«Հայանտառ»-ը հերքում է «168 Ժամ»-ի հրապարակումը

«Հայանտառ»-ն արձագանքեց «Բնությունից կոմերցիոն շահ են քամում» հոդվածին, որը հրապարակվել է «168 ժամ» թերթում՝ սեպտեմբերի 2-3 համարում:

Խմբագրի անունով նամակում, որը «Հայանտառ»-ն ուղարկել է նաեւ «ԷկոԼուր»-ին, մասնավորապես նշված է, որ հեղինակը, առաջ ընկնելով, սեփական ենթադրություններն է անում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից գյուղատնտեսության նախարարությունում եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ստուգումների վերաբերյալ եւ խոսում այն մասին, որ «անհավանական չափերի չարաշահումներ են հայտնաբերվել»:

«Իրականում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը դեռ շարունակում է իր ուսումնասիրությունները, հետևաբար հրապարակման հեղինակի` ինչ-որ չարաշահումների մասին մտքերը ենթադրությունների ոլորտից է, և ակնհայտ զրպարտություն է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանի հանդեպ, որից ուղղորդված պատվերի հոտ է գալիս:

Հավելենք, որ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները չկան, հետևաբար կանխակալ խոսել ինչ-որ քրեական գործի մասին, ՀՀ դատախազության կամ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներ ստանձնելով, պարզապես վկայում է հոդվածի հեղինակի միտումնավորության մասին:

Հարկ ենք համարում շեշտել, որ «Հայանտառում» 2004-2010թթ. ընթացքում ստուգումների, ուսումնասիրությունների (այդ թվում` ՀԲ պատվերով միջազգային աուդիտորական կազմակերպությունների, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից) և տեսչական գործառույթներով օժտված բազմաթիվ կազմակերպություններ ստուգումներ և ուսումնասիրություններ են իրականացրել. արդյունքում` ոչ հավանական, ոչ էլ առավել ևս, «անհավանական չարաշահումներ» չեն հայտնաբերել»,- ասված է նամակում:

«Էկոլուր»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to «Հայանտառ»-ը հերքում է «168 Ժամ»-ի հրապարակումը

  1. Ararat Alikhanayanասում է՝

    168 jam-ic amen inch spaselu e

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.