Դսեղը կարգին գյուղ է, ինչ եք ասում…

Անտառտնտեսության թափթփուկ–ճախերը

Թեեւ Դսեղը գազաֆիկացված է գրեթե ամբողջությամբ, պարզվում է, որ 754 տնտեսություն եւ 2600 բնակիչ ունեցող թումանյանական գյուղում շատերի ձեռքը չի հասնում օգտվելու կապույտ վառելիքից:

«Հայռուսգազարդ»–ի Լոռու մարզի գրասենյակի գլխավոր ինժեներ Աթինյանը մեզ հայտնեց, որ իրենց փաստաթղթերի համաձայն Դսեղ գյուղում գազից օգտվում է 332 տնտեսություն: Ընդ որում՝ նրանցից ընդամենը 20-25 տոկոսն են կարողանում ձմռան շրջանում իրենց բնակարանները ջեռուցել «ռուսական գազով»։ Մյուսները գերադասում են Լոռվա անտառներից բերված «հայկական փայտը»:

«Մինչեւ գազի թանկացումը գյուղացիներից շատերը իրենց բնակարանները տաքացնում էին գազով, բայց երբ գազը թանկացրեցին արդեն շատերին ձեռք չէր տալիս գազով տաքացնելը եւ ստիպված անտառից բերված փայտով են յոլա գնում, իսկ գազը օգտագործում են գազօջախներում սուրճ եւ ճաշ պատրաստելու ժամանակ»,- ասում է Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը եւ ծիծաղելով հավելում. – «Ախր մեր գյուղը կարգին գյուղ է»:

Դսեղցիները թափուկային փայտը գնում են անտառից ՀՀ կառավարության կողմից հաստատված 1 խմ-ը 1200  դրամով:

«1200 դրամով որ մենք վաճառում ենք այդ փայտը՝ մեր իսկ բարբառով ասած ճախեր են, որ մենք ենք ասում գյուղացիներին հավաքում են, իսկ մեր աշխատողները դրանք հաշվում են, թե քանի խորանարդ մետր է եւ այդ չափով էլ վաճառում ենք», – ասում է «Հայանտառ»-ի Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մարտուն Ավագյանը:

2600 խմ թափթփո՞ւկ

Մարտուն Ավագյանը չմոռացավ եւ միանգամից հայտնեց, որ «Հայանտառ»-ը իր ղեկավարած տնտեսությանը 2010 թվականին թույլատրել է հատել 2600 խմ վառելափայտ: Այն հարցին, թե ի՞նչ տեսքով պետք է այդ հատումները իրականացվեն, այն էլ այդքան մեծ ծավալով, զրուցակիցս զարմացած պատասխանեց. – «Էլ ի՞նչ տեսքով, թափուկների տեսքով»:

Մալադեց փեսաաա, որ կարողանում է յուրաքանչյուր տարի այդ ծավալի թափթփուկներ հայթայթել Դսեղի անտառներից եւ վաճառքի հանել գյուղացիններին: Կոպիտ հաշվարկներով՝ միայն վառելափայտի վաճառքի արդյունքում տնտեսությունը պետական բյուջե է մուտքագրում 3 միլիոն 120 հազար դրամ:

Շատ չէ, բայց պարզվում է ըստ անտառտնտեսության ղեկավարի թափուկները իրենք համարում են 5 սմ-ի ոչ ավել հաստություն ունեցող փայտանյութը:

Բացի 5 սմ ճախերից, անտառտնտեսությանը տարեկան կտրվածքով թույլատրված է նաեւ հատումներ իրականացնել եւ վաճառել 350 խմ շինափայտ` հաճարենու փայտանյութ, որը ըստ գնացուցակի տատանվում է 12  հազարից մինչեւ 26 հազար 400 դրամի սահմաններում:

Գալուստ Նանյան

Շարունակելի

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

9 Responses to Դսեղը կարգին գյուղ է, ինչ եք ասում…

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Լավ, բա վոնց անենք, որ ՀՀ—ի անտառներում նույն իրավիճակները փոխվեն: Փաստորեն ,բոլոր մարզերում նույն իրավիճակն է??

