«Հրապարակ». Կլիման փոխվում է. Սյունիքի անտառները վտանգված են

Սիսիանի Աջափնյակ թաղամասում արդեն 20 տարի սեփական այգին մշակող 70-ամյա Լյովա Մկրտչյանը չի հիշում, որ երբեւէ տարվա այս եղանակին ծառերն այսքան շատ ու միանգամից ծաղկեն: Երեք օր է, որ հարեւան այգու բալենիները ծաղկել են, ինչը զարմացրել է շատերին: Սակայն բնապահպաններին սա տարօրինակ չի թվում: Կլիմայի փոփոխության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, իսկ փոփոխությունն արտահայտվում է հաճախակի տեղի ունեցող հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթների, մասնավորապես երաշտի ձեւով:

Սյունիքի անտառներն ու հողատարածքներն առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ: Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում» ծրագրի շրջանակներում անցած շաբաթ օրը Գորիսում մասնագետները լրագրողների ուշադրությունը հրավիրեցին խնդրի վրա: Ծրագրի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանի ասելով, կլիմայի փոփոխության պատճառով անկում է ապրում նաեւ հողի բերրիությունը: Այստեղ հետաքրքիր էր Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի ռեակցիան:

Նա հաստատեց փորձագետի ասածն ու նշեց, որ բերքահավաքի արդյունքները Սյունիքում այս տարի գոհացուցիչ չեն: Գարու եւ ցորենի 1հա-ի միջին բերքը կազմել է 10-12 ց, հաճարի բերքատվությունը սպասվում է 1 հա-ից ընդամենը 6 ց: Նախորդ տարի հացահատիկային մշակաբույսերի միջին բերքը մարզում 1 հա-ից եղել է 13,2 ց, ինչը մարզի լավագույն արդյունքը չէ: Նախորդ տարիներին այդ ցուցանիշը հասել է 24 ց-ի, որոշ անհատներ ապահովել են մինչեւ 36 ց բերքատվություն: Իհարկե, ցածր բերքի պատճառը նաեւ անորակ սերմանյութն է: Սյունիքն առանձնանում է նաեւ նրանով, որ ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների քանակի կրճատումը նվազեցնում են անտառների վերականգնման բնականոն ընթացքը:

Մասնավորապես, Սյունիքի անտառտնտեսության Շուռնուխի անտառպետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվում է անտառվերականգնման փորձնական ծրագիր: Միայն անցած տարվա աշնանը եւ այս տարվա գարնանը 15 հա-ի վրա կատարվել է ծառատունկ: Տնկվել են հիմնականում հացենի, խնձորենի եւ կաղնի: Ծառատունկը նպատակ ունի իրար միացնել հրդեհի հետեւանքով տարանջատված անտառը: Այստեղ առաջին բանը, որ գրավեց լրագրողներին, ոռոգման ջրի բացակայությունն էր: Լրագրողներին ներկայացվեցին նաեւ կլիմայի փոփոխության պայմաններում անտառային բուսականության խոցելիության եւ հարմարվողականության, Սյունիքում անտառային վնասատուների, դրանց տարածման, կանխարգելիչ միջոցառումների, անտառային հրդեհների կառավարման խնդիրները: Առաջիկայում ծրագրի շրջանակներում կհայտարարվի լրագրողական մրցույթ` հանրության ուշադրությունը հրավիրելով անտառների ներկայիս խոցելիության եւ հարմարվողականության խնդիրներին:

Արմեն Դավթյան, «Հրապարակ»

Advertisements

About Arshaluys Muradyan

ENPI FLEG Armenia Program Communications Coordinator
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.