Վանաձորի անտառտնտեսության երկու աշխատակիցներից 1 միլիոն դրամ հատուցում են պահանջում

Վանաձորի անտառտնտեսության երկու աշխատակիցներից Լոռու մարզի դատախազությունը դատարանում պահանջում է անօրինական հատման համար վճարել ավելի քան 1 միլիոն դրամ:

Անցած տարի ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր, որ Վանաձոր քաղաքի հարակից անտառում 29 սոճենի է հատվել: Հարուցվել էր քրեական գործ: Անտառապահ Տիգրան Շահվերդյանը հայտնել էր, որ ծառերի մի մասը՝ 12-ը, ինքն է հատել: Իր կողմից հատված ծառերի համար նա ավելի քան 700.000 դրամ էր վճարել:

Լոռու մարզի դատախազությունը դիմել է դատարան եւ Տիգրան Շահվերդյանից, ով արդեն ազատվել է անտառապահի պաշտոնից ու Վանաձորի անտառտնտեսության անտառապետ Ռոբերտ Համբարյանից պահանջում է փոխհատուցել մնացած 17 ծառերի հատմամբ պատճառված 1 միլիոն դրամի վնասը։

Նախկին եւ ներկա անտառապետերը պնդում են, որ իրենք տեղյակ չեն, թե ո՞վ է հատել ծառերեը։ Անցած շաբաթ տեղի ունեցած դատական նիստում անտառապետ Ռոբերտ Համբարյանը հայտարարեց, որ աշնանային ստուգման ժամանակ է հայտնաբերել, որ սոճենիներ են հատվել: Դատախազությունը, սակայն, համարում է, որ անտառի պահապանները պարտավոր էին կանխել հատումները:

Անտառապահի դառը կյանքը

Անտառապահ Տիգրան Շահվերդյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչու է հատել 12 սոճենի, պատասխանեց, թե պետությունը իրեն ո՛չ զենք, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ էլ ձի չի տալիս, ինչը դժվարացնում է անտառը պահպանելը, իսկ ծառերը հատել է, ու վաճառել, որովհետեւ այդ գումարը անտառին էր հարկավոր։

«Վառելիք չունեի: Վաճառել էի, որ վառելիք գնեմ»,-հայտարարեց անտառապահը։

Կրկին պնդելով, որ տեղյակ չի եղել մնացած հատումերի մասին, Շահվերդյանը ասաց, թե ենթադրում է, որ գյուղացիներն են հատել։

«Ապրուստի միջոց չունեն»,-ասում է նախկին անտառապահը՝ պատմելով, որ անտառահատներն իր վրա անգամ հարձակում են գործել:

Տիգրան Շահվերդյանն ասում է, որ անտառային ոլորտից դուրս է եկել «զզվելով» անտառից ու «անտառային» օրենքներից։

https://antarner.files.wordpress.com/2010/09/nara24.mp3″
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.