Վահագնաձոր գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար

Գուգարքի ոստիկանությունը Եղեգնուտի անտառում անօրինական հատում իրականացնելու համար տուգանել է Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանին:

Գուգարքում անօրինական հատման դեպքի մասին առաջինն օգոստոսի վերջին ահազանգել էր Թեղուտի պաշտպանության խմբի անդամներից Վահե Վարդումյանը:

Ոստիկանության տվյալներով, Մհեր Ղուկասյանը 11 ծառ է հատել: Ղուկասյանը անօրինական հատումների համար 600.000 դրամ տուգանք է վճարել:

Վահագնաձորի մեկ այլ բնակիչ Արմեն Եղոյանը եւս բերման է ենթարկվել ոստիկանություն Եղեգնուտի անտառում անօրինականորեն ծառ կտրելու համար։

Եղեգնուտի անտառում անօրինական ծառ կտրած վահագնաձորցիների պատճառած վնասն անտառին այսքանով չի սահմանափակվում:

Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանն «Ազատություն« ռադիոկայանին փոխանցեց, թե հատված ծառերի շարքում նաեւ «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակներ կան՝ 5 տանձենի եւ 1 ընկուզենի: Սա, ըստ Փափազյանի, քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսանում:

Ոստիկանությունը սակայն քրեական գործ առայժմ չի հարուցում: Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ասում է, թե քրեական գործ կհարուցեն Գուգարքի անտառում ընթացող ուսումնասիրությունների ընդհանուր ծավալների վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո: Իսկ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:

https://antarner.files.wordpress.com/2010/09/nara17.mp3″
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Վահագնաձոր գյուղի բնակիչը տուգանվել է 600,000 դրամ՝ ապօրինի ծառահատման համար

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Այ սա արդեն պատիժ է: որ ամնե մեկին սենց պատժեն ու շատ գումար տուգանեն, որ ամեն ինցչ ծաղի ու տակից դուրս չգա, ամեն մեկն էլ իրեն զգաստ կպահի ու ծառ չի կտրի: Բայց դե սա կաթիլ է ծովում: Պետք է ավելի շատ հետաքննվեն դեպքերը ու շատ ուժեղ հսկողություն լինի:

  2. aghajanyanասում է՝

    Արարատ ջան, իրականում չեմ կարծում որ այս տուգանքը ձևով տուգանելը ինչ որ հարց լուծում է: Ասենք թե տուգանեցին մի գյուղացու, դրանով ինչ որ հարց լուծվե՞ց: Գյուղացին միայն ծառ կտրողն է, իսկ այ այդ ապօրինի ծառահատումը կազմակերպողին, հետո փայտը վաճառողին ո՞վ է պատժելու: Ու տենց շղթան շարունակվում է: Պետք է գոնե մեկ անգամ պատժվի իրական վնաս տվողը ու պատժվի շատ խիստ ձևով, որ բոլորը հասկանան թե իրենց ինչ է սպասելու: Տուգանքն էլ.. ոնց ես կարծում, սիստեմատիկ անտառ ոչնչացնողի, գերշահույթ ստացողի համար 600000 դրամ տուգանքը լու՞րջ խոչընդոտ է

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Հարգելի aghajanyan. Համամիտ եմ ձեզ հետ: Իրոք , պետք է սիստեմատիկ ոչնչացնողի դեմ սկսվի պայքար: թե չէ մի մարդ են բռնում, ւ տարածում թե ապօրինի անտառահատման դեմ պայքարը արդյունք է տալիս: Բա էն վերևները ինչ բանի են??թե աշխատավարձով համեստ ապրևող մարդիկ են: Ախր, ամեն ինչ մի շղթա է, որը ցավոք սրտի դեռ չի հանգուցալուծվում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.