Ինչպե՞ս ավելի արդյունավետ պայքարել անտառահատումների դեմ

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) այս գովազդային պաստառը առավել քան խոսուն է

Անտառահատումների մասին հաղորդագրությունների աճին զուգընթաց՝ առավել սրությամբ է բարձրանում հարցը՝ ի՞նչ անել։

Թեեւ բլոգը ընդամենը 1 ամիս է ակտիվորեն գործում, մեկնաբանություններում հաճախ են մեզ հարցնում՝ բա ի՞նչ եք անում, միայն հաղորդեցիք այդ մասին ու վե՞րջ։ Ինչո՞ւ չեք դիմում համապատասխան մարմիններին եւ այլն։

Իրականում, պետական մարմիններին դիմելը միշտ չէ, որ ցանկալի արդյունքներ է տալիս։ Խնդրին պետք է առավել համակարգված մոտեցում, եւ ես, անկեղծորեն, գաղափար չունեմ ինչ անել։

Եկեք միասին մտածենք՝ այս բլոգ-պոստի տակ թողնելով մեր առաջարկները, մեկնաբանությունները։ Վստահ եմ լիքը խելոք մտքեր ու առաջարկներ կլինեն։

Նկարը՝ այստեղից

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ինչպե՞ս ավելի արդյունավետ պայքարել անտառահատումների դեմ

  1. Arminéասում է՝

    Ես կարծում եմ, որ այս կայքը արդեն իսկ մեծ ծավալի աշխատանք է անում տեղեկությունը մատչելի և հասանելի դարձնելով լայն հանրությանը: Շատ քաղաքացիներ, չաշխատելով անտառային ոլորտում կամ պարզապես հեռու լինելով բնապահպանական խնդիրներից, անհաղորդ էին: Իրավիճակը, ըստ իս, գնալով փոխվում է, մարդիկ հետաքրքրվում են, խոսում և քննարկում են մեր բնապահպանության ոլորտում կատարվող խայտառակությունների մասին: Նմանատիպ հոդվածների առկայությունը, ֆոտոների տեղադրումը հաստատ ավելի զգոն պետք է պահի մեր բնապահպանության նախարարությանը: Նախորդ օրը կարդացի, որ նախարարը հանձնախումբ էր ուղարկել Լոռի, որպեսզի ստուգեն թե արդյոք իրավացի է անտառահատումների մասին ահազանգը: Ճիշտ է, ամբողջ մեղքը գցվել էր մի խեղճուկրակ գյուղացու վրա և ամբողջովին չէր բացահայտվել այս դեպքը, այնուամենայնիվ սա քայլ է դեպի առաջ և գնալով պետք է որ տա իր դրական արդյունքները:

  2. Armine Kjryanասում է՝

    Համաձայն եմ վերը նշվածի հետ: Արդեն այն, որ ստեղծված կայքի շնորհիվ հասարակությունը մաս առ մաս տեղեկացվում է նման անխղճության մասին, արդեն քիչ գործ չէ: Օրինակ ես: Իսկ պրակտիկ միջոցներ ձեռնարկելու համար պետք է դիտարկել դրսի փորձը` միջագային կազմակերպություններ, առանձին երկրներ: Չէ որ սա աննախադապ երևույթ չէ. կա նախադեպը, կան դրա դեմ պայքարի միջոցներն ու տարբերակները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.