Դսեղում ձմեռը կնախընտրեն գազի փոխարեն փայտ վառել

Դսեղում ավարտվել են հիմնական գազատարի անցկացման աշխատանքները։ Գյուղի տներից կեսն արդեն գազաֆիկացված է։ Սակայն գազի գինը թանկացել է եւ դսեղցիները մտածում են, որ տները փայտով ջեռուցելն ավելի էժան կլինի։

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության ռեպորտաժում Բուսաբան Անուշ Ներսիսյանը, ով մի քանի տարի է ուսումնասիրություններ է անում Դսեղի անտառներում, ասում է, որ հաճախ է այստեղ փայտով բեռնված բեռնատարներ, նոր բացված ճանապարհներ ու հատված ծառերի մնացորդներ տեսնում։ «Ինչքան ես հասկանում եմ, մեր անտառները այդքան սանիտարական հատումների կարիք չպետք է ունենա։ Իսկ դրանք մի քանի տարի շարունակ արվում են»,- ասում է բուսաբանը։ Նա նաեւ տեղեկացնում է, որ մի քանի տարի առաջ քարի արտադրամաս բացելու համար անտառում բուլդոզերներով նոր ավտոճանապարհ են բացել։ «Իհարկե շատ ծառեր են հատվել անտառում եւ դա էլ մի հնարավորություն է այդ անտառից ծառերը հանել, եթե այդպիսի նեգատիվ անկություն առաջանա»,- ասում է Անուշ Ներսիսյանը։

Լոռվա անտառներում հատվում է հիմնականում հաճարենի, որը դժվար է վերականգնվում։ Հատված հաճարենիներին փոխարինում են բոխին ու թխկին։ Բուսաբան Անուշ Ներսիսյանը նկատել է, որ հաճախ հատվում են զառիթափ լանջերի ծառերը, որի հետեւանքով հողն էրոզիայի է ենթարկվում։ «Եթե էրոզիայի պրոցեսը սկսվել է, անտառը վերականգնելու մասին արդեն խոսել չի կարելի»,- ասում է բուսաբանը։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Տեսանյութեր-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Դսեղում ձմեռը կնախընտրեն գազի փոխարեն փայտ վառել

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Այս աղետը սպառնւմ է անտառաշատ բոլոր շրջաններում: Փոխանակ մեր երկրում մտածեն, թե ոնց անեն, որ մատչելի դարձնեն գազի սպառումը, որն ավելի հնարավոր տարբերակ է, քայլ չեն անում, որ չկրկնվեն դաժան 90-ականները ……………………

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.