եմ: Ժողովորւդ ջան, մի բան արեք այդ սպանդանոցը փակեն, թե չէ ամեն օր քանի ծառ են սպանում այդ անաստվածները: Մանավանդ , որ ,,սպանդանոցը,, վարչական շենքի բակում է: Այսպիսի բան չէի տեսել:

  2. Observerասում է՝

    Հա, իսկապես շշմելու պատմություն է։ Ասացվածք կա՝ գառը գայլին են պահ տվել։ Սա հենց այդ դեպքն է։ Գալուստ ջան՝ հալալա քեզ։

    Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ այս բլոգի ցանկացած ընթերցող, այդ թվում բնապահպանական կազմակերպություններ, կարծում եմ պարտավոր է հետաքրքրվել ու դիմել ոստիկանություն։ Գալուստը ահազանգը հնչեցրել է։ Հաջորդ քայլը ձերն է, բլոգի ընթերցողներ…

  3. Ծանուցում՝ Դսեղի անտառտնտեսությանը կից սղոցարա՞ն է գործում « Հայկ Ակարմազյան

  4. Ararat Alikhanayanասում է՝

    Ես արդեն այս լրատվությունը ուղարկել եմ բնապահպանական դաշինքի հասցեախմբին, որը կարդում են բազմաթիվ կազմակերպություններ Հայաստանում: Խնդդրել եմ, որ հետամուտ լինեն և հուսով եմ, որ արձագանքները չեն ուշանա: Շնորհակալություն բոլորին:

  5. Galustասում է՝

    Shnorhakal em paron Alikhanyan… 2 oric es kdeghadrem Dseghi antartntesutyan tnoreni het im harc u patasxan@ vortegh na ci herqum vor iroq ir tntesutyunum gortsogh sxocaran@ na jarangel e naxordneric, sakayn inchpes na er pndum sxocaran@ chi ashxatum 2010 tvakani mart amsvanic, sakayn vorosh bacahaytumner em arel inz hamar…. Kkardaq anpayman…

    • Observerասում է՝

      Գալուստ, ընթերցողների կյանքը հեշտացնելու նպատակով խնդրում եւ առաջարկում եմ հետագայում մեկնաբանությունները գրել հայերեն։ Ես այդպես էլ չկարողացա մինչեւ վերջ կարդալ քո գրածները, Արարատի մեկնաբանությունից միայն գուշակեցի, թե ինչի մասին ես գրել։

      Կը թախանձեմ, կը պաղատեմ…

      Խոսքս վերաբերում է նաեւ մյուս մեկնաբանողներին։ Հասմիկ, դուք երեւի հետաքրքիր բան էիք ասում, բայց իմ հոգեկան ուժերը չբավարարեցին կարդալու համար…

      Հ.գ. Մեսրոպ Մաշտոցը որ տառ էր ստեղծում, շատ ազգեր խաբար չէին, որ տառ կոչված բան գոյություն ունի

  6. Ararat Alikhanayanասում է՝

    Խնդրեմ հարգելի Գալուստ: Սա մեր պարտքն է համագործակցությամբ լուծել նման ,,վայրագ,, խնդիրները: Շատ հետաքրքիր կլինի հարցազրույցը մեզ համար: Նաև շատ զավեշտական է թվում տնօրենի պարզաբանումը, որ ինքը ժառանգություն է ստացել այդ ,,սպանդանոցը,,: ուղղակի ծիծաղ է առաջացնում , տխուր ծիծաղ: Իսկ , եթե ժառանգություն է ստացել, ապա ինչպես Ձեր օբյեկտիվը այդքանը լուսանկարեց????Իհարկե, դա գործող ,,սպանդանոց ,, է և նա չի կարող հերքել Ձեր բացահայտումները: Դա ուղղակի փաստ է և անհերքելի է: Թող հեքիաթներ չպատմի այդ տնօրենը: Միայն կույր մարդը չէր կարող տեսնել այդքանը: Չնայած սղոցված փայտի հոտը հաստատ կզգացվի: Հանցագործություն է արել բնության հանդեպ և պետք է պատասխանատվություն կրեն բոլորը: Չպետք է լռել, ես հիմա սպասւմ եմ բնապահպանական ալիանսի արձագանքներին, որոնք երեվի վաղը կստացվի, քանի որ կայքի այս լինքը տեղադրել եմ աշխատանքային օրվա ավարտից հետո: Հարցազրույցը , որ Դուք կտեղադրեք այստեղ, ևս Ձեր թույլտվությամբ կուղարկեմ այս հարցերով մտահոգ կազմակերպություններին ու անհատներին: Կանխավ Շնորհակալություն:

  7. Hasmikասում է՝

    es karcum em ete Dilijanum shtap qayler chcernarkven shat shutov mer mot el nuyn vichak@ klini.isk ays depq@ uxaki ahavor e

  8. Ararat Alikhanayanասում է՝

    Հասմիկը իրավացի է միանշանակ: Եթե Դսեղի այս ,,սպանադանոց,,-ի տերերը չենթարկվեն պատասխանատվությամբ, ուրեմն անպատիժ են մնում նաև դրանց նմանները: Արագ քայլեր են պետք: Արագ…..

  9. Ararat Alikhanayanասում է՝

    Ամեն անգամ այս էջը բացելով սիրտս ցավում է: Այ անխիղճներ??????????? բա սենց են վերաբերվում բնությանը հանուն ձեր շահերի????? Կներք, բայց թքել կարելի է դրանց երեսին: Դե եթե եդքան անմեղ էին, ինչ էին թաքնվում լուսամուտների հետևում??????Տեսնես ամոթից էր, թե , որ իրենց խայտաբղետ երեսները չտենային??

  10. Vahram Tatikyanասում է՝

    Կրկնվում ենք, չենք կարողանում հետևել միմյանց հրապարակումներին։ Իրենք էլ են կրկնվում, բարեկամներ, այն են անում ինչ սկսվել է սելջուկներիվ ու մոնղոլներից, որոնց Հայաստանում տարածքներ էին փնտրում իրենց ոչխարների համար, ուստի համատարած անտառներով պատված Հայստանի անտառները հատեցին… Եվ այդ ընթացքում թողեցին իրենց գենը, և այսօր ԱՅՆ ՀԱՅԵՐԸ,ՈՐՈՆՑ ՁԵՌՔԸ ԳՆՈՒՄ Է ԿԱՑՆԻՆ ՈՒ ՍՂՈՑԻՆ` ԻՐԵՆՑ ԳԵՆԵՏԻԿ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է։

  11. Galustասում է՝

    Չէի կարծում, որ իմ այս երեք լուսանկարները նման քննարկմումների առիթ կդառնար: Խոստանում եմ այսուհետ լուսանկարչական ապարատիս խցիկը բաց պահել միշտ ու լուսանակրել նման երևույթները: Ուղղակի մինչ օրս ինքս միշտ ջրային ոլորտին եմ ուշադրություն դարձրել եւ այդ առումով ունեմ շատ լուսնակարներ, թե ինչպես են օգտագործում մեր ջուրը, ինչպես են ախտոտում այն ու հետո հանգիստ գլուխները դնում բարձներին ու քնում:

  12. Mariannaասում է՝

    Նման սղոցարաններ Թումանյանի տարածաշրջանի բոլոր գյուղերում համարյա կան, որտեղ անտառածածկ տարածք, այնտեղ սղոցարան: Ասել Գալուստին, մինչ http://www.antarner.net -ը ուղղակի, ոնց որ սովորական երևույթ էր դարձել, որ պիտի լինի, ախր աչքերս բացել եմ, փայտավերամշակման արտադրամասեր եմ տեսել: Հիմա ես էլ պիտի ակտիվորեն դրանց հետապնդեմ: Շաբաթ գնում եմ Մադան-Ջիլիզա, որտեղ ասում են էլի անտառներ են կտրում: Մասնագետներ ջան, թե խորհուրդներ ունեք տվեք, հա՞:

  13. aghajanyanասում է՝

    Գալուստ շատ մերսի նկարների և հոդվածի համար: Կարծում եմ դեմ չես լինի եթե սրա հիման վրա ես սկսեմ բզբզել, նամակներ գրել:

