«Կամուրջ» բլոգ. Փայտն ավելի էժան է, քան գազը

Լուսանկարը՝ Անահիտ Դանիելյանի

«Կամուրջ» բլոգում տեղադրված «Համ կտաքանան, համ էլ խորոված կուտեն» գրառման հեղինակը տեղեկացնում է, որ  Արցախում սկսել են վառելափայտը գերադասել գազից։

Մեր հարեւանները որոշել են արխիվից հանել իրենց վառարանները ու ձմռանը «ջերմանալ» փայտով: Նրանց հաշվարկներով, փայտն ավելի էժան է, քան գազը, հատկապես որ սեփական տուն է, մեծ, ինչը շատ դժվար է տաքացնել:

Հարեւանս ասում է, լավ է 50-60 հազար դրամ տա ողջ ձմեռվա փայտի համար ու չմտածի տնտեսման մասին, քան երկյուղով գազ վառի: Հարեւանս նաեւ կատակում է` գոնե խորովածի փետը միշտ կունենանք:

Այս ամենը ենթադրում է նոր ծառահատումներ ու փայտի պահանջարկի մեծացում: Քիչ էին ծառահատումները, հիմա էլ այս մի պատճառն էլ ավելացավ արդարացումների շարքում:

Գազի գնի բարձրացումը փաստորեն բերեց նոր ծառահատումների: Չնայած Արցախի կառավարությունը մայիսի 1-ից բարձրացրել է հանրապետությունում արտոնյալ խմբերին տրամադրվող ամենամսյա նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից էլ նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել 2500 դրամով, քաղաքացիների մի զգալի մասը համոզված է, որ այդ փոքր ավելացումը իրավիճակը չի փոխի: Ու ստիպված մարդիկ փայտ ձեռքբերելու մասին են մտածում:

Մի գործ էլ բացվեց բնապահպանների համար: Ի՞նչ եք մտածում` գուցե՞ զուգահեռաբար պայքարենք նաեւ գազի գնի բարձրացման դեմ:

Հ.Գ. Վերջին շրջանում ԼՂՀ վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունում: Արդյունքում պարզվել է, որ 2008 եւ 2009թթ. ապօրինի ծառահատման փաստով արձանագրվել է 56 իրավախախտում` 59 քաղաքացու կողմից, վարչական պատասխանատվության է ենթարկվել 17 քաղաքացի` 1100.0 հազ. դրամ գումարով, հաշվարկված վնասի չափը կազմել է 39875.0 հազ. դրամ:

Նույն տարիներին վառելափայտի մասով փաստացի մթերումը գերազանցել է կառավարության կողմից հաստատված նորմաները: Կարծում եմ, դա անխուսափելի կլինի նաեւ այս տարի` հաշվի առնելով բնակիչների փայտով տաքանալու միտումները:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Կարծիք-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.