  2. Galustասում է՝

    Ինչ պիտի անենք: Ասեմ… Պետք է այնպես անել որ նման անասուն պաշտոնյաները, որոնք այսօր ուտում ու լապում են մեր անտառը պաշտոններից գցել: Պետք է պայքարել…

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Այդ մեկն ել չի փրկում:

  4. Ararat Alikhanayanասում է՝

    Այդ պաշտոնյաներին նշանակողներին էլ մենք ենէ ընտրում : Ումից ենք նեղանում???

  5. Galustասում է՝

    Արարատ ջան կարծում եմ, որ նման մանրապճեղ թափթփուկներին մենք չէ, որ ընտրում ենք…. Անտառը եւ մեր բնական ռեսուսները լափելու համար….

  6. Ararat Alikhanayanասում է՝

    Իսկ ով է ընտրում Գալաւստ ջան???Ընտրություններին մենք չենք գնում քվեարկում պառլամետնի համար, որոնք էլ կազմավորում են գործադրին, վերջիններս էլ նշանակում են իրենց կառուցվածքային պաշտոնայաներին ու էդպես օղակ-օղակ նշանակվում են:

  7. Ararat Alikhanayanասում է՝

    Ընտրություններին մենք չենք գնում քվեարկում պառլամետնի համար,?? Էստեղ պետք է դնեի հարցական, դրա համար կարող է վերեվի նախադասությունը սխալ հասկացվի

  8. Galustասում է՝

    Ես շատ լավ եմ հասկանում, որ մ ենք ենք ընտրում վերեւի օղակը: Հենց դա է հարցը, որ պետք է այս անգամ այնպես անենք, որ արժանավորները ներգրավեն Ձեր կողմից նշված օղակում:

  9. Ararat Alikhanayanասում է՝

    Հարգելի Գալուստ.

    Քանի դեռ երկրում իշխում է իրավագիտակցության ցածր մակարդակը, քանի դեռ հայ քաղաքացին չի գիտակցում սեփական արժանապատվության զգացումը, քանի դեռ ընդհանուր անգրագիտությունը և մոնոպոլ համակարգը սերտաճած իշխանության հետ գերիշխում է, քանի դեռ միակուսակցական (հանրապետական) համակարգը իր դուստր կուսակցություններով խեղում է հասարակությունը, այսպես էլ ապրելու ենք: Ինչրքան էլ որ գոռանք, որ ժողովրդավարությունը լավն է, որ մարդու իրավունքներն առաջնային են, միեվնւյն է մարդկանց մոտ ժողովրդավարության արժեքը դեռ զրոյական է ընդունվում,որովհետեվ 1990-ականների սկզբին ժողովրրդավարության քողի տակ թալանը համակեց հանրապետությունը և արժեզրկեցին դեմոկրատիայի էությունը: ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, ինչ ենք անելւ չգիտեմ, ուղղակի , երբ Եվրոպայից վերադառնում ես, տեսնում ես թե ինչպես ես դու ապրում այստեղ, ինչքան հետամնաց կարգերում, ստրկամիտ ու էժանացած պաշտոնյաներ, կաշառակեր ու պորտաբույծ կամակատարներ……….այս է այսօրվա մեր իրականությունը: Չենք գիտակցում բնության հանդեպ մեր պատասխանատվությունը: ՄԻ քանի ոհի ինչ ուզում են անում են: Իսկ մի քնաի 100 բնապահպան ու ԶԼՄ չեն կարողանում համզել , որ չի կարելի: Այ այստեղ գտեք բացթողումը: Արդյոք բոլորն են շահագրգիռ հանրային շահը առաջնային տեղում տեսել, թե սեփական շահը???Սրանք հարցեր են,որոնք միշտ մտահոգում են …

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.