Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Իջեւանի ճանապարհին ապօրինի ծառահատման դեպքեր են հայտնաբերել

Լուսանկարը՝ taxservice.am-ի

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Իջևանի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 6-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում, հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ կայքից, Իջևանի տարածքային

Լուսնկարը՝ taxservice.am-ի

հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Իջևան-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներումվերահսկողություն են սահմանել բոլոր տրասպորտային միջոցների նկատմամբ:

Այսպես, արձանագրվել է շուրջ 105քմ մանրատախտակի տեղափոխման դեպք. ապօրինի ձեռնարկատերը Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Նորայր Ղազարյանն է:Ազատամուտից և Վազաշենից փորձել են փայտածուխ տեղափոխել բնակիչներ Մհեր Մելքումյանը և Սուրեն Սահակյանը. խոսքն ընդհանուր առմամբ 100 պարկ փայտածուխի մասին է:

Ավելի մեծ թիվ են կազմել վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքերը: Իջևանի հարկային տեսչության աշխատակիցները միանգամից այդպիսի չորս դեպք են բացահայտել. շուրջ 52խմ վառելափայտ են փորձել տեղափոխել Գանձաքարի բնակիչներ Դավիթ Էվինյանն ու Յուրա Ներկարարյանը, Դիլիջանից` Խաժակ Օթարյանը և Սևքարից` Համլետ Բաղդասարյանը: Ապօրինի տեղափոխվող վառելափայտի ընդհանուր արժողությունը մոտ կես միլիոն դրամ է կազմել:

Այսպիսով, բացի նշված դեպքերից, Իջևանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերի արդյունքում այս փուլում հարկային դաշտ է բերվել ևս 14 տնտեսվարող սուբյեկտ, ովքեր ստացել են պետական գրանցում և ձևակերպվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Իջևանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերն ու ուսումնասիրությունները շարունակվում են:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.