Անտառահատումների իսկական ժամանակն է

2 ամիս առաջ է Ջիլիզայի անտառտնտեսությունն իրավական կարգավիճակ ստացել ու առանձնացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսությունից: 14.000 հա անտառածածկ տարածք ունի, սահմանակցում է Վրաստանին ու Թումանյանի տարածաշրջանում աչքի է ընկնում հարուստ ու, համեմատաբար, դեռևս կուսական բնաշխարհով:

Մադան-Ջիլիզա ճանապարհին հանդիպած առաջին հատատեղը

Մադան — Ջիլիզա ճանապարհի գրեթե կեսն անցել էինք, երբ հանդիպեցինք երկար, ծուռումուռ ու, ակնհայտորեն, ամառվա տապի տակ թողնված այս գերանին: Տպավորություն ստացա, թե տեսնում եմ մի խումբ գույնզգույն հագած «մարդիկ», իսկ նրանց մեջ առանձնանում էր խղճուկ ու տկլոր «մեկը»:

Ճանապարհին մեր հանդիպած առաջին ցուցանակը

Ու սկսվեց Ջիլիզայի անտառտնտեսության 5 հատատեղերից մեկը: Անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանն ասում է, որ հատվելու է 3700 խոր. մետր փայտ:

Մոտ մեկ կիլոմետր անց

Մեկ կիլոմետր ճանապարհ կտրեցինք ու հասանք գերանաշատ այս տարածք: Խփած վրաններից մի քանի մետր հեռավորության վրա 5-6 տղամարդ էր ճաշում: Մոտեցա, բարի ախորժակ մաղթեցի ու հարցրեցի, թե ուր են անտառտնտեսության աշխատողները: Ասացին, թե «այսօր հանգստանում են, աշխատանքի չեն եկել, մենք էլ մոշ քաղողներ ենք»: Մի քանի րոպե չանցած որոշեցին գնալ ու «մոշ քաղողները» մեքենայի մեջ դրեցին փայտ կտրող մեխանիզմը:

Խանգարեցինք հանգիստ ճաշելուն

Կես կիլոմետր էլ չանցած ճանապարհի դիմացի թմբին էլի գերաններ երևացին: Խոժոռնիի անտառտնտեսությունն է, որտեղ 170 ծառ է հատվելու, որից 70-ը շինափայտի համար է օգտագործվելու, մնացածը՝ վառելափայտի,- փոխանցեց Արամ Բարոյանը:

Անտառտնտեսության տնօրենի խոսքով հատված ծառերի 90 տոկոսը հաճարենի է, հնարավոր է լինի նաև կաղնի ու բոխի:

Ծառի բնի վրա ոչ կնիք, ոչ էլ որևէ թիվ կար նշված

Անցանք ևս մեկ կիլոմետր: Հետքերը գնալով թարմանում էին, թե’ նկարահանող օպերատորը, թե’ ես տպավորություն ստացանք, որ աշխատողները շտապ լքել են իրենց աշխատատեղը:

Գնացինք Ջիլիզա ու մոտ 2 ժամից, վերադարձի ճաապարհին, կուտակված փայտն արդեն բարձում էին….

Շինափայտի խորանարդ մետրը վաճառում են միջինը 40.000 դրամով, իսկ վառելափայտի արժեքը 4800 դրամ է հաշվի առնելով ԱԱՀ-ն:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Բնաշխարհ, Լուսանկարներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անտառահատումների իսկական ժամանակն է

  1. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Ծանոթ ԿամԱզ ա, ինքը միշտ էնտեղ ա` նույն գործին……….. սրանց վերջ չկա…
    Ընդունված պատժամիջոցները կիրառելի չեն նաև այն պատճառով, որ կիրառողները նույն թայֆից են…..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.