Ուսումնասիրվում է Թեղուտի հանքվայրի շահագործման ծարգրի ազդեցությունը էկոլոգիայի վրա

Լուսանկարը՝ Արմինե Թոխմախյանի

Հայաստանի էկոակտիվիստների բողոքի ցույցերը` ՎՏԲ բանկի եւ Եվրոպական զարգացման բանկի առջեւ, սկսել են արդյունքներ տալ. ՎՏԲ բանկի պահանջով ուսումնասիրվում է Թեղուտի ծրագիրը՝ պարզելու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնություն ստացած ACP ընկերության գործադիր վարչության փոխնախագահ, տնօրեն Գագիկ Արզումանյանը Վանաձորում «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե երբ է ՎՏԲ բանկը ֆինանսավորելու ծրագիրը, անդրադարձավ բանկի կողմից առաջադրված պայմանին:

«Հիմնական խնդիրներից մեկը, որ բանկը կոշտ դրել է մեր առջեւ, ծրագրի բնապահպանական կենսունակության ապացուցումն է: Հիմա միջազգային անկախ փորձագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց Արզումանյանը:

Նա նշեց, որ երկու ամսից ուսումնասիրության արդյունքները պատրաստ կլինեն, ու ծրագրի ֆինանսավորման խոչընդոտներ այլեւս չեն լինի:

ՎՏԲ բանկը հանքավայրի շահագործման նպատակով շուրջ 280 միլիոն դոլար վարկ է հատկացնելու:

Երեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը արտոնեց ACP ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը` դրական գնահատելով հանքավայրի շահագործման ծրագիրը եւ այն հռչակելով հանրային գերակա ծրագիր, որն իրենից բնապահպանական ու առողջապահական վտանգներ չի ներկայացնում: Մինչդեռ, բնապահպանների բողոքները հակառակն են վկայում: Նրանք շարունակում են պնդել, որ հանքարդյունաբերությամբ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող գյուղերն իրենց հարակից տարածքներով կկանգնեցնեն բնապահպանական աղետի առջեւ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to Ուսումնասիրվում է Թեղուտի հանքվայրի շահագործման ծարգրի ազդեցությունը էկոլոգիայի վրա

  1. Arsenասում է՝

    Es chhaskaca inchna ardyunq@? en vor inch vor pordzagetner usumnasirelu en u asen sax lava bnapahpanakan cragir@ kchezoqacni bolor hetevanqner@? indz hetaqrqira isk ka mi tex vortex teadrvaca ACP bnapahpanakan cragir@? Da uxaki arvuma vor vax@ myus or@ VTBn jric maqur durs ga cuyc talov vor uni pordzaqnutyan ardzyunqner.

  2. Aghavniասում է՝

    Arsen, qo asacn el e tarberak, bayc petq e yndunel, vor VTB-n djvar te aner nman ban` ir naxacernutyamb, ete bnapahpanakan akcianer chlinein. VTB-n kbavararver ACP-i cragrov ev unecac licenziayov.

    Chnayac qo asac tarberkan el e lriiiv iratesakan, mnum e bnapahpannery chgohanan u sharunaken: imanan vor ynkerutyan ankax porcagetnern en usumansirum ev ayl manramanser u zugaher nranc vra el “jnshum” gorcadren, iharke lriv gitakan ev pasterov jnshum, voch kencaxayin makardaki meknabanutyunnerov (inchy vor hajax e arvum ev xasyat e darel meronc mot).

  3. aghajanyanասում է՝

    Արսեն և Աղավնի, Մեսրոպ Մաշտոցը մեր տառերը ստեղծում էր իսկ մենք չենք էլ օգտագործում: Խնդրում եմ պատասխանները գրել մեսրոպատառ այլ ոչ թե լատինատառ :Ճ

    Ինչ վերաբերվում է մեկնաբանություններին: Արդյունքը նա է որ կա մի ՆՈՐ հնարավորություն անկախ փորձագետների կողմից եզրակացություն ստանալու և հենց սա էր բնապահպանների պահանջը: Եթե դուք տեղյակ չեք ասեմ որ Էս-Սի-Փի ընկերությունը արել էր բնապահպանական էքսպերտիզա ընդամենը 8 տարվա կտրվածքով, մինչդեռ պահանջվում է 25 տարվա համար նայել հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Դրան նաև գումարվում է այն փաստը որ Էս-Սի-Փի ընկերության պատվիրած շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությունը կատարվել էր 98թվի (կարծեմ) թվերով, ինչը բնականաբար նվազեցնում է հանքի ազդեցությունը: Ու այսպես մի շարք բաներ կան որոնք ջրի երես գալու հնարավորություն ունեն:

  4. Arsenասում է՝

    1.Nax es grel em vor senc inc aveli harmar e grel@!!! ete xndir ka aseq chem gri.

    2. Ova kanchel ayd ankax pordzgetnerin??? ete ACP-in kam VTB uremn amen inch parz e!

    3. Hamadzayn em vor ete bnapahpanneri boxoq@ chliner nranq ayd “ankax” bnapahpannerin chein kanchi bayc hima kanchecin inch Նա նշեց, որ երկու ամսից ուսումնասիրության արդյունքները պատրաստ կլինեն, ու ծրագրի ֆինանսավորման խոչընդոտներ այլեւս չեն լինի: ushadir kardaceq u parza darnum vor da uxaki galchka dnelu hamar en kanchel. 280 000 000 USD xaxeq anum?-))))

    3. Parz che hetevanqner@ mexmelu npatakov inch qayler e anelu hstak ACP texekatvutyun chka.

    4.

  5. Ծանուցում՝ Ուսումնասիրվում է Թեղուտի հանքվայրի շահագործման ծարգրի ազդեցությունը էկոլոգիայի վրա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.