Անտառներում պղինձ ու մոլիբդեն են փնտրում

Էկոլուրը բավականին ծավալուն հոդված է տեղադրել Ելփինի անտառներում հանքաորոնողական աշխատանքների մասին: Որ ասում էինք որ Թեղուտի անտառի ոչնչացումը դա միայն մի անտառի պատմություն չէ, այլ սկիզբ է անտառների գլոբալ ոչնչացման… սրա համար էինք ասում:  Պատմությունը կրկնվում է: Մի օր գյուղ գալիս է ինչ որ մի «Արգամիկ» ՍՊԸ և պարզվում է որ երկրաբանահետախուզական աշխատանքներ պիտի իրականացնեն : Բնականբար գյուղացիները ամեն ինչից անտեղյակ, ի՞նչ հանրային լսումներ ինչ բան…

Համայնքի ընդհանուր ժողով կայացավ, որտեղ ասվեց, որ այստեղ նման աշխատանքներ չպետք է իրականացվեն, հանքաշերտերը բազմամետաղ են, պարունակում են ռադիոակտիվ էլեմենտներ, որոնք էլ ահռելի վնաս կհասցնեն բնակչությանը»,- ասում է Ելփինի գյուղապետի տեղակալ Արծրուն Ալավերդյանը:

Ու բնականաբար գյուղացիները վախեցած են, ի՞նչ է իրենց սպասում հանքի շահագուծման դեպքում:

Հանքավայրի շահագործման դեպքում ամենասարսափելին, ըստ գյուղացիների, լինելու է խմելու ջրի խնդիրը: Ելփինցիները խմում են գետի ֆիլտրացված ջուրը: Այն բնակիչներին է հասնում խողովակների միջոցով: Գյուղացիները հավաստում են, որ այդ ջուրն արդեն իսկ աղտոտված է, եւ «դա դեռ կարծես քիչ է, հիմա էլ սա»,- ասում են նրանք:

«Արգամիկ» ՍՊԸ-ն խոստանում է որ ջրի խնդիր չի լինի, եթե հանքը շահագործվի գետը խողովակով կտեղափոխվի… հետաքրքիրա այս անգամ էլ գետը կգնահատեն գետում լողացող ձկան արժեքով, թե՞ մի նոր բան կհորինեն: Ու երբ ենք հասկանալու որ գետը դա միայն գետի ջուրը չէ այլ մի ամբողջ էկոհամակարգ, և գետը խողովակով տեղափոխելուց այդ էկոհամակարգը ոչնչանում է:

Այստեղ՝ Ելփինի «Կեչուտ» հանդամասում է գտնվում կեչու պուրակը, կան «Կարմիր գրքում» գրանցված վայրի հնդկահավ, մուֆլոն, գորշ արջեր եւ այլ կենդանիներ եւ բուսատեսակներ: «Սրանց ոչնչացմանն ուղղված ցանկացած քայլ ապօրինի է»,- վստահ են գյուղացիները:

Հետաքրքիր է, թե այս դեպքում ինչ հնարամիտությունների կդիմեն հանքի տերերը:  Մուֆլոնին էլ երևի կտեղափոխեն: Պարզապես անտառների նման արագ տեմպերով ոչնչացման դեպքում շուտով տեղափոխման վայր պարզապես չի լինի:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անտառներում պղինձ ու մոլիբդեն են փնտրում

  1. Ծանուցում՝ Անտառներում պղինձ ու մոլիբդեն են փնտրում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.