  14. Սիլվա Ադամյանասում է՝

    Ժողովուրդ ոտքի կանգնեք, մի քնեք, արթնացեք Ձեր ժառանգները բնակավայր չեն ունենալու, փրկեքգոնե այն ինխ որ մնացել է մեր երկրից: Ողբանք բարոյալքված, թալանված և բռնաբարված Հյաստանը; Մի քնեք միացեք այն երանելի մարդկանաց ոքեր պատրաստ են իրենց կյանքը դնելու Հայաստանը անկախ և ազատ տեսնելու համար: Երիտասարդներ Էր ինչ ապացույցներ Ձեզ պետք որ ոտքի կանգնեք

  15. Arminéասում է՝

    Գալուստ ջան, այ սա հոդված էր: Հուսամ անարձագանք չի մնա ու “չարագործներին” պատասխանատվության կենթարկեն: Անտառներ նեթ-ը հոյակապ նախաձեռնություն էր, էստեղ ստանում ենք համակարգված մատչելի տեղեկատվություն անտառային ոլորտի վերաբերյալ: Սա քայլ է դեպի առաջ: Ես հոդվածը կթարգմանեմ անգլերեն և կտարածեմ սփյուռքում:

  16. Ararat Alikhanayanասում է՝

    Հարգելի Գալուստ, այդ լինկը արդեն բնապահպանական կազմակերպությունների շրջանում արձագանք է ստացել: Համոզված եմ, որ հետևողականությունը արդեն որոշակի արդյունք կտա: Շնորհակալություն բոլորին, ովքեր արձագանքել են, հատկապես շնորհակալ եմ տիկին Ադամյանին արագ արձագանքելու համար:

  17. Ararat Alikhanayanասում է՝

    Շատ կարևոր կլիներ, որ այս բլոգը մշտապես իր նորությունները ուղարկեր բնապահպանական ալիանսին,որի համակարգողը հարգարժան Սիլվա Ադամյանն է, որովհետև ալիանսի տրամադրության տակ կգտնվի ահազանգերը և արդյունքները սպասեցնել չեն տա: Ես ուրախ եմ, որ կարողացա այս հոդվածը տեղադրել ընդհանուր հաղորդագրություններում և տարածել այս լրատվությունը: Շնորհակալություն Գալուստ նաև քեզ համարձակ նախաձեռնության համար:

  18. Galustասում է՝

    Շնորհակալ եմ բոլորից.. Շնորհակալ եմ… Բայց ես մենակ մի բան գիտեմ, որ մեր բնապահպանական ալիանսը միայն այն ժամանակ է արդնանում, երբ գործը հասած է լինում դիվանբաշուն, հանձինս ՀՀ կառավարությանը: Դա փաստ է, մենք դա տեսանք Թեղուտի հարցում , տեսանք Ուրանի հարցում.. Ես էլի եմ բարձրաձայնում հարգելի բնապահպաններ եղեք միասին, այլ ոչ թե ամենքդառանձին բեվեռնեռում գործեք, ու ամենքդ առանձին առանձին մի բարձրաձայնք… Եթե այս օրերին մեր բնապահպան ակտիվիստները ակցիաներ են անում տարբեր բանկերի մոտ միաիսն եղեք, այլ ոչ թե մեր ակտիվիստերին թողեք մենակ… Ես երկրում բնապահպաննական քաղաքականության հեղաշրժում է պետք, պահանժելու որպեզսի իրենց աթոռներից քցեն Բնապահպանության նախարարին, Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենին, տարբեր բնապահպանական պետական կառույցների պետերին, բնապահպանությունը մի քաղաքականացրեք: Ուղակի դա է իմ խնդրանքը……

  19. Ararat Alikhanayanասում է՝

    Ես նույնպես գտնում եմ, որ մինչև հարցը սրվելը պետք է բարձրաձայնել: Միաժամանակ լինել միմյանց կողքին, չնայած , որ Երևանում էլ է նկատվում ակցիայի մասնակիցների սակավություն այն դեպքում, որ բնապահապանական կազմակերպությունները երևանում շատ են, քան մարզերում:

  20. Ծանուցում՝ Պարզվում է, որ «Դսեղ»-ի անտառտնտեսության հաշվապահն էլ է մեկ- մեկ գնում անտառ… | Հայաստանի անտառներ

  21. Ծանուցում՝ Դսեղի անտառտնտեսության աղմկահարույց սղոցարանում «ամեն ինչ օրինական է» | Հայաստանի անտառներ

Leave a reply to Սիլվա Ադամյան Չեղարկել պատասխանը

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.