Գոշի անտառը հատվում է

Մի խումբ արշավականներով սեպտեմբերի 18-ին ուղեվորվեցինք դեպի Գոշավանք և Գոշի լիճ:  Դեպի լիճ ճանապարհը անցնում է Գոշ գյուղի միջով, որտեղ էլ առաջին անգամ ականատես եղանք անտառահատմանը` գյուղի տան բակերից շատերում կույտերով հատված ծառեր տեսանք:   Մի ամիս առաջ էինք եղել այդ նույն գյուղում: Այդ ժամանակ գյուղի բնակիչերից մի տարեց կին` շատ վախեցած լինելով հանդերձ, պատմեց մեզ, թե ինչպես են թալանում անտառը ու թե հենց գյուղում էլ գործում է սղոցարանը:

Անտառը մտնելուն պես լսեցինք անտառահատման` դռուժբայի ձայնը:  Պարբերաբար, դռուժբայի ձայնի դադարելու հետ մեկտեղ լսվում էր նաև հեռացող ավտոմեքենայի ձայնը: Կարելի էր միայն գուշակել թե օրվա ընթացքում քանի ծառ է իր վախճանը տեսնում ու ավտոմեքենաներով դուրս բերվում անտառից:

Հայաստանի հանրապետության տարածքի միայն 7%-ն է անտառածածկ: Գոշին կից անտառի ծառերի գեղեցկությունից,  թափից և բարձրությունից մարդու շունչը կանգնում էր:  Միևնույն ժամանակ սիրտն էլ էր կանգնում դռուժբայի ձայնից:

Գյուղացիների հետ խոսելիս բոլորը մեկ մարդու պես բողոքում էին, թե անտառ չմնաց, ավտոմեքենաներով տանում են: Գոշից քաղաք տանող ավտոմեքենայի վարորդն էլ ասեց, որ տասնյակ բեռնատարներով են ամեն օր անտառը տանում:  Մեկ օրվա ընթացքում մեր տեսածն էլ գյուղացիների խոսքերի ապացույցն է:  ­­­­­Հատված ծառերի մի զգալի մասը հաստաբուն, առողջ ծառեր էին:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Լուսանկարներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Գոշի անտառը հատվում է

  1. Արշակ Ուլուբաբյանասում է՝

    Մենք էլ տեսանք Գոշի անտառում ծառերով լցված բեռնատար, որը գնում էր «Վիլիս» մեքենայի ուղեկցությամբ (լուսանկարներ կարող եմ տալ)։ Վիլիսում գտնվող մարդը ներկայացավ որպես անտառապահ ու դեռ մեզնից էլ անտառում գտնվելու գրավոր թույլատրություն էր պահանջում։
    3 օր Գոշի լճի մոտ ենք եղել, էդ երեք օրվա ընթացքում առավոտյան մոտավորապես ժամը 7–ից մինչև երեկո դրուժբայի ձայնը չէր կտրվում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.