«Էկոլուր». Անտառ, ակտիվիստներ, պետական օրգաններ եւ առերեսում

Բնապահպանական պետական տեսչությունը Գուգարքում պակասեցրել է անտառահատումների իրական ծավալը տասնյակ անգամներ, պնդում են երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստներ Վահե Վարդումյանը եւ Մարիամ Սուխուդյանը, ովքեր Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ սեպտեմբերի 9-ին մասնակցել են անօրինական անտառահատումների մոնիտորինգին:

«Տեսչությունը հատված 11 ծառերի կոճղերին նշումներ էր արել: Բայց ոչ մի կերպ չնշեցին նոր կտրված 116 կոճղերի վրա, որոնք մենք ցույց տվեցինք»,- հայտնեցին ակտիվիստները: «Անտառը ստուգում են, երբ հասարակության կողմից ահազանգ կա, թեպետ անօրինական ծառահատումների մասին գիտեն բոլորը` ներառյալ անտառապահները, բնապահպանական տեսչության, անտառային մոնիտորինգի, ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք` բոլորը, նշաններով աջակցում են միմյանց,- ասում է Մարիամ Սուխուդյանը,- նման պայմաններում դժվար է հասարակական մոնիտորինգ իրականացնել, որովհետեւ քեզ վրա թիմով են ճնշում»:

Ճնշմանը, այդ թվում եւ հոգեբանական, իսկապես հեշտ չէ դիմանալ: Մարիամը պատմում է. «Գիշերվա 12-ին մեզանից պահանջեցին, որպեսզի մենք տեղի պետական մարմինների ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ խոստովանենք, թե ինչպես են նրանք մեզ համոզել պակասեցնել հատումների թիվը, պահանջում էին, որ մենք ասեինք, թե կոնկրետ ինչ էին նրանք մեզ ասում: Ես չդիմացա: Արդեն կեսգիշեր էր, եւ ես ասացի, մեզ հանգիստ թողեք, մենք ձեզ ցույց տվեցինք, թե որտեղ ինչ է կտրվել: Մենք չենք պատրաստվում ներկա գտնվել առերեսմանը: Մեզ տուն ուղարկեք»:

Վահե Վարդումյանը լրացնում է. «Ես կարծում եմ, որ ոչ ոք չէր սպասում, որ ես մենակ չեմ գա: Հնարավոր է` կարծում էին, որ մենակ ինձ հեշտ կլինի համոզել, բայց քանի որ ես մենակ չէի, սկսեցին տեղի լրագրողի վրա հոգեբանական ճնշում գործադրել: Տեղի բնակիչները գիտեն, որ դա մի համակարգ է եւ լռում են նույնիսկ այն դեպքում, երբ տեսնում են, որ հատվում է անտառը: Օրինակ` «Լոռի» հանգստյան տան ղեկավարությունը պարզ տեսնում էր, թե ինչպես է իրենց կողքին հատվում անտառը, բայց լռում էին»:

Անտառը շարունակել են հատել նույնիսկ այն բանից հետո, երբ բնապահպանական պետական տեսչությունը տարածքում ստուգումներ է անցկացրել: Սա վկայում է այն մասին, որ մեր անտառները գործնականորեն չեն պաշտպանվում:

«Իմ նպատակը ինչ-որ մեկին բանտ նստեցնելը չէ, թեպետ եթե հանցագործություն է կատարում, ապա թող պատասխան տա: Իմ նպատակն է, որպեսզի նորմալ վերահսկողություն լինի անտառի նկատմամբ, այլ ոչ մեկ հասարակական ստուգումից մյուսը»,- ասում է Մարիամը: Վահեն ավելացնում է. «Պետք է հասարակական խմբերի ցանց ստեղծել, եւ ինձ թվում է, որ անտառային շրջանների երիտասարդությունը մեզ կաջակցի»:

«Էկոլուր»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.