Անօրինական անտառահատումների վերաբերյալ պետական ստուգումները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին. ԼՐԱՑՎԱԾ

Գուգարքում բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին, ովքեր հայտնաբերել են անտառահատումները, հայտնում է «Էկոլուրը»։

«Անտառահատումների ծավալը շատ ավելի մեծ է: Ուղղակի այդ տեսուչները մի քիչ պետք է խորանային անտառի մեջ, ավելի վեր բարձրանային ու կհանդիպեին տասնյակներով թարմ կտրված հաստաբուն ծառերի, օրինակ այն տարածքում, որտեղ նկարներն ինձ ջնջել էին տվել»,- ասում է ակտիվիստ Վահե Վարդումյանը, ով Գուգարքում մասշտաբային անտառահատումների վերաբերյալ ֆոտոռեպորտաժ էր արել եւ ահազանգել էր այդ մասին բնապահպաններին: Վարդումյանը առաջարկում է համատեղ այցելություն հատումների այդ տարածք եւ ցույց տալ հատումների մասշտաբը:

Եւս մեկ անգամ ի պաշտպանություն անտառների իր ձայնն է բարձրացնում ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը։

«Բնապահպանության նախարարությունը տուգանել էր ընդամենը մի խումբ անտառհատներին, այն ինչ ողջ անտառն էր ոչնչացվում: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը, ինչը կազմել է ընդամենը 222.000դրամ», — antarner.net-ի ֆեյսբուկ էջում գրել է ակտիվիստը՝ հավելելով. — «Մենք պահանջում ենք անհապաղ այց դեպի Վահագնի անտառ բն.նախարարության աշխատակիցների հետ: Թող տեսուչներ նշանակեն, տարածքը վերահսկվի և ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ…թե չէ ստացվում է մի գրպանից մյուս գրպանն են փողը դնում: ԵԹԵ նախարարություն չընդունի մեր առաջարկը, դա կնշանակի, որ նախարարությունը օժանդակում է անտառի մասսայական ոչնչացմանը»։

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անօրինական անտառահատումների վերաբերյալ պետական ստուգումները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին. ԼՐԱՑՎԱԾ

  1. Ծանուցում՝ Ինչպե՞ս ավելի արդյունավետ պայքարել անտառահատումների դեմ | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.