«Էկոլուր». Կարելի է հատել Հանքավանի ողջ անտառը եւ մնալ անպատիժ

Լուսանկարը՝ «Էկոլուր»-ի

Հանքավանի անտառի տասնյակ ծառերի հատման մեղավորներն, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի: «Ոստիկանության համար շատ դժվար կլինի Հանքավանի անտառում անտառահատումների փաստի առթիվ քրեական գործ հարուցել»,- կարծում է «Թրանսփարենսի ինթրնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Հանքավանում անօրինական ծառահատումների գործը վարում է ՀՀ ոստիկանությանԿոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժինը, որի կանչով «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը սեպտեմբերի 10-ին հրավիրվեց  ցուցմունք տալու եւ դեպքի վայրը մատնացույց անելու: Ոստիկանության համար նախաքննության հիմք է հանդիսացել «Առավոտ» օրաթերթում տպագրված Հանքավանի անտառում անօրինական անտառահատման մասին  «ԷկոԼուր»-ի նյութը:

«Մենք կացնի եւ սղոցի ձայներ լսեցինք, գնացինք այդ ուղղությամբ: 25-30 մ հեռավորության վրա ես մի երիտասարդի նկատեցի, բայց լավ չտեսա, քանի որ ճյուղերն ու ծառերը խանգարում էին… Շատ կարճ ժամանակում նա հեռացավ… Ես տեսա հատված ծառեր, լուսանկարեցի դրանք: Հետո մենք նյութ գրեցինք եւ տարածեցինք լրատվամիջոցներին»,- ցուցմունք տվեց «ԷկոԼուր»-ի տեխնիկական խմբագիր Վիկտորյա Բուրնազյանը: Նա դրա հետ մեկտեղ նաեւ հավելեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում այդ վայրի տեսքը փոխվել է. հատողներն արահետ էին բացել եւ տարել էին ծառերի մի մասը: Բայց առանց այդ ծառերի էլ հասկանալի էր, որ  հատել էին երկար եւ շատ: Մի հատվածում սղոցած բոխիների եւ կաղնու կույտ էր` նախատեսված վառելու համար: Իսկ այս բարձրահասակ բարդին կտրել են, բայց  թողել են առանց սղոցելու: Անտառային բարդին արդյունաբերական փայտանյութ է: (Տես լուսանկարները):

Ինչպես մեզ ասացին քննիչները, քրեական գործ հնարավոր կլինի բացել այն դեպքում, եթե վնասն անցնի 400 000 դրամից: Հարց է առաջանում` ինչպես հաշվել վնասը, եթե պաշտոնական փաստաթղթերում դա ոչ թե անտառ է, այլ արոտավայր: Տարածքը Հանքավան համայնքի հաշվեկշռին է տրվել, ապա վաճառվել անհայտ անձանց: Ստացվում է, որ հետաքննությունն անցկացվում էր ոչ թե անտառում, այլ մասնավոր արոտավայրում, որտեղ ոչ մեզ, ոչ քննիչներին, ոչ ոք չէր հրավիրել:

Լուսանկարը՝ «Էկոլուր»-ի

Նման անտառներ, որոնք պաշտոնական փաստաթղթերում նշված են որպես արոտավայրեր, թփուտներ, գյուղատնտեսական նշանակության հանդեր, միայն այդ շրջանում ավելի քան 500 հա են: Այդ մասին Հանքավանում մեզ ասաց Մեղրաձորի անտառտնտեսության անտառապահ Նորիկը (ազգանունը չասաց): Նա էլ հենց հայտնեց կառավարության որոշման համարը` 2003թ. դեկտեմբերի 4-ի համար 1628Ն որոշում, որով փոխվել է 500 հա անտառի կարգավիճակ (Կառավարության կայքում տվյալ որոշումը բացակայում է, քանի որ որոշումները թվագրված են` սկսած 2004թ-ից): Ստացվում է, որ եթե անտառներին չվերադարձվի նախկին կարգավիճակը, ապա կարելի է անարգել հատել ամբողջ 500 հա անտառը:

«Էկոլուր»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to «Էկոլուր». Կարելի է հատել Հանքավանի ողջ անտառը եւ մնալ անպատիժ

  1. Ararat Alikhanayanասում է՝

    inchqan piti anpatij mnan???Bnutyuny inchqan e handurjelu ir dem pxtsoxnerin u vochragortsnerin??

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.